Օրհնանքներ
Աստված սրտիդ համեմատ թող քեզ տա
Ծլես,ծաղկես
Ոտքդ քարին թող չդիպչի
Արևդ ապրի
Յոթը որդով սեղան նստես
Անեծքներ
Գետինը մտնես
Ջուխտ աչքերով քոռանաս
Լեզուդ պապանձվի
Չլինես չերևաս
Թևերդ թուլանան
Ասացվածքներ
- Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
- Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
- Արևն ամպի տակ չի մնա։
- Աչքը աչքից կամաչի։
- Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: