Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

Հայրենի տունն այն տունն է որում ծնվել և մեծացել ես հիշողությունները կամ երազները դրա հետ կապված կարան և մանկության մասին լինել և մեծանալու տեքստը կարդալով կարելի է մտածել որ մարդը մեծացավ և ուրիշ տուն է տեղափոխվել կարոտելով իր հայրենի տուննը

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Իմ կարծիքով տեքստը նկատի ուններ որ պետքէ ժամանակ չկորցնել և ապրել ամբողջովին կյանքով

Ս․ Կապուտիկյան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ընթերցե՛ք Ս․ Կապուտիկյանի ,,Քելե, լաո,, բանաստեղծությունը։

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

ունկ — ականջ

կսկծալ — ցավ տալ

մախաղ — փոքրիկ տոպրակ

ուխտ — երդում

անմեկին — անբաժան

խև — խենթ

խռովք — տագնապ

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

իմալ — ինչպես

քելե — քայլել

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Բանաստեղծության մեջ «մեր երկիր» ասելով նկատի է ունենում հայերի հայրենիքը պատմական Հայաստանը, այն հողը, որտեղ ապրել են հայերի նախնիները։

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը հայրենիքի հանդեպ մեծ կարոտի և սիրո մասին է։ Այն պատմում է այն մարդկանց զգացմունքների մասին, ովքեր հեռացել են իրենց հայրենիքից, բայց շարունակում են երազել վերադառնալ իրենց հողին։

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Հայաստանը փոքր, բայց շատ հին ու հարուստ պատմություն ունեցող երկիր է։ Այն առաջին երկրներից է, որ ընդունել է քրիստոնեությունը։

Այստեղ կան գեղեցիկ պատմական վայրեր, օրինակ՝ Գեղարդ վանք և Տաթևի վանք։ Բնությունը նույնպես շատ գեղեցիկ է, հատկապես Սևանա լիճը։

Հայկական խոհանոցը շատ համեղ է՝ խորոված, դոլմա և այլ ուտեստներ։ Ամենակարևորը՝ մարդիկ հյուրընկալ են և միշտ ջերմ են ընդունում հյուրերին։

Հայոց լեզու

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 

Հիմար բառն է։

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

ներս է կանչում

պատրաստում

տալիս

ուզում է կում անել

տեսնում է

5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։  Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։ 

լրացնում

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

բարձրաձայն

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր +

որին- ենթակա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր կապ։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

որ տիրոջը չտխրեցնի

10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։ 

համոզմունք

11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։ 

արտացոլում-արտացոլման

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։ 

իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

նորից գնալ

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։ 

15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։ 

ոչ թե այլ

16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Դո՛ւրս գրիր որոշիչը։ 

Конспект по «Молодость и старость»

Действие происходит во время летнего плавания по Чёрному морю по маршруту Крым — Кавказ -Анатолийское побережье — Константинополь. Пароход переполнен людьми разных народов, царит шум и жара, Пассажиры ведут себя по разному: одни поют и танцуют, другие молятся, читают Писание, пьют чай, третьи молча отдыхают.

Во время стоянки в Трапезунде на судно поднимается старый курд со свитой. Он занимает почётное место и производит впечатление сильного и достойного человека. В разговоре с рассказчиком старик говорит, что направляется к падишаху в Стамбул, чтобы выразить благодарность: все его семь сыновей погибли на войне, служа государю, и он горд этим.

Молодой грек жалеет старика, считая его несчастным и одиноким. В ответ курд рассказывает притчу о том, как Бог дал человеку годы жизни, добавив к ним годы ишака, собаки и обезьяны. Смысл притчи в том, что человек сначала живёт радостно, потом тяжело трудится, затем становится злым и подозрительным, а в конце — жалким и смешным стариком.

Старик подчёркивает, что эта участь его не касается: он не жил как ишак и не был собакой, поэтому не станет «обезьяной». Он уверен в своей правоте, достоинстве и желанию свободе.

Քերականական առաջադրանք

Աշխատանք դասարանում 

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան, գեղեցկություն, սաղավարտ, անարև, վերջնագիր, խմբվել։

4-5, 11-11, 8-8, 5-6, 9-9, 6-7

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

պատում֊պատմ, հանուր֊հանր, ճըտք֊ճտք,խորհուրդ-խորը ծաղիկ+ա-ծաղկե, տեսուչ֊տեսչ, առու+ա֊առվ

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազարմեկ, երորդ, չորորդ, մեկերորդ, ութանասուն, վեցերրորդ, քսանիննը, մեկ-երկրորդ։ 

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին երորդ, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես, իրար, ամենայն, ողջ, այստեղ, սա,բոլորը, ոչ ոք, ինչքան, համայն, որևէ ։ 

Ես֊անձնական

իրար֊փոխադարձ

ամենայն, ողջ,բոլորը, համայն -որոշյալ

այստեղ, սա ֊ցուցական

ոչ ոք֊ժխտական

ինչքան֊հարաբերական

որևէ֊անորոշ

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։ 

գիր+ա+տախտակ․ միտք+ա+մոլոր, ան+ընդ-ունակ, հազար+ավոր, երգ+իչ+ա+խումբ, մարդ+ա+մոտ

գիր, տախտակ,մոլոր, ընդունակ, հազար, երգիչ, խումբ, մարդ մոտ

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։ պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։ բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։ բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է՝ ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը իր շքեղությամբ։ 

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։ 

Իմ հաջողությունների համար ես պարտք եմ իմ ծնողներին։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևից, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы