Իրավունք նոյեմբերի 17-21

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/․
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք

2․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք ընտանեկան իրավունքին վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոդված 12.

Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:

Հոդված 16.

1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:

2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:

3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 23.

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:

3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Հոդված 25.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

2. Մայրությունն ու մանկությունը տալիս են առանձնահատուկ խնամքի և օգնության իրավունք: Ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միանման պաշտպանությունից:

Նոյեմբերի 17-25-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ էջ 54 պատմել/

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ուրվագծի՛ր եկեղեցու գործունեությունը ՀՀ գոյության
շրջանում:
բ. Բացատրի՛ր։ Որպես առանձին կառույց՝ եկեղեցու և պետության միջև
ի՞նչ խնդիրներ էին առաջացել
Պետության եկեղեցու որոշ հողամասեր տալիս էր բնակիչներին, ինչի հետ եկեղեցին համաձայն չէր։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքական, կրոնական և կրթամշակութային խնդիրների էր անդրադառնում դաշնագրի նախագիծը։

Նախագիծը պահանջում էր Էջմիածնի և եկեղեցական տարածքների քաղաքական ինքնավարություն և սեփական վարչական մարմիններ։ Կրոնական առումով այն ցանկանում էր, որ եկեղեցին ունենա անկախություն իր ներքին գործերում՝ առանց պետական վերահսկողության։ Կրթամշակութային հատվածում նշվում էր հոգևոր կրթության վերահսկումը, ճեմարանի գործունեության վերականգնումը և եկեղեցու դերակատարումը ազգային մշակութային կյանքում։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ դեր է կատարել եկեղեցին ՀՀ ներքին կյանքում:

Եկեղեցին ՀՀ-ի ներքին կյանքում մեծ և կարևոր դեր է կատարել, քանի որ այն օգնել պետությանը ամեն ձև ինչպես կարող էր, նույնիսկ իր տարածքները անվճար տրամադրել է որբանոցներին և հիվանդանոցներին։

Սոցիալ-տնտեսական դրությունը/էջ 55-56-ը պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Հ. Քաջազնունի-եղել է ՀՀ-ի վարչապետ
Ամերկոմ-Ամերկոմը ամերիկյան կոմիտե էր, որի օգնությամբ հայ որբերի մեծ մասը գտնվում էին խնամքի տակ։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը և կառավարության ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ:
Նոր անկախացած երկրի վիճակը վատ էր, քանի որ հիգիենայի հետ կային խնդիրներ, ինչպես նաև տիրում էր սով, ինչից մահացել են շուրջ 150-180 հազար հայ։ Կառավարությունը սովի դեմ պայքարելու համար օգնություն է ուզել այլ երկրներից, այսինքն այլ երկրներից ուտելիքի պաշարներ է ուզել։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ գործոններով էր պայմանավորված ՀՀ սոցիալ-տնտեսական ծանր կացությունը:
Ի՞նչ նշանակություն ունեցավ ամերիկ­յան օգնությունը ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում:
Հիմնական գործոնները ուրիշ երկների կողմից ճնշումներ և այն, որ Հայաստանը նոր էր անկախացել, այսինքն բոլորը անփորձ էին, չգիտեին ինչ անեին։ Ամերիկայի սննդի պաշարի տալը և Ամերկոմի կողմից որբերի խնամքը շատ կարևոր էին հայերի համար, քանի որ նրանք օգնեցին լուծել ամենամեծ խնդիրները՝ սովն ու որբերը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Քո պատկերացում­ների համաձայն՝ ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Առաջին հանրապետության և 1990-ական թթ. սոցիալ-տնտեսական իրավիճակների միջև:
Ընդհանրությունները նրանք են, որ երկուսն էլ եղել են շատ ծանր իրավիճակներում՝ սով, աղքատություն և այլն։
2. Ընդհանրացո՛ւ։ Ինչպե՞ս կբնութագրես կառավարության քաղաքականությունը տնտեսության ոլորտներում:

Առաջադրանք 2

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորումը: Բաթումի պայմանագրի վերանայման/էջ 57 պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Հ. Օհանջանյան • Ա. Ահարոնյան • Անտանտ • Ազգերի լիգա • Գերմանիա • Մեծ Բրիտանիա

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք էին ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Ինչպիսի՞
հարաբերություններ է ձևավորում ՀՀ-ն Թուրքիայի և
Քառյակ միության մյուս պետությունների հետ:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ կարգավիճակ ուներ ՀՀ-ն, ո՞ր պետություններն էին ճանաչել նրան:
գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նկատմամբ Անտանտի դրական վերաբերմունքը

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ ընդհանրություններ կան 1918 թ.
ՀՀ-Թուրքիա և ներկայիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միջև:
հարցը

Էսսե-էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

 Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Րաֆֆի «Խենթը»

— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

…..Նախագահը ասաց.

— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։

……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։

Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.

— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

Այս երիտասարդը Վարդանն էր։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

  1. Վ. Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:
  2. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
  3. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:

1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը:  Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:

Քիմիա 9 նոյենբեր 10-14

Պատասխանել հարցերին

🧪 Օքսիդներ

Ի՞նչ են օքսիդները։

Օքսիդնրը այն երկտար միացություններն են, որոնցից մեկը պարտադիր թթվածին է։

Ինչպե՞ս են դասակարգվում օքսիդները ըստ իրենց հատկությունների։

Թթվային օքսիդներ – միանում են ջրին՝ առաջացնելով թթու։

Հիմնական օքսիդներ – միանում են ջրին՝ առաջացնելով հիմք։

Ամֆոտեր օքսիդներ – կարող են արձագանքել և թթվի, և հիմքի հետ։

Նշիր թթվային, հիմնական և ամֆոտեր օքսիդների օրինակներ։

Թթվային՝ SO₂, CO₂

Հիմնական՝ MgO, CaO

Ամֆոտեր՝ ZnO, Al₂O₃

Ինչպիսի՞ ռեակցիաներով կարելի է ստանալ օքսիդներ։

Օքսիդները սովորաբար ստացվում են տարրերի այրումով օդում (թթվածնում)։

a) Մագնեզիումի այրումը օդում →
2Mg + O₂ → 2MgO

b) Ծծմբի այրումը օդում →
S + O₂ → SO₂

Թթուներ

  1. Գրիր աղաթթվի քիմիական բանաձևը։

HCl

  1. Նշիր՝ որ տարրերն են կազմում ծծմբական թթուն (H₂SO₄)։

Բաղկացած է ջրածնից (H), ծծնմբից (S) և թթվածնից (O)։

  1. Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։

Թթուների բաղադրության մեջ պարտադիր կա՝ ջրածին (H)։

  1. Ինչ իոն է տալիս թթուն ջրում լուծվելիս։

Թթուն ջրում լուծվելիս տալիս է՝ H⁺ իոն (հիդրոգեն իոն)։

  1. Նշիր՝ ուժեղ թե թույլ թթու է․
    ա) HCl
    բ) H₂CO₃
  • HCl → ուժեղ
  • H₂CO₃ → թույլ
  1. Ընտրիր՝ որ նյութն է թթու.
    ա) NaOH
    բ) H₂SO₄
    գ) CaO
  1. Նշիր՝ որ նյութերն են ստացվում թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։

Թթու + հիմք → աղ + ջուր

  1. Գրի՛ր ազոտական թթվի բանաձևը և ասա դա միատոմյա՞, թե բազմատոմյա թթու է։

Ազոտական թթու․ HNO₃ → բազմատոմյա թթու

  1. Գրի՛ր թթվի անվանումները.
    ա) H₂SO₄ →ծծմբական թթու
    բ) HNO₃ →ազոտական թթու
    գ) H₂CO₃ →ածխաթթու
  1. Նշիր, թե որ թթուներն են ուժեղ, իսկ որոնք՝ թույլ․
    HCl, H₂SO₄, H₂CO₃, H₂S
  • Ուժեղ՝ HCl, H₂SO₄
  • Թույլ՝ H₂CO₃, H₂S
  1. Գրիր թթվի և հիմքի փոխազդեցության հավասարումը․
    NaOH + HCl → NaCl + H₂O
  2. Գրիր մետաղի և թթվի փոխազդեցության հավասարումը․
    Zn + H₂SO₄ → ZnSO₄ + H₂↑
  3. Գրիր մետաղական օքսիդի և թթվի փոխազդեցությունը․
    CuO + H₂SO₄ → CuSO₄ + H₂O

🧴 Հիմքեր

Ի՞նչ են հիմքերը։

Դրանք բարդ նյութեր են, որոնք պարունակում են մետաղ և հիդրօքսիլ (OH) խումբ։

Ինչպիսի՞ իոններ են տալիս հիմքերը ջրային լուծույթում։

հիմքերը ջրում լուծվելիս տալիս են OH⁻ իոններ։

Ինչպե՞ս են ստացվում հիմքերը։

Մետաղական օքսիդ + ջուր → հիմք

Ամոնիակ + ջուր → հիմք (ամոնիում հիդրօքսիդ)

Գրիր ռեակցիան՝ a) Նատրումի օքսիդ + ջուր → b) Ամոնիակը + ջուր →

a) Na₂O + H₂O → 2NaOH
b) NH₃ + H₂O → NH₄OH

Ինչպե՞ս են փոխազդում թթուները և հիմքերը։ Նշիր լուծելի և անլուծելի հիմքերի օրինակներ

→ աղ + ջուր

Օրինակներ․

  • Լուծելի հիմքեր՝ NaOH, KOH
  • Անլուծելի հիմքեր՝ Cu(OH)₂, Fe(OH)₃

🧂 Աղեր

Ի՞նչ են աղերը։

Աղերը բարդ նյութեր են, որոնք առաջանում են թթվի և հիմքի փոխազդեցությունից։

Ինչպե՞ս են ստացվում աղերը։

Թթու + հիմք → աղ + ջուր

Մետաղ + թթու → աղ + ջրածին

Գրիր ռեակցիան՝ a) Թթու + հիմք →

b) Մետաղ + թթու →

a) HCl + NaOH → NaCl + H₂O
b) Zn + H₂SO₄ → ZnSO₄ + H₂↑

Նշիր նորմալ և թթվային աղերի տարբերությունը։

Նորմալ աղեր՝ բոլոր ջրածինները փոխարինված են մետաղով (Na₂SO₄)

Թթվային աղեր՝ ոչ բոլոր ջրածիններն են փոխարինված (NaHSO₄)

Ինչպե՞ս են աղերը վերածվում թթուների կամ հիմքերի։

Աղերը կարող են արձագանքել ջրի կամ այլ նյութերի հետ՝ առաջացնելով թթու կամ հիմք։

Նշիր 3 աղ և գրիր դրանց կիրառությունը։

NaCl – օգտագործվում է սննդում

CaCO₃ – շինարարության մեջ (մարմար, կրաքար)

KNO₃ – պարարտանյութերում

Ափսոս էր երեխան

Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,,  ստեղծագործությունը։ 

Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ 

«Մահը հուշիկ գալիս է թիկունքից»

Մահը դանդաղ աննկատ գործընթաց է ոչ թե հանկարծակի վերջ։

«Նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը»

Մենակ մարդը փակվել է իր աշխարհում զրկվել է կապից ուրիշների հետ։

«Երեխան ծնողի կորցրած մանկության որոնումն է»

Սերունդները կապված են մեկը մյուսի միջոցով։

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ 

Գրականություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին
անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի, +

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում, 

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին, 

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։ 

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։ 

«Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից»

<<ոչ մեկից>>

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։ 

«Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ»

<<ձայն տալ>>

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։ 

<<Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն>>

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։ 

<<Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում>>

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։ 

<<Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն>>

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը- գոյական, հայցական հոլով,

ցցի- գոյական , սեռական հոլով, 

կարծես- վերաբերական

կարմիր- ածական

8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։ 

9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։ 

10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։

11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։ 

12. Դո»ւրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։

13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։ 

14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: 

Задания

  1. Напиши словосочетания по образцу: свеча из воска- восковая свеча

настойка из трав — травяная настойка

раскаты грома — громовые раскаты

опушка леса — лесная опушка

лес из сосен — сосновый лес

варенье из вишни — вишнёвое варенье

2. Выпиши слова в два столбика: в первый столбик слова с проверяемыми гласными в корне слова, во второй — слова с непроверяемыми гласными.

Болото, садовник, зимовать, левша, квартира , зайчонок, повар, орех, лесник, пятерка,грибник, солома.

Непроверяемымиe гласные

Болото,солома,квартира ,орех

Проверяемымие гласные

Садовник,зимовать,левша,зайчонок,орех,лесник,пятерка,грибник

3. Из слов в скобках выбери одно или два проверочных слова.

Сосна — ( сосновый, сосенка, сосны)

широкий — ( ширина, ширь, шире)

звезда — ( звездочет, звездочказвезды )

холода -(холодильник, холодныйхолод)

голова — ( головы, головушка )

4. Вставь нужную букву и рядом напиши проверочное слово.

кормушка — корм

тепло — тёплый

деревья — дерево

сторожить — сторож

морской — море

шерстяной — шерсть

жемчужный — жемчуг

утащить — тащить

5. Напиши проверочные слова.

село — сёла

стена — стены

волчонок — волк

ленивый — лень

скрипучий — скрип

удивительный — удивить

лепить — лепка

дрова — дровишки

страна — стороны

деревья — дерево

весёлый — веселье

менять — смена

6.Вставьте пропущенные буквы.

ЛЕС

В лесу живёт рыжая лисаЛисий дом — нора.
У норы играют весёлые лисятаЛисица учит их лисьим повадкам.

7. Вставьте пропущенные буквы.

Корова, газета, скворец, молоко, корабль, деревня, вокзал, мороз, капуста, ракета, медведь, костёр, ребята, малина, пальто, командир, посуда, картина, погода, ребята, билет, пятёрка.

8.Подбери проверочные слова.

Берега-берег, голодание-голод, города-город, голосок-голос, сторожка-сторож, холода-холод, сторона-стороны, зеленый-зелень, вечереет-вечер, лепетать-лепет, страна-страны, кривой-криво, скрипучий-скрип, столовая-стол, тяжелый-тяжесть, цветной-цвет, холодный-холод, мясной-мясо, небесный-небо.

9. Вставь пропущенные буквы.

А – О

вода
трава
гроза
дворы
врачи
глаза
слоны
зонты

Е – И

деньки
деревья
мячи
грибы
следы
птинец
снежинка
листок

Е – И – Я

ряды
цветы
мячи
ледяной
низина
народились
одиночество
читатель
писатель
сбегают
синеет

10. Диктант (исправить ошибки)

Зимой

 Спит  под  снегом  весь  мир  растений.  Спят  в  земле карешки  трав и  полевых цветов.  Спят  на  дне  рек,  озёр  водоросли,  тростники  и камыши. Спят  белоствольные  берёзки,  беспокойные  осины,  могучие  дубы.

  Зелёное царство  заслужило  этот  отдых.  Оно  работало  на  лугах  и  дало  нам  траву,  которую  мы  скосили  на  душистое  сено.  Работало  на  нивах  и  дало  нам  рожь  и  пшеницу,  которую  мы  сжали  на  хлеб.  Дало  нам  овощи  и  сочные  фрукты.

  Кусты  и  деревья  приготовили  себе  всё  для  весеннего пробуждения  и  погрузились  в  долгий  зимний  сон.  На   их   ветках  уже  с  осени  мы  находим  почки.

The Internet in my life. The advantages and disadvantages of Media Education.

The Internet has become an inseparable part of my everyday life. I use it for studying фтв communicating. It helps me stay informed about the world, geting new information, and connect with people from different countries. information is always at my fingertips — I can find answers to almost any question in just a few seconds.

In education, the Internet has opened many new possibilities. Online lessons, digital textbooks, and educational platforms allow students to study at their own place and in their own way. Media education helps us understand how information is created, shared, and sometimes manipulated. It teaches us to think critically, to check facts, These skills are essential in the modern world, where social media and digital content strongly influence people’s opinions and decisions.

However, the Internet and media education also have some disadvantages. reduce real-life communication, and even cause health problems such as eye strain or lack of physical activity. Another problem is misinformation — not all online content is true, and sometimes it is difficult to tell what is real and what is fake.

In conclusion, the Internet plays a huge role in my life and in modern education. but we should use it wisely. Media education helps us do that by teaching us to be responsible and critical Internet users. If we learn to balance its advantages and disadvantages, the Internet can become one of the most powerful tools for personal and educational growth.

Իրավունք նոյեմբերի 10-15

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
 /բլոգային աշխատանք/․

Հոդված 26.

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

Հոդված 27.

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Երկու արվեստագետ

Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։

Առաջին արվեստագետ

«…մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ…»

«Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։»

«Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. – ‹‹Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ››»։

Երկրորդ արվեստագետ

«…մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ…»

«Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։»

«Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. – ‹‹Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ››»։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 

Առաջին

‹‹Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ››

Երկրորդ

«‹‹Այն, ինչ որ տվի աղքատ ամբոխին — դա փշրանքն էր հոգուս հարստության. … ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…››»

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։

Ինքը գոհ չեր իրանով որովհետև նա ուզում էր ստեղծեր իրա գեղեցկության իդեալը բայց տեսնելով առաջինի աշխատանքը նա հիասթափվեց ինքնիր մեջ դրա պատճառով նա ուզեցավ քանդել իր աշխատանքը համարելով որ ինքը չի կարող սարքել ավելի գեղեծից քանդակ քան առաջինը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։

Ինձ թվում է որ տարբերություն կա որովհետև մարդիկ ավելի էին նախընտրում առաջին քանդակը քան երկրորդը այդպիսով իմ կարծիքով առաջինը ավելի գեղեցիկ պետք է լիներ

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։

իմ կարծիքով նրանք շատ ուշադրություն չէին տալիս գործերին նրանք տեսնում էին մենակ աղջիկների գեղեծկությունը դրա պատճառով ընտրում էին նրան որին ավելի շատ էին հավանում ։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы