Մեղրի, նախկինում կոչվել է նաև Կարճավան, քաղաք հարավային Հայաստանի Սյունիքի մարզի համանուն խոշորացված համայնքում՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։ Ըստ 2020 թվականի մարդահամարի արդյունքների՝ Մեղրի քաղաքի բնակչությունը կազմում է 4500 մարդ։
Քաղաքային բնակավայրը տեղակայված է մայրաքաղաք Երևանից 373 կմ հարավ՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում։
Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ 5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։