Օ․Հենրի «Վերջին տերևը»

Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։

Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի քանի անագե գավաթներ, մեկ-երկու կրակարան և հիմնեցին իրենց «գաղութը»։

Սյուի և Ջոնսիի ստուդիան գտնվում էր մի աղյուսե եռահարկ տան վերևում։ Ջոնսին Ջոաննա անվան կրճատ ձևն էր։ Նրանցից մեկը եկել էր Մեյն նահանգից, մյուսը՝ Կալիֆոռնիայից։ Նրանք ծանոթացել էին Ութերորդ փողոցի մի փոքրիկ ռեստորանում, ընդհանուր սեղանի մոտ և գտել էին, որ իրենց հայացքները արվեստի, եղերդակի սալաթի և մոդայիկ թևքերի մասին լիովին համընկնում են։ Դրա հետևանքով կազմվեց ընդհանուր ստուդիան։Դա մայիսին էր։ Նոյեմբերին անբարեհամբույր այն օտարականը, որին բժիշկներն անվանում են «Թոքաբորբ», անտեսանելիորեն անցավ գաղութով, իր սառցե մատները դիպցնելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արևելյան թաղով այդ հոգեառը քայլում էր համարձակ՝ հարվածելով տասնյակ զոհերի, բայց այստեղ, մամռածածկ նեղ փողոցների լաբիրինթոսում, նա քարշ էր գալիս քայլ առ քայլ։

Պարոն «Թոքաբորբին» ոչ մի կերպ չէր կարելի նրբակիրթ ծեր ջենտլմեն համարել։ Վտիտ աղջիկը, որ Կալիֆոռնիայի զեփյուռից արյան պակասություն ուներ, հազիվ թե արժանի հակառակորդ համարվեր կարմիր, մեծ բռունցքներով ու շնչարգելությամբ տառապող պնդակազմ ծեր բթամիտին։ Սակայն նա ցած գլորեց աղջկան, և Ջոնսին, անշարժ պառկած երկաթե, ներկած մահճակալի վրա, հոլանդական պատուհանի մանրահյուս ապակիների միջից նայում էր հարևան աղյուսե տան խուլ պարապությանը։

Մի անգամ առավոտյան մտահոգ բժիշկը միայն թավամազ, ճերմակ հոնքերի շարժումով Սյուին կանչեց միջանցք։

— Նա մեկ շանս ունի… դե, ասենք, տասի դիմաց,— ասաց նա՝ ջերմաչափը թափ տալով։— Այն էլ, եթե ինքը ցանկանա ապրել։ Մեր ամբողջ ֆարմակոպեան կորցնում է իր իմաստը, երբ մարդիկ սկսում են գործել՝ ելնելով դագաղագործի շահերից։ Ձեր փոքրիկ օրիորդը որոշել է, որ ինքն այլևս չի ապաքինվի։ Ինչի՞ մասին է մտածում նա։

— Նա… նա ուզում էր ներկերով նկարել Նեապոլի ծոցը։

— Ներկերո՞վ։ Դատարկ բան։ Նա իր հոգում չունի՞ մի այնպիսի բան, որի մասին իրոք արժեր մտածել։ Օրինակ՝ տղամարդիկ։

— Տղամարդի՞կ,— հարցրեց Սյուն, և նրա ձայնը հնչեց խիստ, ինչպես շրթհարմոնի ձայնը։— Մի՞թե տղամարդիկ արժանի են… Ա՜խ, ո՛չ, բժի՛շկ, ո՛չ մի այդպիսի բան չկա։

— Դե՛, այդ դեպքում նա ուղղակի հյուծվել է,— որոշեց բժիշկը։— Ես կանեմ այն ամենը, ինչ ի վիճակի կլինեմ՝ իբրև գիտության ներկայացուցիչ։ Բայց երբ իմ պացիենտն սկսում է հաշվել իր թաղման թափորի կառքերը, ես դեղերի բուժիչ հատկությունների հիսուն տոկոսը դեն եմ նետում։ Եթե դուք հասնեք այն բանին, որ նա թեկուզ մեկ անգամ հարցնի, թե ի՞նչ ձևի թևք են հագնելու այս ձմռանը, ես ձեզ երաշխավորում եմ, որ նա մեկ շանս կունենա հինգից՝ տասի փոխարեն։

Բժշկի գնալուց հետո Սյուն ներս ընկավ արվեստանոց և այնքան լաց եղավ, մինչև որ ճապոնական թղթե անձեռոցիկը բոլորովին ջուր կտրեց։ Ապա նա, գծագրական տախտակը ձեռքին, ռեգտայմ սուլելով, քաջաբար ներս մտավ Ջոնսիի սենյակը։

Ջոնսին պառկել էր՝ երեսը պատուհանի կողմը դարձրած, հազիվ նշմարվելով վերմակների տակից։ Սյուն թողեց սուլելը՝ կարծելով, թե Ջոնսին քնած է։

Նա հարմարեցրեց տախտակը և սկսեց տուշով կատարել ժուռնալային պատմվածքի նկարազարդումները։ Երիտասարդ նկարիչների համար Արվեստի ճամփան սալարկվում է ժուռնալային պատմվածքների նկարազարդումներով՝ պատմվածքներ, որոնցով երիտասարդ հեղինակները սալարկում են դեպի Գրականություն տանող իրենց ուղին։ Ուրվագծելով պատմվածքի համար այդահոցի կովբոյի ֆիգուրան՝ պերճաշուք բրիչներով, միակնոցը աչքին՝ Սյուն կամացուկ մի շշնջյուն լսեց, որը կրկնվեց մի քանի անգամ։ Նա շտապ մոտեցավ մահճակալին։ Ջոնսիի աչքերը լայն բաց էին։ Նա նայում էր պատուհանին ու հաշվում հակառակ հերթականությամբ։

— Տասներկու,— ասաց նա, ապա քիչ հետո,— տասնմեկ, իսկ հետո՝ տասը և ինը, իսկ հետո՝ ութ և յոթ՝ համարյա միաժամանակ։

Սյուն նայեց պատուհանին։ Ի՞նչ կար այնտեղ հաշվելու։ Երևում էր միայն դատարկ, տրտում բակը և քսան քայլի վրա՝ աղյուսե տան խուլ պատը։ Հանգուցավոր, արմատների մոտ փտած ծեր բաղեղը մինչև կեսը ծածկել էր աղյուսե պատը։ Աշնան սառը շունչը տերևները պոկում էր վազից, և ճյուղերի մերկացած կմախքները կառչում էին ցած թափվող աղյուսներից։

— Ի՞նչ կա այնտեղ, սիրելի՛ս,— հարցրեց Սյուն։

— Վեցը,— հազիվ լսելի պատասխանեց Ջոնսին։— Հիմա նրանք ավելի շուտշուտ են թռչում։ Երեք օր առաջ համարյա հարյուր հատ էին։ Գլուխս պտտվում էր հաշվելուց։ Իսկ հիմա հեշտ է։ Ահա, մեկն էլ թռավ։ Այժմ մնացին միայն հինգը։

— Ի՞նչ հինգ, սիրելի՛ս։ Ասա՛ քո Սյուդիին։

— Տերևներ։ Բաղեղի վրա։ Երբ վերջին տերևն ընկնի, ես կմեռնեմ։ Արդեն երեք օր է՝ գիտեմ այդ։ Մի՞թե բժիշկը քեզ չասաց։

— Առաջին անգամ եմ նման հիմարություն լսում,— հոյակապ արհամարհանքով հարվածը հետ վանեց Սյուն։— Ի՞նչ կապ կարող են ունենալ հինավուրց բաղեղի տերևները քո ապաքինվելու հետ։ Իսկ դու էլ դեռ այդպես սիրում էիր այդ բաղեղը, անպիտա՛ն աղջիկ։  Հիմարիկ մի՛ լինի։ Ախր հենց այսօր առավոտյան էր՝ բժիշկն ասաց ինձ, որ դու շուտով կառողջանաս… Սպասի՛ր, ինչպե՞ս ասաց… որ դու տասը շանս ունես մեկի դիմաց։ Իսկ դա չէ՞ որ ավելի քիչ չէ, քան մեզնից յուրաքանչյուրինը այստեղ՝ Նյու Յորքում, երբ գնում ես տրամվայով, կամ անցնում նորակառույց տան մոտով։ Փորձի՛ր մի քիչ մսաջուր խմել և թույլ տուր քո Սյուդիին ավարտել նկարը, որպեսզի նա կարողանա այն սաղացնել խմբագրի վրա և գինի առնել իր հիվանդ աղջկա ու խոզի կոտլետ՝ իր համար։

— Այլևս կարիք չկա, որ գինի առնես,— պատասխանեց Ջոնսին՝ սևեռուն նայելով պատուհանին։— Ահա՛, մեկն էլ թռավ։ Չէ՛, մսաջուր չեմ ուզում։ Ուրեմն, ընդամենը չորս հատ է մնում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչպե՞ս է ընկնում վերջին տերևը։ Այն ժամանակ կմեռնեմ նաև ես։

— Ջոնսի՛, սիրելի՛ս,— ասաց Սյուն, խոնարհվելով նրա վրա,— խոստանո՞ւմ ես աչքերդ բաց չանել ու չնայել պատուհանին, մինչև որ ես աշխատանքն ավարտեմ։ Ես պետք է այս նկարազարդումները վաղը հասցնեմ։ Ինձ լույս է հարկավոր, այլապես վարագույրը ցած կթողնեի։

— Մի՞թե դու չես կարող մյուս սենյակում նկարել,— սառնությամբ հարցրեց Ջոնսին։

— Ես կուզենայի քեզ մոտ նստել,— ասաց Սյուն։— Բացի դրանից, չեմ ուզում, որ դու նայես այդ հիմար տերևներին։

— Երբ վերջացնես, ասա ինձ,— աչքերը փակելով շշնջաց Ջոնսին՝ գունատ և անշարժ, ինչպես ցած տապալված արձան։— Ուզում եմ տեսնել, թե ինչպես է ընկնում վերջին տերևը։ Ես հոգնել եմ սպասելուց։ Հոգնել եմ մտածելուց։ Ուզում եմ ազատվել այն ամենից, ինչ որ կաշկանդում է ինձ թռչել, թռչել ավելի ու ավելի ցածր, ինչպես այդ խեղճ, հոգնած տերևներից մեկը։  — Աշխատի՛ր քնել,— ասաց Սյուն։— Ես պետք է կանչեմ Բերմանին. ուզում եմ նրանից ոսկի որոնող մենակյաց նկարել։ Ամենաշատը մեկ րոպե կբացակայեմ։ Տե՛ս հա, մինչև գալս տեղիցդ չշարժվես։

Ծերունի Բերմանը նկարիչ էր, որն ապրում էր ներքևի հարկում, նրանց ստուդիայի տակ։ Նա արդեն վաթսունից անց էր, և մորուքը, որ Միքելանջելոյի Մովսեսի մորուքի նման ամբողջովին ծածկված էր խոպոպներով, իջնում էր նրա այծամարդի գլխից դեպի թզուկի մարմինը։ Արվեստի մեջ Բերմանը անհաջողակ էր։ Նա շարունակ պատրաստվում էր նկարել իր գլուխգործոցը, բայց նույնիսկ չէր էլ սկսել այն։ Արդեն մի քանի տարի է, ինչ ոչինչ չէր նկարում, բացի ցուցանակներից, ռեկլամներից և այդօրինակ խզմզվածքից՝ հանուն մի կտոր հացի։ Նա քիչումիչ վաստակում էր՝ իբրև բնորդ նստելով երիտասարդ նկարիչների մոտ, որոնց համար պրոֆեսիոնալ բնորդները շատ թանկ էին։ Նա թունդ խմող էր, բայց դեռ մի գլուխ խոսում էր իր ապագա գլուխգործոցից։ Իսկ այնպես, դա մի խիստ, չար ծերուկ էր, որը չարախնդում էր ամեն մի սենտիմենտալության վրա և նայում էր իրեն իբրև պահապան շան, որը հատկապես դրված էր երկու ջահել նկարչուհիների պահպանության համար։

Սյուն Բերմանին գտավ ներքնահարկի իր կիսախավար խցիկում։ Նրանից գիհու հատապտղի թունդ հոտ էր փչում։ Խցիկի մի անկյունում արդեն քսանհինգ տարի է՝ նկարչատախտակի վրա դրված էր ձեռք չտված մի կտավ՝ պատրաստ ընդունելու գլուխգործոցի առաջին գծերը։ Սյուն պատմեց ծերունուն Ջոնսիի ֆանտազիայի և իր երկյուղների մասին, թե հանկարծ նա՝ տերևի պես թեթև ու փխրուն, չթռչի իրենցից, երբ կթուլանան նրա անկայուն կապերը աշխարհի հետ։ Ծերունի Բերմանը, որի կարմիր աչքերը նկատելիորեն արցունքակալեցին, ձայնը գլուխը գցեց՝ ծիծաղելով նման ապուշային ֆանտազիայի վրա։

— Ի՞նչ,— բղավեց նա։— Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ Ո՛չ, չեմ ցանկանում նստել ձեր այդ ապուշմենակյացի համար։ Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։

— Նա շատ հիվանդ է ու թույլ,— ասաց Սյուն,— և տենդից զանազան ֆանտազիաներ են գալիս գլուխը։ Շա՛տ լավ, միստր Բերման, եթե չեք ուզում նստել, հարկավոր չէ։ Իսկ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք զզվելի ծերուկ եք… Ծեր ու զզվելի շատախոսի մեկը։

— Ա՜յ քեզ իսկական կին,— բղավեց Բերմանը։— Ո՛վ ասաց, որ չեմ ուզում նստել։ Գնանք։ Ես գալիս եմ ձեզ հետ։ Կես ժամ է՝ ասում եմ, որ ուզում եմ նստել։ Աստված իմ։ Այստեղ բոլորովին էլ տեղը չէ, որ միսս Ջոնսիի նման լավ աղջիկը հիվանդանա։ Երբևէ ես կնկարեմ իմ գլուխգործոցը, և մենք բոլորս կհեռանանք այստեղից։ Այո՛, այո՛։

Երբ նրանք բարձրացան վերև, Ջոնսին ննջում էր։ Սյուն վարագույրը ցած թողեց մինչև լուսամուտագոգը և նշան արավ Բերմանին՝ անցնելու մյուս սենյակը։ Այնտեղ նրանք պատուհանին մոտեցան և երկյուղով նայեցին ծեր բաղեղին։ Ապա նայեցին իրար՝ առանց մի խոսք ասելու։ Պաղ, համառ, ձյունախառն անձրև էր գալիս։ Բերմանը, հնամաշ կապույտ շապիկը հագին, ոսկի որոնող մենակյացի դիրքով ժայռի փոխարեն տեղավորվեց շուռ տված թեյնիկին։

Մյուս առավոտյան Սյուն, արթնանալով կարճատև քնից, տեսավ, որ Ջոնսին լայն չռած անփայլ աչքերը չի հեռացնում ցած թողած կանաչ վարագույրից։

— Բարձրացրո՛ւ վարագույրը, ես ուզում եմ նայել,— շշուկով հրամայեց Ջոնսին։

Սյուն հոգնած հնազանդվեց։

Եվ ի՜նչ։ Տեղատարափ անձրևից և քամու ուժգին պոռթկումներից հետո, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին, աղյուսե պատի վրա դեռևս երևում էր բաղեղի մի տերև՝ վերջինը։ Ցողունի մոտ՝ մուգկանաչավուն, ատամնավոր եզրերին՝ փտման ու քայքայման դեղինով մատնահարված, նա քաջաբար կպել էր ճյուղին, գետնից քսան ոտնաչափ բարձրությամբ։

— Դա վերջինն է,— ասաց Ջոնսին։— Կարծում էի, թե գիշերվա ընթացքում անպայման ցած կընկնի։ Ես լսում էի քամու ձայնը։ Նա ցած կընկնի այսօր, այն ժամանակ ես էլ կմեռնեմ։

— Դե՛, աստված քեզ հետ,— ասաց Սյուն՝ հոգնած գլուխը խոնարհելով բարձին։— Գոնե իմ մասին մտածի՛ր, եթե չես ուզում քո մասին մտածել։ Ի՞նչ կպատահի ինձ։

Բայց Ջոնսին չպատասխանեց։ Հոգին, որ պատրաստվում է խորհրդավոր հեռավոր ճամփա ընկնել, աշխարհում ամեն ինչի հանդեպ խորթանում է։ Մինչդեռ մեկը մյուսի ետևից կտրատվում էին Ջոնսիին կյանքի ու մարդկանց հետ կապող թելերը, հիվանդագին երևակայությունը ավելի ու ավելի էր տիրում նրան։ Օրն անցավ, և նույնիսկ աղջամուղջին նրանք տեսնում էին, որ բաղեղի միայնակ տերևը կպած մնում է իր ցողունին՝ աղյուսե պատի շենքի վրա։ Իսկ հետո՝ մութն ընկնելու հետ միասին, նորից հյուսիսային քամի բարձրացավ, և անձրևը անդադար ծեծում էր պատուհանները, ցած թափվելով հոլանդական ցածրիկ տանիքից։

Լուսանալուն պես անգութ Ջոնսին կարգադրեց նորից բարձրացնել վարագույրը։

Բաղեղի տերևը կրկին իր տեղում էր։

Ջոնսին, երկար պառկած, նայում էր նրան։ Հետո կանչեց Սյուին, որը գազօջախի վրա հավի մսաջուրն էր տաքացնում նրա համար։

— Ես անպիտան աղջիկ էի, Սյուդի՛,— ասաց Ջոնսին։— Երևի այդ վերջին տերևը մնացել է ճյուղին, որ ցույց տա ինձ, թե ես անպիտան աղջիկ էի։ Մեղք է իրեն մահ ցանկանալը։ Հիմա դու կարող ես մի քիչ մսաջուր տալ ինձ, իսկ հետո պորտվեյնով կաթ… Ասենք՝ չէ՛, նախ հայելին տո՛ւր ինձ, իսկ հետո մեջքիս տակ բարձեր դի՛ր, և ես կնստեմ ու կնայեմ, թե դու ինչպես ես ճաշ եփում։

Մեկ ժամ հետո նա ասաց.

— Սյուդի՛, ես հուսով եմ, որ երբևէ ներկերով կնկարեմ Նեապոլի ծոցը։

Կեսօրին բժիշկն եկավ, և Սյուն ինչոր պատրվակով նրա ետևից դուրս գնաց նախասենյակ։

— Շանսերը հավասար են,— ասաց բժիշկը՝ սեղմելով Սյուի նիհար, դողդոջուն ձեռքը։— Լավ խնամքի դեպքում դուք կհաղթեք։ Իսկ հիմա ներքևում ես պետք է այցելեմ էլի մեկ հիվանդի։ Նրա ազգանունը Բերման է։ Կարծեմ՝ նկարիչ է։ Նույնպես թոքերի բորբոքում։ Նա արդեն ծեր է և շատ թույլ, իսկ հիվանդությունը ծանր է։ Ոչ մի հույս չկա, բայց այսօր նրան կտեղափոխեն հիվանդանոց, ուր նրա համար ավելի հանգիստ կլինի։

Մյուս օրը բժիշկն ասաց Սյուին.

— Ձեր ընկերուհին վտանգից զերծ է։ Դուք հաղթեցիք։ Այժմ սնունդ ու խնամք, և ուրիշ ոչինչ պետք չէ։

Նույն օրվա երեկոյան Սյուն մոտեցավ այն մահճակալին, որի վրա պառկած Ջոնսին բավականությամբ կապում էր վառ կապույտ, բոլորովին անօգուտ շարֆը, և մի ձեռքով գրկեց նրան բարձի հետ միասին։

— Ես քեզ մի բան պետք է ասեմ, սպիտակ մկնիկ,— ասաց նա։— Միստր Բերմանն այսօր մեռավ հիվանդանոցում թոքերի բորբոքումից։ Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ Ոչ ոք չէր հասկանում, թե նա ու՞ր էր գնացել այդ ահավոր գիշերը։ Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։

Իմ կարծիքով ստեղծագործությունը հետաքրքիր է իր սյուժեի պատճառով, բայց իր երկարության պատճառով դժվար է ինչ-որ էմոցիաներ ստանալ։

Հայոց լեզու նախագիծ <<Հայաստանը ես եմ>>

Համագործակցային նախագիծ՝ ,,Հայաստանը ես եմ,,

1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։ 

Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, անեզր, խուռն-րամ, երբևէ, նախօրէ, հնօրյա, 

փայտէջիլ, միջէրեական, օրեցօր։ 

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։ 

Սերնդե-սերունդ, քարեդարյան, այրուձի, փոստ-հեռագրատուն, տարեց-տարի,  իսպառ, քափ-քրտինք, օրնիբուն, գողեգող, այլընտրանք։ 

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Երևութական-երևույթ, մնջախաղ-մունջ, փափկասուն-փափուկ, ձվաձև-ձու, գունավոր-գույնավոր,ոսկերիզ-ոսկի, մտադրություն-միտադիր։ 

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։ 

Իհարկե-իհա՝րկե, հետ գալ-հետ գա՝լ, գիսաստղ-գիսա՝ստղ, քանիերորդ-քանիերո՝րդ, գիրքդ-գիր՝քդ, հանդուգն-հանդու՝գն, գրեթե-գրե՝թե, արկղիկ-արկղնի՝կ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։ 

Թույր – դալար
Բաղձանք – իղձ
Հմայել – հրապուրել
Անսայթաք – անգայթ
Խոհեմ – ողջամիտ
Նման – հանգույն

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը՝ բախտավոր աստղի տակ ծնվել, ձայն բարբառո հանապատի,  կանաչ-կարմիր կապել, վերջին մոհիկան,  մի սանրի կտավ,  ափերց դուրս գալ, աչքը ճամփին մնալ։ 

  1. Բախտավոր աստղի տակ ծնվել – հաջողակ լինել։
  2. Ձայն բարբառո հանապատի – անօգուտ կոչ։
  3. Կանաչ-կարմիր կապել – ամուսնանալ։
  4. Վերջին մոհիկան – վերջին ներկայացուցիչը։
  5. Մի սանրի կտավ – շատ նման լինել իրար։
  6. Ափերց դուրս գալ – զայրանալ։
  7. Աչքը ճամփին մնալ – սպասել մեկին երկար ժամանակ։

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը՝ մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնել, հիշեցնել, առնել-տալ։ 

մոտեցնել
խաղացնել
անհագստացնել
հիշեցնել գրել տալ

երգել տալ

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։ 

Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։

Հեղուկը քիչ-քիչ լցվեց տարայի մեջ։

Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։

Ուշացել էր, նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։

Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։

Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ ապագա։

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։ 

Հայրը սիրում էր որդուն։

Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։

Ես կարդացել եմ Դուրյան։

Քամին շարժում էր ծառերը։

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․

Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։

Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։

Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։ 

Անհրաժեշտ հղումներ՝

Հոկտեմբերի 10-17, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, պատմել էջ 21-30-ը/

Պատասխանել հարցերին

1.Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ նորագույն զինատեսակների
կիրառումը պատերազմի ընթացքի վրա։

Նորագույն զինատեսակների կիրառումը բնականաբար մեծ ազդեցություններ ունեցավ պատերազմի ընթացքի վրա։ Զոհերը շատացան, ինչպես նաև ավելի դաժան դարձավ։

2.Ո՞ր իրադարձությունը առիթ հանդիսացավ
Առաջին աշխարհամարտի սանձազերծման
համար։

Առիթ հանդիսացավ 1914 թ. հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։

3.Ե՞րբ է սկսվել Առաջին աշխարհամարտը և
մինչև ե՞րբ շարունակվել։

Առաջին աշխարհամարտը սկսվել է 1914 թ. օգոստոսի 1-ին և շարունակվել մինչև 1918 թ. նոյեմբերի 11-ը։

4.Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Քառյակ դաշինքը։

Քառյակ դաշինքը առաջացավ 1915 թվականին, երբ Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին

5. Ե՞րբ է տեղի ունեցել Վերդենի ճակատամարտը։

Վերդենի ճակատամարտը տեղի է ունեցել 1916 թվականին փետրվարից մինչև դեկտեմբեր ամիսները։

6.Որտե՞ղ և ե՞րբ կնքվեց սեպարատ հաշտության պայմանագիրը։

Սեպարատ հաշտության պայմանագիրը կնքվեց 1918 թվականի մարտին, Բրեստ-Լիտովսկ քաղաքում, Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև։

7. Արևելյան ճակատի վերացումն ի՞նչ հնարավորություն ընձեռեց Գերմանիային։

Արևելյան ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց իր բոլոր ուժերը տեղափոխել Արևմտյան ճակատ՝ Ֆրանսիայի դեմ հարձակման համար։

8. Ի՞նչը ստիպեց Գերմանիային զինադադար կնքել։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։

Գերմանիան ստիպված եղավ զինադադար կնքել, քանի որ նրա դաշնակիցները պարտվել էին, ժողովուրդը ապստամբել էր, և երկիրը այլևս չէր կարող շարունակել պատերազմը։ Դա տեղի ունեցավ 1918 թ. նոյեմբերի 11-ին։

ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1.Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառները։

Գլխավոր պատճառներն են՝
1914 թ. հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։
Տարածքային ոչ համաձայնությունները։
Երկրների հզորացումը։

2.Ներկայացրե՛ք հակադիր խմբավորումների անդամ պետությունների ռազմաքաղաքական նպատակները։

3. Քո կարծիքով ինչո՞ւ Օսմանյան տերությունը դարձավ աշխարհամարտի մասնակից:

Միացավ Քառյակին՝ տարածքներ ու պանթյուրքական նպատակներ իրականացնելու համար։

4. Ժամանակագրական ժապավենի միջոցով ներկայացրե՛ք 1914–1916 թթ. ռազմական հիմնական իրադարձությունները:

1914 – Ֆերդինանդի սպանություն, պատերազմ սկսվեց։
1914 – Մառնի ճակատամարտ։
1914–1915 – Սարիղամիշի ճակատամարտ։
1915 – Իտալիայի միացում Անտանտին, Քառյակ դաշինքի ձևավորում։
1916 – Վերդենի ճակատամարտ։

5. Քո կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ–ն միացավ Անտանտին։

ԱՄՆ-ն միացավ Անտանտին, որովհետև վերջինիս հաղթանակը վստահ էր և ցանկանում էր տարածել ազդեցությունը։

6. Ինչո՞ւ բոլշևիկները համաձայնեցին առանձին հաշտության պայմանագիր կնքելու Քառյակ դաշինքի հետ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը։

Ռուսաստանը ծանր վիճակում էր, ուստի Բրեստ-Լիտովսկում կնքեց անարդար պայմանագիր, կորցնելով տարածքներ և վճարելով տուգանք։

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

06-10.10.2025

Ածական

  1. Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդերջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։ 

  1. Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-մանրէածին

մորը սիրող-մայրասեր

մարդկանց ատող-մարդատյաց

մաքուր գրած-մաքրագիր

միայնակ կյանք վարող-մենակյաց

մ եգով պատված-միգապատ

միշտ փթթած-մշտափթիթ

թախծոտ դեմքով-թախծադեմ

միրգ տվող-մրգատու

նոր տնկած-նորատունկ

նվեր տվող-նվիրատու

նուրբ հնչող-նրբահունչ

շահույթ բերող-շահութաբեր

շեկ վարսերով-շիկահեր

շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ

ինչքից զուրկ-ընչազուրկ

ոսկուց ձուլված-ուսկեձույլ

ուշքը կորցրած-ուշակորույս

ջուր տանող-ջրատար

  1. Առանձնացրե՛ք որակական ածականները։ 

Խոր, ուժեղ, երկարդառըթույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուրկեռխաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։ 

  1. Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։ 

Առաջնակարգպղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։ 

  1. Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։ 

Խստագույն, շագանակագույն, վատթարագույնվիթխարագույն, միագույն, մանուշակագույն, հիմարագույնդժվարագույն, ամենազգաց, ամենակոշտ, ամենաքիչ, ամենանուրբ, ցորնագույն։ 

  1. Ընդգծե՛ք փոխանուն ածականները։ 

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։ 

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։ 

  1. Կազմի՛ր տրված ածականների բաղդատական աստիճանը։ 

խորը-ավելի խորը, խելացի-պակաս խելացի, գեղեցիկ-ավելի գեղեցիկ, քաղցր-քիչ քաղցր 

  1. Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։ 

Նա իմ ամենագեղեցկագույն զգեստն է։ 
Նա իմ ամենագեղեցիկ զգեստն է։ 

Դա ամենամեծագույն նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ 
Դա մեծագույն նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ 

Սերոբը ամենաազնվագույն մարդն է, որին հանդիպել եմ։ 
Սերոբը ամենաազնիվ մարդն է, որին հանդիպել եմ։ 

Մեդալը ամենալավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։ 
Մեդալը լավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։ 

  1. Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։ 

Գույնզգույն, ցուրտ, տաք, քամոտ, անձրևոտ, գեղեցիկ, դեղին, կարմիր, հով։

  1. Լրացրե՛ք բաց թողնված բառերը։ 

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որական և հարաբերական։ 

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։ 

Ածականն ունի համեմատության երեք աստիճան դրական, բաղդադական, գերադրական։

Իրավունք Սեպտեմբերի 22-26

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

շատ կարևոր օրենք է որպես ամբողջ մարդկանց հավասարացնել ինչ որ բանի կամ վեճի առաջ։

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

միջնադարում և միջև 18-19-երորդ դարերում կանայք չունեին խոսքի իրավունք կամ ունեին բայց շատ քիչ, որի պատճառով շատերն էին տուժում 2-հազարակաները սկեվելուց հետո լիքը իրավունքներ կանանց պահով փոխվեցին հավասարացնելով իրանց խոսքը տղամարդկանց իրավունքների հետ տեղերովել իրավունքներ որտեղ իրանց ուժը շատ առավել է տղամարդկանցից։

ոդված 33.Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:

2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:

քո ինֆորմացիան պետք է լինի միայն քոնը այլ դեպքում ուրիշ դեպքում հայտնի լինելուց դա ծատ ուժեղ կհարվածի քո ռեպուտացիայի կամ ուրիշ կողմերից որը տհաճորեն կազդի քո իմեջի վրա։ Օրինակ հիմա ռուսաստանը փորձում է իրանց պետական ծրագրով խլել մարդկանց ինֆորմացիան, կամ ուրիշ պետական օրենքները խաղտվող ինֆո։

Հոդված 36.Ծնողների իրավունքները և պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Քիմիա

Ի՞նչ է նյութը և ի՞նչ տեսակներ ունի այն (պարզ, բարդ):

Բոլոր մարմինները կազմված են նյութերից։ Նյութերը բաժանվում են երկու տեսակի պարզ և բարդ։ Պարզ նյութերը կազմված են միայն մեկ քիմիական տարրից, իսկ բարդերը երկու կամ ավել քիմիական տարրերից։

Ո՞րն է տարբերությունը ֆիզիկական մարմնի և նյութի միջև:

Նյութերի միացումից կազմվում են ֆիզիկական մարմիններ։

Ի՞նչ են խառնուրդները, և ինչպես են դրանք տարբերվում մաքուր նյութերից:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ։ Մաքուր նյութերի մեջ չկան խառնուրդներ։

Ի՞նչ են մետաղները և ո՞րն է նրանց հիմնական հատկություններից մեկը:

Մետաղները էլեկտրականությունը լավ հաղորդողներ են։

Ի՞նչ է լուծույթը, և որո՞նք են նրա բաղադրիչները:

Լուծույթը մի քանի բանից կազմված համակարգն է, որոնց մեջ մտնում է լուծիչը, լուծված նյութից և դրանց արգասիքից։

Ի՞նչ է ատոմը և ինչ բաղադրիչներից է այն կազմված:

Ատոմը նյութի քիմիապես անբաժանելի փոքրիկ մասնիկն է։

Ո՞րն է տարբերությունը տարրի և միացության միջև:

Տարր կոչվում է այն նյութը, որը կազմված է միայն միևնույն տեսակի ատոմներից։ Օրինակ՝ թթվածինը (O₂), երկաթը (Fe), ջրածինը (H₂)։ Միացություն կոչվում է այն նյութը, որը կազմված է տարբեր տարրերի ատոմներից։
Օրինակ՝ ջուրը (H₂O)՝ կազմված է ջրածնից և թթվածնից։

Ի՞նչ է մոլեկուլը և ինչով է այն տարբերվում ատոմից:

Ինչ է «պարբերական համակարգը» և ով է այն ստեղծել:

Պարբերական համակարգը ստեղծվել է Դիմիտրի Մենդելևի կողմից և այնտեղ կան բոլոր քիմիական տարրերը։

Ո՞րն է քիմիական ռեակցիայի հիմնական առանձնահատկությունը:

Ի՞նչ է ֆիզիկական փոփոխությունը և ինչով է այն տարբերվում քիմիականից:

Ինչ է օքսիդը, և բեր մի օրինակ օքսիդի:

Օքսիդները կազմված են երկու քիմիական տարրից, որոնցից մեկը պարտադիր թթվածինն է։

Ի՞նչ է կատալիզատորը և ինչ դեր է այն խաղում քիմիական ռեակցիայում:

Կատալիզատորը նյութ է, որը արագացնում կամ դանդաղեցնում է քիմիական ռեակցիան, բայց ինքն իրեն չի փոխվում ռեակցիայի ընթացքում։

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):

Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:

Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:

Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է (3): Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում (4) անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:

Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում (5): Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:

Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել (6):

Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:

Ծանոթությունները՝ թարգմանչի (ըստ «Քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ» ձեռնարկի, Երևան 2005):

1) «Չորրորդ ուղի» գրքում խոսելով մարդ-մեքենայի անսահման հնարավորությունների մասին, Գյուրջիևը գրել է. «Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: Համաձայն մակրո և միկրո տիեզերքների համակարգի մասին Գյուրջիևի տեսության` մարդիկ մեքենաներ են, և որպեսզի մարդ-մեքենան աշխատի,անհրաժեշտ է երեք բան` սնունդ, օդ, տպավորություններ:

2) Ըստ Գյուրջիևի գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց սեփական ջանքերի: Ուսուցումը ևս դիտարկվում է որպես ինքնազարգացում:

3) «Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ աշխատել անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում դուք կկարողանաք տեսնել ձեր մեջ տարբեր մասեր, և դուք կտեսնեք բոլորովին նոր բան: Դուք պետք է շարունակեք անկեղծ լինելու ձեր փորձերը: Ամեն օր դուք դիմակ եք դնում և պետք է մաս-մաս այն հանեք» («Հայացք իրական աշխարհից»):

4) Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություններ` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար: Ըստ Գյուջիևի` կոլեկտիվ աշխատանքի ընթացքում ձևավորվում են միջանձնային շփումներ, ի հայտ են գալիս մարդու վարքագծի ձևաչափեր (շաբլոն): Ստեղծվում են ինքնագիտակցման զարգացմանը և միջանձնային հարաբերությունների ձևավորմանը նպաստող իրավիճակներ:

5) Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Պետք է աշխատել խմբում և դրա օգնությամբ: Հարկավոր են ստույգ գիտելիքներ և նրանց հրահանգները, ովքեր արդեն անցել են այդ ուղով: Այդ ամենը պետք է իրականացնել համատեղ ջանքերով:

6) Գյուրջիևն առաջարկում է ճանաչողության «չորրորդ ուղին», որը մշտական ինքնադիտման և ինքնամտապահման աշխատանք է:

Աղբյուրը

Առաջադրանք

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

Հանրահաշիվ 07․10

Դասարանական առաջադրանքներ՝ 88;90; 91-ա,գ;92;95

(-10;-3) աճող

(-3;-1) նվազող

(-1;5) աճող

(5;10) նվազող

ոչ

որովհետև նա միշտ չի աճում կամ նվազում ինքը հավասար է դարնում։

այո մոնոտոն է որովհետև նա կամ նվազում է ամ ածում նա չունի հավասար գրաֆիկ։

նվազող է և չունի հավարաս տեղեր

(-3;5)

Ծեծենք աղքատներին

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Հեղինակ՝ Շառլ Բոդլեր

Առաջադրանքներ՝

  1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ես համաձայն չեմ, որովհետև ինձ թվում է այս ստեղծագործությունում կարելի էր միքիչ ուրիշ ձևի մեկնաբանել, որովհետև համ անունը համ գործողություները, որը կատարում է հերոսը միքիչ ուրիշ իմաստին է բերում, որ պետք է ծեծել աղքատներին։ Կան լիքու ուրիշ պահեր, որոնք կպատասխանեին նույն իմաստին որը ցույց է տված այս ստեղծագործությունում։

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես իրան հետ կպատասղանեի նույն ձևի իրան հարվածելով։

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Իմ կարծիքով ստեղծագործության իմաստը շատ վատ է ցույց տված։ Դրա պատճառով ես կգրեմ, որ ստեղծագործության իմաստը նրանում էր, որ տնից դուրս ելնել և աղքատներին ծեծել։

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы