Մայրենի

Հինգշաբթի

Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:


Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:


Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:


Շատ լավ գործ եք սկսել, սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:


Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չեր մոռանում այն ամրոցի ծաղիկ տրուհուն:

Նախորդ վարժությունում գործածված ծաղիկ բառերը ինչո՞վ են նմանվում:

Բացատրի՛ր <<բազմիմաստ>> բառը:

շատ լիքը իմաստ ունեցող

Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով և բացատրի՛ր, թե ինչպես ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչու՞ է ծածկում երեսը:
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ պատմության մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:

Опубликовано Էդգար Ալեքսանյան

Ես Էդգարն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ, սովորում եմ 7.8 դասարանում և շատ եմ սիրում իմ դպրոցը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы