Առաջադրանք 1
Խորհրդային Հայաստանի տարածքային և սահմանային խնդիրները:/Էջ 82
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Ա. Բեկզադյան-ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ
Բ. Մդիվանի-
Ինքնավար Սյունիք-ստեղծվեց 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան I համագումարի որոշմամբ։
Լեռնահայաստան-ժամանակավոր անկախ հայկական պետություն էր, որը ստեղծվեց 1921 թվականին Սյունիքում՝ ծանր քաղաքական իրավիճակում։
Գ. Նժդեհ-հրամանատար, ով իր ուժերով պաշտպանեց Զանգեզուրը
Ս. Վրացյան-ՀՀ-ի վարչապետ
Ա. Մռավան-ժողկոմորհի որոշմամբ դառբում է՝ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսար
Ս. Կասյան-
Ռ. Հորն-Բրիտանիայի ներկայացուցիչ
«Եղբայրության և բարեկամության» պայմանագիր-
«Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագիր-
Ազգային ուխտ-պատմության մեջ նշանակում է միասնական նպատակ և հավատք, որը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանն ու ազգային ինքնության պահպանմանը։
Յ. Գանեցկի-Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ
Ք. Կարաբեքիր-Թուրքական պատվիրակության ղեկավար
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի տարածքային ու սահմանային հարցերը: Ի՞նչ ընթացք ունեցավ Գ. Նժդեհի պայքարը Սյունիքում:
1920–1923 թթ. Հայաստանի սահմանները կարգավորվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններով և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով, որոշ տարածքներ զիջելով, բայց պահպանելով հիմնական հայկական բնակավայրերը։ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ Սյունիքում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ստեղծվեց Ինքնավար Սյունիք և Լեռնահայաստան, որը հետագայում միացվեց Հայաստանի Հանրապետությանը՝ պահելով հայրենիքը և սահմանները։
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ դիքորոշում ունեին և ի՞նչ հիմնավորումներ էին առաջ քաշում Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը իրենց տարածքային ու սահմանային հավակնությունները ներկայացնելիս:
Հայաստանը ցանկանում էր պահել հայկական բնակչությամբ շրջանները Սյունիք, Լոռի, Ջավախք, Լեռնային Ղարաբաղ հիմնավորելով պատմական և ազգային իրավունքներով։ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պահանջում էին որոշ տարածքներ՝ հենվելով պատմական փաստարկների, ռազմավարական շահերի ու բնակչության կազմի վրա։
գ. Վերլուծի՛ր: Հայերի հաշվին զիջումեր կատարելը օգնե՞ց Արևելքում հեղափոխություն տարածելուն:
Հայերի հաշվին տարածքային զիջումները օգնեցին բոլշևիկներին Արևելքում հեշտությամբ տարածել հեղափոխությունը, քանի որ նրանք ստացան ռազմավարական շրջաններ: Սակայն հայերի կազմակերպված ինքնապաշտպանությունը, հատկապես Զանգեզուրում և Սյունիքում, դանդաղեցրեց հեղափոխության շարժը և պահպանեց որոշ հայկական շրջաններ:
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան 1920-1930-ական թվականները անկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա:
1920-1930-ական թվականների կորուստներն ու տարածքային զիջումները ստիպեցին Հայաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնանալ սահմանները պաշտպանելու, հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու և երկրի անվտանգությունը պահելու վրա։
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ գործոններով էին պայմանավորված Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային կատարված տարածքային զիջումերը:
Հայաստանի հաշվին Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային տարածքային զիջումները պայմանավորված էին մի քանի բաներով՝ հայկական բանակի սահմանափակ ուժերով պաշտպանվելու անկարողությունը, բոլշևիկյան իշխանության ճնշումը, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, հարևան պետությունների ռազմավարական շահերն:
3 .Գնահատի՛ր։ Ի՞նչ դերակատարություն է ունեցել Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի տարածքային և սահմանային հարցերի կարգավորման խնդրում: Ի՞նչ դեր է ունեցել Գ. Նժդեհի գլխավորած պայքարը Զանգեզուրը Հայաստանի կազմում մնալու հարցում:
Խորհրդային Ռուսաստանը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի սահմանների ու տարածքների հարցում՝ որոշելով, թե ինչ տարածքներ պետք է զիջվեն Ադրբեջանին, Վրաստանին և Թուրքիային, և վերահսկելով սահմանների կարգավորումը։ Գարեգին Նժդեհի գլխավորած պայքարը Զանգեզուրում շատ կարևոր էր՝ նա կազմակերպեց հայերի պաշտպանությունը, և Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, ինչը պահպանեց հայ բնակչությունը և ազգային տարածքը։
Առաջադրանք 2
Հայկական հարցը Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովներում
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Հայկական հարց-
Փարիզի վեհաժողով-
Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովեր-1921-1923 թթ. միջազգային հանդիպումներ, որտեղ քննարկվում էին Հայաստանի սահմանները, հայերի իրավունքները և Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրերը։
Վ. Ուիլսոն-ԱՄՆ նախագահ, ով փորձեց պաշտպանել հայկական շահերը:
Ու. Հարդինգ-ԱՄՆ նախագահ, ով շարունակեց իր նախորդի քաղաքականությունը, աջակցություն ցուցաբերեց հայերի իրավունքների պաշտպանությանը
Ազգային օջախ-մի փոքր տարածքում, որտեղ հայերը կկարողանային պահպանել իրենց կառավարումն ու պաշտպանել բնակչությունը:
Պ. Նուբար-հայ բարերար և պետական գործիչ, Հայաստանի հարցով Փարիզի և Լոնդոնի բանակցություններում ներկայացնող՝ կարևոր դիվանագետ։
Ա. Ահարոնյան-հայ քաղաքական գործիչ և պատվիրակ, ով մասնակցել է հայկական հարցի միջազգային քննարկումներին՝ պաշտպանելով հայերի շահերը։
Ազգային պատվիրակություն-փոքր խմբեր, որոնք ներկայացնում են հայ ժողովրդի շահերը միջազգային բանակցություններում։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչու՞ հրավիրվեցին և ի՞նչ ընթացք ունեցան Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովերը:
Լոնդոնի և Լոզանի խորհրդաժողովները անցկացվեցին 1921–1923 թթ., որպեսզի լուծվեն Հայկական հարցը և Թուրքիայի հետ խաղաղության խնդիրները: Մեծ երկրները քննարկեցին Հայաստանի սահմաններն ու հայերի իրավունքները: Հայկական պատվիրակությունը ներկայացրեց հայերի պահանջները, բայց Թուրքիան չընդունեց դրանք, և հայերի մի մասը ստիպված եղավ լքել իրենց հայրենիքը:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի ստեղծման հարցը վերածվեց հայերին Ազգային օջախ տրամադրելու խնդրի:
Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանը շատ տարածքով և անկախ պետություն պետք է ստեղծվեր, բայց Թուրքիան ու որոշ մեծ երկրներ դեմ էին: Բոլշևիկների և Թուրքիայի ճնշման պատճառով ամբողջ հարցը լուծել հնարավոր չէր: Այդ պատճառով հայերին ամբողջ Հայաստանի փոխարեն առաջարկվեց Ազգային օջախ ստեղծել՝ մի փոքր տարածքում, որտեղ նրանք կկարողանային պահպանել իրենց կառավարումն ու պաշտպանել բնակչությունը:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ և ինչպե՞ս պատերազմում պարտված Թուրքիան կարողացավ հաղթանակած դուրս գալ Լոզանի խորհրդաժողովից:
Թուրքիան պարտվեց պատերազմում, բայց Լոզանում հաջողվեց իր ուզածը ստանալ, որովհետև լավ բանակցեց: Մեծ պետությունները ցանկանում էին խաղաղություն ու ուժեղ Թուրքիա տեսնել, ու դրա պատճառով թուրքերի պահանջները ընդունվեցին, իսկ հայերի պահանջները ոչ:
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
- Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Լոզանի խորհրդաժողովը Հայկական հարցի և հայ գաղթականների սփյուռքայնացման գործում:
Լոզանի խորհրդաժողովը մեծ ազդեցություն ունեցավ հայկական հարցի վրա։ Պատերազմում պարտված Թուրքիայի պահանջները բավարարեցին, ու Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի անկախությունը չստացվեց։ Դա նշանակում էր, որ շատ հայեր մնացին առանց սեփական երկրի՝ ստիպված արտագաղթելու կամ գաղթելու:
- Գնահատի՛ր։ Ինչու՞ և ի՞նչ դիրքորոշում էին որդեգրել խորհրդաժողովների մասնակից տերությունները Հայկական հարցում:
Խորհրդաժողովների մասնակից պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, հիմնականում ուզում էին պահպանել խաղաղությունը և պաշտպանել իրենց շահերը։ Նրանք հայերի պահանջներին շատ ուշադրություն չէին դարձնում, իսկ թուրքերին աջակցում էին՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Արդյունքում հայկական հարցը լիովին չլուծվեց, և շատ հայեր ստիպված դարձան դուրս գալ իրենց հայրենիքից ու գաղթել: