Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                                          – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

 Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է:Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ: 

  1. Ինչի՞  համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:

  1. Ինչի՞  համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: 

  1. Ինչի՞  համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

  1. Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:

Մենք ունենք նաև որպիսի միշտ արև լինի.չպաղպաղակը նրա համար է որ այն երբեք չհալի և միշտ կարողանանք ուտել, չծառը՝,որ միշտ կանաչ մնա:

  • Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:
  • Իմ ստեղծած երկրում բառերը կսկսվեին թ տառով ես կունենայի թհեծանիվ, թգնդակ, թճոճանակ , թվազքուղի: Ես կկարողանայի առանց ոտքերս շարժելու վարել իմ թհեծանիվը:Իմ փոքրիկ քույրիկը կկարողանար ինքնուրույն ճոճվել:

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.                                                                                        Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                      Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

  • Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.     Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շվարել-զարմանալ, ապշել

Հրե՜ն-այնտեղ, այն

ավերակ-քանդած շինություն

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Երկու որսորդների մասին ովքեր գնացել էին նապաստաակ որսալու:

3.     Այս  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայ Բոնամին մի ծիծաղելի պատմություն գիտեր:

·        Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

·        Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:

Որսորդները մոլորված կանգնել էին դղյակի մոտ

·        Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը:

Նրանք ծեծեցին ավերված դղյակի դուռը

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:
  • Կարծում եմ հայր Բոնամին ճերմակ մազերով բարի աչկերով ծերուկ եր:
  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:
  • Հորինի՛ր.
  • Սուտլիկ որսկանը կասեր որ այդ որսորդները ինքը ու իր հայրն են եղել:ԵՎ կպատմեր ինչպեսեն նապաստակը եփել և բոլորով կերել վերջում էլ կավելացներ վոչ աչքներս բան տեսավ ոչ բերաներս բան տեսան

Լինում է, բայց չի լինում …

Имя Эдгар Алексанян Дата 11.05.20 Задание. Допишите предложения, вставив пропущенные глаголы. Пример: Они любят слушать пение птиц. Глаголы: сажать, ходить, кататься, гулять, кататься, пускать, смотреть, есть, рисовать, слушать 1. Петя любит ……………………. по лужам. 2. После школы мы будем ……………………. кораблики. 3. Тебе нравится ……………………. на роликах? 4. Мы любим ……………………. в лесу. 5. Завтра мы будем ……………………. на велосипеде. 6. Вам нравится ……………………. на подснежники в лесу? 7. Коровы любят ……………………. зелёную траву. 8. Оля любит ……………………. ландыши. 9. Вы любите ……………………. пение птиц? 10. Завтра Ира будет ……………………. цветы.

Ответы

  1. Петя любит ходить по лужам.
  2. После школы мы будем пускать кораблики.
  3. Тебе нравится кататься на роликах?
  • Мы любим гулять в лесу.
  • Завтра мы будем кататься на велосипеде.
  • Вам нравится смотреть на подснежники в лесу?
  • Коровы любят есть зелёную траву.
  • Оля любит рисовать ландыши.
  • Вы любите слушать пение птиц?

Завтра Ира будет сажать цветы

Յոգան անհրաժեշտ է բոլորին, այդ թվում՝ երեխաներին: Նրանց այդ առավել եւս անհրաժեշտ է, քանի որ մանկական յոգան օգնում է փոքրիկներին առողջ եւ հանգիստ մեծանալ: Երեխաների համար գոյություն ունեն մի քանի վարժություններ, որոնք խորհուրդ ենք տալիս կատարել առավոտյան եւ քնելուց առաջ:

Մաթեմատիկա

Առաջադրանք1.

Նկարի վրա աշխատելու համար ներբեռնի՛ր նկարը, բացի՛ր Paint-ի օգնությամբ։

Առաջադրանք 2. Համակարգչային խաղում կենտ թվերը գրվում են կարմիր, իսկ զույգ թվերը՝ կապույտ: Մաքսը գումարում է կարմիր և կապույտ թվեր: Ինչ գույն կունենա պատասխանը:

մանուշակագույն

Առաջադրանք 3. Մաթեմատիկական խաչբառ

Նկարի վրա աշխատելու համար ներբեռնի՛ր նկարը, բացի՛ր Paint-ի օգնությամբ։

Առաջադրանք 4. Հետեւելով սլաքներին՝ ստացիր թաքնված պատկերը

Նկարի վրա աշխատելու համար ներբեռնի՛ր նկարը, բացի՛ր Paint-ի օգնությամբ։

Առաջադրանք 5. Գտի’ր անհայտ թիվը

«Ի՞նչ կլինի, եթե աշխարհը շուռ գա»

Մի օր առավոտյան արթնացա և պատրաստվում էի գնալ բակ ընկերներիս մոտ:Երբ մտա լվացվելու տեսա, որ ջրի ծորակը հակառակ է և ջուրը վերև է ցայտում:Արագ վազեցի խոհանոց, որ պապիկիս պատմեմ, բայց ինչ տեսնեմ, պապիկս գազօջախի մոտ կերակուր է պատրաստում:Ես վազեցի բակ և զարմացած նայեցի շուրջս…. Աշխարհը շուռ էր եկել, ծառերը հակառակ էին աճում, արմատները դուրս, տերևները հողի տակ, մեքենաները առանց վարորդ էին, ճնճղուկները քայլում էին, իսկ շներն ու կատուները մարդկանց նման ժպտում էին և թռչում իմ գլխավերևում:Ես հարցրեցի այս ի՞նչ է կատարվում և մեր շունը մարդկային լեզվով ասաց որ այսուհետ այսպես է լինելու, ես ասացի, որ ես չեմ ուզում աշխարհը էսպես մնա ու սկսեցի բարձր գոռալ…..

Եվ ինչ լավ էր երբ ես աչքերս բացեցի և այդ ամենը երազ էր:

«Իմ զվարճալի ու տարօրինակ երազը»։

Երեկոյան ես մի ֆիլմ  էի  նայում  ձիերի մասին և պառկեցի  քնելու այն երազանքով որ մի օր ես էլ ձի կունենամ:Այդ գիշեր ես տարօրինակ երազ տեսա:Ես մի ոսկեծամ ձի ունեի այդ ձին ուներ թևեր և մենք թռչում  էինք աշխարհից աշխար և հանդիպում շատ կենդանիների:Բայց մի անգամ մենք հանդիպեցինք մեծ վիշապի և ես շաթ ուրախացա երբ այդ պահի մայրիկս արթնացրեց ինձ:

Առաջադրանք շաբաթ կիրակի օրվա համար

Ես ուսումնասիրեցի իմ դասընկեր Մանուկյան Հայկի ուսում նական բլոգը, Հայկի ուսումնական բլոգը հետաքրքիր է այնտեղ շատ մասը լցված է մաթեմատիկական առաջադրանքներով և զատկական ֆլեշմոբերով:

Ընթերցանության նյութերի փաթեթ

Մեծ գյուտարարը

ՋաննիՌոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Թռչող մոտոցիկլ

2. Գտի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառերը (հատկանիշ ցույց տվող բառերը):

Մեծ գիտնական

3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Երիտասարդ-նպատակասլաց երիտասարդ, երազկոտ-երիտասարդ:

Գիտնական-մեծ գիտնական, հայտնի գիտնական:

Գյուտարար-մեծ գյուտարար,ծեր գյուտարար

Աշխարհը շուռ է եկել
Դոնալդ Բիսեթ
Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ. «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից,
առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի. ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,—
մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
11

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց. «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաֆի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ
կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ
տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան. «Նո-ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ
էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին.
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք
քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի-ի-ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։ Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց
արեւը։
12

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում
հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։
— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ
թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը,
տեղավորվեց ու նորից քնեց։
— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։
13

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Գաղտագողի-աննկատ

հալածել-հետապնդել

վիթխալի- մեծ

լծվել-բեռնվել

հեծկտալ-լացել

Պատմի՛ր ագռավի մասին:

ծույլիկ,քնկոտ,տարօրինակ երազնե էր տեսնում,և զվարճանում էր իր երազներից:

Թվարկի՛ր շրջված երազի հերոսներին:

շուն,կատուն,մկներ,կաթնավաճառ և ձի,երեխաներ և ծնողներ,արևվ,ագռավ:

Ալիս անունով ագռավի երազում աշխարհը շուռ էր եկել: Շարունակի՛ր լրացնել, թե այդ երազում ո՞ր հերոսը ի՞նչ էր անում:
Կատուները շներին են հալածում, իսկ մկները կատուներ են վորսում:
Սայլակին լծվել էր կաթնավաճարը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան: Երեխաները կշտամբում էին ծնողներին, իսկ ծնողները հեծկլտում էին:

Արեւը գիշերները կլուսավորի, իսկ ցերեկները կխաղա:

Քո կարծիքով՝ ի՞նչ է ծուլությունը: Քո ծուլության մասին պատմի՛ր:

ծուլությունը դա այն է երբ մարդ չի ցանկանում ոչինչ անել

երբեմն ես ծույլանում եմ դասերս անել

Ի՞նչ կլիներ, եթե աշխարհը շուռ գար:

կյանք կ բարդանար բնությունը կկորցներ իր նշանակությունը

կենդանական աշխարհը կոչնչացներ մարդկության

Շրջված կամ շուռ եկած մտքեր հորինի՛ր:

մարդիկ նստում են սեղանի աթոռի փոխարեն

պետությունները կլինեն ջրի տակ

մեղուները կուտեյն մեղր

կովերը կթում են մարդկանցշ

Հորինի՛ր: Հրապարակի՛ր բլոգումդ:
Իմ զվարճալի ու տարօրինակ երազը

մի անգամ ես իմ երազի մեջ օդաչու էի և ինքնաթիռով տեղափոխում էի շատ մարդկանց:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы