Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-երեխա ունեցավ

սնավ-ուտելիք տվեց,կերակրեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Դեղնած տերևներով ծառ,դեղին տերև:

Աշնանը ծառերը պատվում են ոսկե տերևներով:

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրկ

սնավ-ծնավ

փչելով-ճչելով

սարսելով-դարսելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Опубликовано Էդգար Ալեքսանյան

Ես Էդգարն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ, սովորում եմ 7.8 դասարանում և շատ եմ սիրում իմ դպրոցը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы