6. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

7. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:

 8. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

9. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

 11. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

6. Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

8 երեխա

 7. Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:

5  դրամ

 8. Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:

1-ով

9. Գնացքը կազմված է 8 վագոնից: Արմենը նստած է սկզբից հաշված 4- րդ վագոնում, իսկ Տիգրանը` վերջից հաշված 4-րդ վագոնում: Ճի՞շտ է, որ Արմենն ու Տիգրանը միևնույն վագոնում են:

10. Հայկն ու Լիլիթն ունեին հավասար թվով տետրեր: Հայկն իր տետրերից երկուսը նվիրեց Լիլիթին: Լիլիթը քանի՞ տետր ավելի ունեցավ Հայկից:

Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

01:30

Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

47.48.49.50.51.52.53.54.55.56.57.58.59.

Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1- ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

10 օրը

 Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը

Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

2 րոպե

 Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

Երկուսուկես վարկյանում

Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

8 մասի

Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

 Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

18

6. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:

 7. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:

ջարթվաց

 8. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:

9. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

Նրա գիրկը

10. Իսկ երբ իմ հյուրերը գնացին, ես շտապեցի խնձոր հավաքելու: Լցրեցի խնձորները զամբյուղիս մեջ և շտապեցի տուն: Ընթրիքին ես կերա խնձորների 1/3-ը, այսօր առավոտյան նախաճաշին կերա մնացած խնձորների կեսը, իսկ քիչ առաջ տեսա, որ զամբյուղում մնացել է ընդամենը 2 խնձոր:

4

Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:

Մթություն և երազ

Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:

Ձկնորսության կարտ

 Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

խաղահրապարակ

 Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

4 մարդ

Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:

Աքաղաղ

Опубликовано Էդգար Ալեքսանյան

Ես Էդգարն եմ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան եմ, սովորում եմ 7.8 դասարանում և շատ եմ սիրում իմ դպրոցը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы