Ստեփան Զորյան «Չալանկը»

1․

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։

– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է

։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ․

  1. Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։

Շներն այնքան էլ չեն սիրում գրկախառնությունները, որքան մարդիկ կամ կապիկները: Շները, սովորաբար, թաթը դնում են մեկ այլ կենդանու վրա՝ որպես գերիշխանության նշան:

  • Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ
    • Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ,
    • խելացի, հավատարիմ, հասկացող,
  • Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։
    • Ես շներից չեմ վախենում, ունեմ փոքրիկ շուն որը հաչում է միայն երբ ես գնում եմ տուն և դա ուրախությունից որ էլի կխաղամ իր հետ:

Թագավորն ու հյուսնը

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Երբեք պետք չէ հույսը կորցնել:

Վատ բանի մասին պետք է մոռանալ
2.Բնութագրի՚ր թագավորին

Շատ չար և եսասեր ու դաժան էր:

Chita

Chita is a little monkey. She is from Africa. She is brown. Chita is funny. She likes to jump, run and play very much. She can sing and dance too. But she hasn’t got friends to play with. And Chita wants to have many friends. So she goes and goes and goes.

One day she sees a big green frog. The frog can jump but it can’t run or play games. “I don’t want to have such a friend”, says Chita. And she goes and goes and goes.

Then Chita sees a dolphin, a big grey dolphin. The dolphin can jump and play. But it can’t run or sing. “I don’t want to have such a friend”, says Chita. So she goes and goes and goes.

Then Chita sees a little black and white kitten. The kitten is funny. It can run, jump and dance. It has got a ball and likes to play with it. So the monkey likes the kitten very much. “I want to be your friend”, says Chita. “Let’s play”

Now Chita has got a good friend.

1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

քիթը           տալ

ոտքերն         մեկ լինել

սիրտ           կախել

աշխարհով      ընկնել

Քիթը կախել

Ոտքերն ընկնել

Սիրտ տալ

Աշխարհհով մեկ լինել

2․Գրիր մեկ բառով

Նվեր տալ-նվիրել

Խղճահարություն զգալ-խղճալ

Լույս տալ-լույսավորել

Ուտելու համար պիտանի-ուտելիք

Փոստը բաժանող մարդ-փոստատար

3․Վերականգնիր առածները։

Շատ կարդաս,                քիչն էլ կկորցնի։

Լավ անես՝ քեզ կանես,         սովորիր քեզ համար։

Աղքատը հացի կարոտ է,       վատ անես՝ քեզ կանես։

Արա ուրիշի համար           հարուստը՝ ամեն բանի։

Շատի հետևից ընկնողը        շատ բան կիմանաս։

Շատ կարդաս, շատ բան կիմանաս։

Լավ անես՝ քեզ կանես, վատ անես՝ քեզ կանես,  

Աղքատը հացի կարոտ է, հարուստը՝ ամեն բանի։

Արա ուրիշի համր սովորիր քեզ համար։

Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։

4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող

Սևաչյա-սև աչքեր ունեցող

Շիկահեր-շեկ մազեր ունեցող

Թիկնեղ-լայն թիկունք ունեցող

Գեղեցկադեմ-գեղեցիկ դեմք ունեցող

Սրամիտ-սուր միտք ունեցող

Փոքրամարմին-փոքր մարմին ունեցող

Լեզվական աշխատանք

  1. Լրացրու  բաց թողնված տառերը. Օ-Ո

օրինակ

 օգնական

 նորոգել

 անօգնական

 այսօր

որոնել

 կեսօր

օճառ

օղ

որսորդ

ականջող

ոչինչ

օղակաձև

որևէ

օրնիբուն

օգոստոս

օրորօց

բոլոր

օգնություն

կլորիկ

անոգուտ

շորորալ

օգուտ

ոզնի

2․Առարկա ցույց տվող բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի:

Ինչ-Կղզի,ով-Արմեն,ինչ- երազ,ովքեր- ուսանողներ,ով- թոռնիկ, ինչ-ժպիտ, ինչեր-կատուներ, ով-մեքենավար,ով- Վահրամ,ինչ- սկյուռ, ինչ-զայրույթ,ով- տատիկ, ինչեր-վերմակներ,ով- ձկնորս, ինչեր-փողոցներ,ովքեր- երգչուհիներ,ինչեր- խոզանակներ, ովքեր-աղջիկներ,ինչ- նուռ,ինչ- վախ,ինչ- ծիծաղ, ինչ-սփռոց,ինչ- վիշտ, ինչեր-մանուշակներ,ով- ջութակահար,ինչ- տանիք,ինչ- հարգանք,ինչեր- կատուներ:

Օրինակ՝

ի՞նչ տանիք,

ինչե՞ր  վերմակներ,

ո՞վ տատիկ,

ովքե՞ր  աղջիկներ,

3․Միացրու երկու մասերը  և կազմիր նոր բառեր։

ընկեր, առու, հերոս, տուն, միրգ, փողոց

-ուհի, -վակ, -ական, -ակ, -եղեն, -ային

փողոցային

հերոսուհի

հերոսական

ընկեուհի

առվակ

տնակ

միրգեղեն

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը իր կարիքների համար իր անձնական շահի համար որովհետև բնակտչյունը գնալով շատանում է և ավելանում են պահանջմունքները:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Ծառերը ,գազը, ոսկու հանքերը, ուրանը,:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Տան կահույքը (բազմոց,սեղան,աթոռ,պահարան)պատրաստված է փայտից,պատրաստել են կահույքագործները:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնությունը պաշտպանում է մեզ ապահովելով մաքուր օդ,կերակում է մեզ և մենք պետք է հիշենք որ մեզանից հետո դեռ կան սերունդներ:Ես չեմ վնասում ծառերին և պահում եմ ընտանի կենդանիներ:

  1. Կարգային գումարելիների գումարը գրիր թվի  տեսքով:

    ա) 7 հազ.  + 3 հ.  + 3տ.  + 5մ. =7335
          8 * 10000  + 3 * 1000  +  2 * 10=83020
          200000 + 400  + 5=200405


բ )  60000  +  2000  +  50 + 5=62055
      4 * 100000  + 3 * 100  + 2 * 1=400302
      6 հազ.  + 3 հ.  + 8մ.  =6308
 

  •  Կազմիր արտահայտություն և պարզիր.
    ա) Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով:

84588

բ)  Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով :

434581

  • Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում:

Համառոտագրություն

1.Առաջին օր-20կմ

2.Եկրորդ  օրը-20+5=?

3.Երկու օրը միասին-?

Լուծում

20+5=25կմ

20+25=45կմ երկու օրում

  • Հաշվիր.
    ա)  8592: 6=1432
    բ ) 5580:60=93
    գ ) 3320 * 7=23240
    դ) 308 * 40 =12320
  1. Գրիր այն թիվը, որը պարունակում է միայն՝


ա)1-ին կարգում՝ 7 կարգային միավոր, 5-րդ կարգում՝ 6 կարգային միավոր:

60007
բ )2-րդ կարգում՝ 8 կարգային միավոր, 4-րդ կարգում՝ 9 կարգային միավոր:

9080

  • Կազմիր արտահայտություն և գտիր՝

    ա) 6248-ից 250-ով փոքր թիվը,

6248-250=5998
բ)  560-ից  70անգամ փոքր թիվը.

560:70=8
գ)  6248  և  250 թվերի տարբերությունը,

6248-250=5998+250=6248

  • Հաշվիր.


ա)218*7           բ)4205*4            գ)3670*5           դ)562*700

218×7=1526       4205×4=16820   3670×5=18350    562×700=393400

  •  Սոնան գնել է 8 տուփ կարագ, իսկ Աննան՝ 5 տուփ: Սոնան վճարել է 1800 դրամով ավելի, քան Աննան: Նրանցից յուրաքանչյուրը որա՞ն է վճարել իր գնած կարագի համար:

Լուծում

1800:3=600

8×600=4800

5×600=3000

Ո-Օ ուղղագրություն

1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, ոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզոծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, ոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք,Վոլգոգրադ:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
  • ջուրը թափվում է ներքեվ և առաջանում է առու,իսկ ծառերը և ծաղիկները քամուց օրորվում են:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  • ջրի գահավիժումը որովհետև ես սիրում եմ ջրվեժներ:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
  • աշնանային ոսկեգույները Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
  • Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы