Քիմիա 12․11

Հալոգենների ընդհանուր բնութագիրը

Դասի հղումը՝ այստեղ։

Էջ՝ 32-35

Հարցեր և առաջադրանքներ․

1․Որո՞նք են հալոգենները, և ի՞նչ դիրք են զբաղեցնում դրանք Մենդելեևի պարբերական համակարգում։

Ֆտոր (F)

Քլոր (Cl)

Բրոմ (Br)

Յոդ (I)

Աստատ (At)

Հալոգենները գտնվում են VII կարգում

2․Ինչո՞ւ են այս տարրերն անվանվում հալոգեններ։

  • հունարեն “hals” — նշանակում է աղ,
  • “gennao” — նշանակում է ծնեցնել, առաջացնել։

հալոգեն = աղ առաջացնող։

3․ Թվարկե՛ք ֆտորի, քլորի, բրոմի և յոդի ագրեգատային վիճակները և գույները սենյակային պայմաններում։

Ֆտոր (F2)

Վիճակ գազ

Գույն բաց դեղին

Քլոր (Cl2)

Վիճակ գազ

Գույն դեղնականաչ

Բրոմ (Br2)

Վիճակ հեղուկ

Գույն մուգ կարմրավուն-շագանակագույն

Յոդ (I2)

Վիճակ պինդ (բյուրեղային)

Գույն մուգ մանուշակագույն/կաշկանդ մանուշակագույն բյուրեղներ

4․Գրե՛ք քլորի փոխազդեցության հավասարումը ջրի հետ։ Ի՞նչ նյութեր են առաջանում, և ի՞նչ կիրառություն ունի այդ ռեակցիան։

Cl2​+H2O⇌HCl+HClO

HCl — քլորաջրածին թթու

HClO — հիպոքլորիտային թթու

Կիրառում

Ջրի ախտահանման համար

Մանրէների և վիրուսների ոչնչացման համար

Տնտեսական ու բժշկական ոլորտներում

5․Ինչպիսի՞ միացություններ են առաջանում հալոգենների և մետաղների փոխազդեցությունից, գրե՛ք, օրինակներ։

Հալոգենն եթե խառնել մետաղի հետ կստացվի աղ

Օրինակներ

2Na+F2=2NaF

2K+Cl2​=2KCl

Ո՞րն  էր Մ․ Մաշտոցի  պատմական առաքելությունը և գրերի գյուտի դերը։ Ժամանակի և տարածության հեռավորությունից արժևորի՛ր նրա ներդրումը հայի ինքնության ձևավորման գործում։

Գրերը մեզ թույլ է տալիս ազգի պատմությունը իրենց մեջ պահել, որը դարերով և հազարամյակներով կպահպանվի նույնիսկ եթե պետությունը կործանվի։Գրերը նույն պես ցույց է տալիս ազգի գրողներին և հայտնի մարդկանց որպես հիշողություն, որը կպահպանվի իրանց մահից հետո, նույն ձևի պատմությունները, որոնք գրուվում են մինչև այս օրերը փոխանցվելու են հաջորդ սերունդ և այդպես շարունակ։Թեկուզ ամեն ինչ իր վերջը ունի նույնպես ինչպես պատմությունը, պետությունները և գրերի բայց այն, որ պատմությունը փոխանցվում և հիշվում է դարերով դա արդեն կարևոր է։

English

English Reading Read the texts 1, 2,3 and do the exercises

Text 1

b)invented by the French

b)1895

d)soundless

d)the tickets to the cinema cost five cents, a ‘nickel’

b)the first films

Text 2

c)a mud bath is a means of protection for a pig

d)pigs and dogs have much in common

a)avoid

d)many farmers help their pigs overcome the heat

a)pigs are clean animals

Text 3

d)have some qualities of an actor

c)you must be able to arouse interest in your audience

d)change his intonation from time to time

b)still

a)a good teacher must be inventive

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

01-05.12.2025

  1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանչ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին՝ ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները՝ ապականվեց ձիերի ու ջորիների  աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտեվորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս՝  ձորալանջին, սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ ճէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝  քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։ 

  1. Բացատրիր բառերը՝
    Խանիճաղանջ – ձայները խառնել, շփոթ խոսել
  2. Խաշնարած – երկար եփած, հալվող ու փափուկ (սովորաբար միս)
  3. Խայտաբղետ – տարբեր գույներով, խառը երանգներով
  4. Անթաքույց – բացահայտ, չթաքցրած
  5. Վեղարածածկ – գլխաշորով կամ ծածկով պատված
  6. Ակնեղեն – զարդեր քարերով, գոհարներով
  7. Կրպակ – փոքր խանութ, սեղանիկով վաճառատեղ
  8. Կիրճ – հարակից ժայռերով նեղ ձոր
  9. Խառնիխուռն – անպետքիվ, իրար խառը, անկարգ
  10. Ամրակուռ – ուժեղ, պինդ կառուցված
  11. Սիգապանծ – նուրբ ու հպարտ շարժուձևով
  12. Դրասանգ – վերնազգեստի տեսակ, երկարավուն հագուստ
  13. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝
    մարդկային
    մարդ + ային = ածական (ածանցում)
  14. բազմություն
    բազմ + ություն = գոյական (ածանցում)
  15. մեծահարուստ
    մեծ + հարուստ = ածական (բարդ բառ)
  16. ակնեղեն
    ակն + եղեն = գոյական (բարդ/ածանցական)
  17. մետաքսյա
    մետաքս + յա = ածական (ածանցում)
  18. հնություն
    հին + ություն = գոյական (ածանցում)
  19. սառնորակ
    սառը + նորակ = ածական (բարդ բառ)
  20. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 
  21. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Պատմություն

Առաջադրանք 1

Գլուխ 2.8-Հայաստանի հարաբերությունները հարևան պետությունների հետ/ էջ 59-63, պատմել/

Գրավոր պատասխանել հարցերին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Առաջին աշխարհամարտ-1914–1918 թվականների մեծ պատերազմի փուլը, որի հետևանքով Օսմանյան կայսրության մարտական գործողությունները և տարածաշրջանային փոփոխությունները խորացրին հայերի և գլոբալ ուժերի խնդիրները։
«չեզոք գոտի»-Լոռիի և հարակից շրջանների ժամանակավոր ընդգրկում/կարգավորման հատուկ ռեժիմ՝ հնարավոր բախումները կրճատելու նպատակով
կովկասյան թաթարներ-Ներկայիս Ադրբեջանցիները
Ս. Շահումյան-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Հ. Բագրատունի-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Սեբաստացի Մուրադ-Բաքվի շրջանի պաշտպանության ժամանակակի հայ մարտիկ-գլուխներից մեկը
Խ. Բեկ-Սուլթանով-բրիտանական աջակցությամբ նշանակված գեներալ-նահանգապետ/գերատեսիչը
Ա. Շահմազան-Ղարաբաղ-Զանգեզուրի մարզային խորհրդի ղեկավար
Դրո-հայ ռազմական ու քաղաքական գործիչ
Գ. Նժդեհ-հայ մարտական հրամանատար, Զանգեզուրյան, Լոռիի և այլ գործողությունների մասնակից ու հրամանատար։
Պ. Տեր-Դավթյան-

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Բնութագրի՛ր ՀՀ հարաբերությունները հարևան Իրանի, Վրաստանի և
Ադրբեջանի հետ: Ներկայացրո՛ւ հայերի պայքարը Ղարաբաղում և Զանգեզուրում:
Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ հիմնականում լավ էին։ Վրաստանի հետ հարաբերությունները լարվածացան սահմանային տարաձայնությունների, բայց հետո հարաբերությունները թեքվեցին դեպի լավը։ Ադրբեջանի հետ հարաբերությունները մշտապես հակասական էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքային հավակնությունների հետ։ Հայերը Ղարաբաղում և Զանգեզուրում վարում էին պաշտպանական պայքար՝ փորձելով պահպանել ինքնությունն ու բնակչության անվտանգությունը։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ արմատներ ունեին հայվրացական և հայ-ադրբեջանական վեճերը:
Հայ-վրացական վեճերի արմատները կապված էին Լոռու, Ջավախքի և սահմանների անհստակ բաժանման հետ։ Իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը խոր արմատներ ուներ՝ պայմանավորված Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ մրցակցությամբ, ինչպես նաև փոխադարձ ազգային շարժումների հակադրությամբ։
գ. Վերլուծի՛ր։ Հնարավո՞ր էր արդյոք խուսափել
Վրաստանի ու Ադրբեջանի հետ բախում­ներից և ի՞նչ գնով։
Տեսականորեն հնարավոր էր խուսափել բախումներից միայն մեծ քաղաքական զիջումների և միջազգային ուժերի միջամտության շնորհիվ։ Սակայն իրական պայմաններում՝ թույլ պետություն, անորոշ սահմաններ և հարևանների հավակնություններ, բախումները գրեթե անխուսափելի էին։ Խուսափելը կնշանակեր տարածքային և քաղաքական լուրջ կորուստներ Հայաստանի համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ ազդեցություն ունեցան այս
փուլի հայ-ադրբեջանական հարաբերությունները բոլշևիկյան իշխանության և դրան հաջորդող տարիներին: Ի՞նչ նշանակություն ունեցավ Բաքվի պայքարը Հայաստանի Հանրապետության համար:
Հայ-ադրբեջանական թշնամական հարաբերությունները բոլշևիկների համար հիմք դարձան ավելի հեշտ միջամտելու և տարածաշրջանը վերահսկելու։ Բաքվի պայքարը կարևոր էր Հայաստանի համար, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք կար, և արդյունաբերական ու նավթային կենտրոնի կորուստը թուլացրեց հայկական դիրքերը տարածաշրջանում։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված Մեծ Բրիտանիայի տարբերակված մոտեցումը Ղարաբաղի և Նախիջևանի հարցերում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադրբեջանում բոլշևիկ­յան իշխանության հաստատումը տարածքային
խնդիրների վրա:
Մեծ Բրիտանիան տարբեր մոտեցում ուներ Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ, քանի որ ցանկանում էր տարածաշրջանում պահել իր ռազմավարական շահերը՝ հատկապես Պարսից ծոցի և նավթային շրջանների վերահսկումը։ Ադրբեջանում բոլշևիկյան իշխանության հաստատումը փոխեց ուժերի հարաբերակցությունը և հանգեցրեց այն բանին, որ այդ տարածքներն ավելի հեշտ անցան սովետական ազդեցության տակ՝ խորացնելով տարածքային խնդիրները։
3. Գնահատի՛ր։ Հիմնավորի՛ր, թե ինչու էին Հայաստանի տարածքային ակնկալիքները արդարացի. պատմություն, ժողովրդագրություն:
Հայաստանի տարածքային ակնկալիքները հիմնավոր էին, քանի որ այդ տարածքներում հայ բնակչությունը դարերով մեծամասնություն էր, իսկ պատմականորեն այդ երկրամասերը եղել էին հայկական մշակութային և պետական կյանքի մաս։ Բնակչության կառուցվածքն ու պատմական ժառանգությունը փաստում էին, որ Հայաստանը ուներ իրավական և բարոյական հիմք պահանջելու այդ տարածքները։

Առաջադրանք 2

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը/ էջ 66-70 պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացատրիր և բնութագրիր Բ. Լեգրան . Պ . Մդիվանի • Հ. Օհանջանյան • Ռ. Տեր-Մինասյան. Ս. Կասյան Հայաստանի հեղափոխական կոմիտե • ՀՅԴ բյուրո • Դրո (Դ. Կանայան) • Հ. Տերտերյան

Բորիս Լեգրան — խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ էր Հայաստանում, ով մասնակցել է Հայաստանի խորհրդային դարձնելուն։

Պոլիկարպե Մդիվանի — վրացի բոլշևիկ գործիչ էր, ով 1920-ին Երևանում մասնակցել է Հայաստանի խորհրդայնացման բանակցություններին։

Համո Օհանջանյան — ՀՅԴ անդամ և Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետն էր, ով ղեկավարել է երկիրը թուրք-հայկական պատերազմի ընթացքում։

Ռուբեն Տեր-Մինասյան — ՀՅԴ գործիչ էր, ՀՀ վերջին ներքին գործերի նախարարն ու Փետրվարյան ապստամբության ղեկավարներից մեկը, որը պայքարել է բոլշևիկների դեմ։

Սարգիս Կասյան — հայ բոլշևիկ էր, եղել է Հեղկոմի նախագահը և օգնել է Հայաստանում խորհրդային իշխանությունը հաստատել 1920-1921 թթ.

Հայաստանի հեղափոխական կոմիտե (Հեղկոմ) — բոլշևիկների ղեկավարած մարմին էր, որը 1920 թվականի նոյեմբերին հայտարարեց Հայաստանի խորհրդային իշխանության հաստատումն ու ՀՀ կառավարության տապալումը։

ՀՅԴ բյուրո — ՀՅԴ կուսակցության գլխավոր ղեկավար մարմինն էր, որը 1918-1920 թթ. ղեկավարում էր Հայաստանի պետական քաղաքականությունը։

Դրո (Դրաստամատ Կանայան) — հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ՀՀ բանակի հրամանատար, ով 1920 թ. դեկտեմբերին ժամանակավորապես ղեկավարել է Հայաստանը մինչև Հեղկոմի գալը։

Հարություն Տերտերյան — ՀՅԴ անդամ և պետական գործիչ էր, ՀՀ կառավարության անդամ և մասնակցել է 1920-ի Թիֆլիսի բանակցություններին։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

ա. Նկարագրիր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք–հայկական պատե-րազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

բ . Բացատրի՛ր: Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերու թյունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչո՞ւ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար

գ. Վերլուծիր: Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:

Բոլշևիկներին և քեմալականներին միավորում էր իրենց դեմքը Անտանտին և ցանկությունը պայքարել միջազգային իմպերիալիզմի դեմ, ինչն իրար դարձնում էր բնական դաշնակիցներ։ Ռուսիան ուզում էր Քեմալի միջոցով վերականգնել ազդեցությունը Անդրկովկասում և ապահովել հարավային սահմանները՝ օգտագործելով թուրքերին Հայաստանի դեմ։ Քեմալը Ռուսաստանից ստանում էր զինվորական ու ֆինանսական աջակցություն՝ իր ազգային շարժումն առաջ տանելու և Սևրի պայմանագիրը չեղարկելու համար։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1 . Ճանաչիր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ բոլշևիկաքեմալական համագործակցությունը Հայաստանի անկման ու Սևրի պայմանագրի չիրագործման վրա:

Բոլշևիկա-քեմալական համագործակցությունը կործանեց Հայաստանի Հանրապետությունը, քանի որ թույլ տվեց Թուրքիային սեպտեմբերյան պատերազմում ջախջախել միանձնյա հայկական բանակին։ Քեմալը ստացավ անհրաժեշտ օգնություն, իսկ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վերջնականապես չեղարկեցին Սևրի պայմանագիրը, բաժանելով հայկական տարածքները Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Արդյունքում, Հայաստանը կորցրեց մեծ մասը իր տարածքի և դարձավ խորհրդային։

2 . Գնահատիր: Վերլուծիր և գնահատական տուր, թե ինչ դեր խաղացին հայերի կրած պարտությունը և Խորհրդային Ռուսաստա– նի երկդիմի դիվանագիտությունը Հայաս– տանի Հանրապետության անկման գոր– δηιน์:

Շտկողական

  1. Անդրադարձ անցած ուղղագրություններին։
  2. Ղ-Խ-ի ուղղագրությունը։
  3. Հնչյունափոխություն։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր տեքստում հնչյունափոխված բառերը։
  3. Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։

Տեքստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո՜, դա հին ու իմաստուն երկիր էր,, աղքատ սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հոդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել՝ անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղտում․ անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անորեն բռնակալն իր սուրը կարկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը, և միլոնավոր ա-բասիր սրտեր խո-խո-եց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ ան-րեն հաշվեհարդարից։

Classwork

Նա սովորաբար գնում է դպրոց ոտքով։
He usually goes to school on foot.

Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը։
We haven’t finished our work yet.

Երբ դու զանգեցիր, ես դաս էի անում։
When you called, I was doing my lessons.

Նա կգնա խորհրդակցության, եթե ժամանակ ունենա։
He will go to the meeting if he has time.

Ես կուզենայի ավելի լավ խոսել անգլերեն։
I would like to speak English better.

Դու չպետք է ուշանաս դասին։
You must not be late for class.

Նրանք կարող էին օգնել մեզ նախորդ շաբաթ։
They could have helped us last week.

Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել։
I heard that he found a new job.

Երբ նա հասավ, մենք արդեն ավարտել էինք ընթրիք։
When he arrived, we had already finished dinner.

Ես կարծում եմ, որ նա ճիշտ է։
I think that he is right.

Նա հարցրեց, թե երբ ենք մենք գնալու։
He asked when we are going to leave.

Եթե ես լինեի քո տեղը, ես կվերանայեի այդ որոշումը։
If I were you, I would reconsider that decision.

Դու կարող ես օգտագործել իմ գրքերը։
You can use my books.

Մեր տունը կառուցվել է 1990 թվականին։
Our house was built in 1990.

Նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին։
They are not going to take part in the competition.

Ես միշտ կարդում եմ նախաճաշից առաջ։
I always read before breakfast.

Երբ ես զարթնում եմ, արևը արդեն բարձրացել է։
When I wake up, the sun has already risen.

Նա ասում էր, որ չի կարող գալ այսօր։
He was saying that he couldn’t come today.

Մեր ուսուցիչը խորհուրդ տվեց ավելի շատ վարժություններ անել։
Our teacher advised us to do more exercises.

Ռազմամարզական ճամբար Արատեսում․ հաշվետվություն

Ժամը 9։20-ի մոտեր մենք շարժվեցինք դեպի Արատես։Առաջին օրը ընկեր Հովսեփը մեզ ցույց տվեց առաջին բուժօգնության բինտավորել նրանով ինչ մեր մոտ իրերից կարող է լինել այդ ժամանա արյունահոսության դեպքում։

Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Րաֆֆի «Խենթը»
— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….
— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։
…..Նախագահը ասաց.
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։
……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։
Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.
— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։
Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..
— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։
— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։
Այս երիտասարդը Վարդանն էր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:
1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:
Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:
Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:

1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Բայազետի բերդի պաշտպանությունը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Թեև պաշտպանները քիչ էին, սոված ու անզեն, նրանց կամքը, միասնականությունն ու ազգապահպան ոգին թույլ տվեցին դիմագրավել բազմահազարանոց թշնամուն։ Այս պատմական իրադարձությունը իր հզոր արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» վեպում, ուր իրական փաստերն ու գեղարվեստական պատկերները միահյուսվում են՝ ցույց տալու անհատի կարևոր դերը ժողովրդի փրկության գործում։

Պատմական աղբյուրները վկայում են, որ երբ գեներալ Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատը ստիպված նահանջեց, Բայազետի վրա նետվեց մոտ 10-հազարանոց թուրքական բանակը և հունիսին գրավեց ու պաշարեց բերդը։ Պաշարվածները՝ ռուսական փոքրաթիվ կայազորն ու հայ կամավորները, օրեր շարունակ դիմադրում էին՝ մոռանալով իրենց հոգնածությունն ու հիվանդությունները։ Սպառվում էին սնունդն ու ռազմամթերքը, և փրկության միակ հույսը դրսից օգնությունն էր։

Այս պատմական ծանր իրականությունը գեղարվեստորեն հստակ արտացոլված է Րաֆֆու վեպում.
«Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է, — ասում էր զինվորներից մեկը, — ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն»։
Սակայն հուսահատության կողքին հնչում է նաև կամքի ուժը․
«Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք»։

Պատմական փաստը, ըստ որի թուրքերը բռնում էին բոլոր ուղարկված նամակաբերներին, դառնում է վեպի առանցքային գեղարվեստական պահը՝ միաժամանակ ցույց տալով անհատի սխրանքի գինը։ Պաշարվածները հասկանում էին, որ եթե չգտնվի մեկը, ով կկտրի թշնամու օղակն ու լուր կհասցնի Տեր-Ղուկասովին, ողջ բերդը կորած է։ Այդ ժամանակ, ինչպես պատմական փաստերը նշում են՝ քաջարի Սամսոն Տեր-Պողոսյանը, քրդի շորերով, անձնազոհորեն անցնում է թշնամու միջով և փրկարար լուր է հասցնում։

Րաֆֆին այս պատմական հերոսությանը համարժեք պատկեր է ստեղծում՝ Վարդանի կերպարը, որը բազմության լռության մեջ մենակ է բարձրաձայն ասում.
«Ես» — և վերցնում է նամակը՝ վտանգելով սեփական կյանքը հանուն բոլորի։
Այս պահը վկայում է, որ անգամ ամենասուր պահերին պատմության ընթացքը կարող է փոխվել միայն մեկ կամքի շնորհիվ։

Ի վերջո, ինչպես ասում են պատմական աղբյուրները, Տեր-Ղուկասովին հաջողվում է հասնել բերդին, և 23 օր պաշարված պաշտպանները փրկվում են։ Այս հաղթանակը ոչ միայն ռազմական, այլև հոգևոր էր․ այն ապացուցեց, որ ազգի փրկությունը հաճախ դուրս է գալիս մի անհատի քաջությունից։

Բայազետի հերոսական պաշտպանությունը դարձավ հաղթանակ մարդու կամքի, հավատքի ու նվիրվածության հանդեպ։ Պատմական փաստերն ու Րաֆֆու գեղարվեստական մեկնությունն ընդգծում են նույն ճշմարտությունը՝ ամենամեծ պատմական իրադարձությունների հիմքում կանգնած են անհատները, որոնց վճռական քայլերը դառնում են ողջ ժողովրդի փրկության ուղենիշ։ Վարդանը և Սամսոն Տեր-Պողոսյանը մարդկային մեծության խորհրդանիշներ են՝ ապացույց, որ երբ վտանգված է հայրենիքը, նույնիսկ մեկ մարդու սխրանքը կարող է փոխել պատմության ընթացքը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы