Ծեծենք աղքատներին

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Հեղինակ՝ Շառլ Բոդլեր

Առաջադրանքներ՝

  1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

Ես համաձայն չեմ, որովհետև ինձ թվում է այս ստեղծագործությունում կարելի էր միքիչ ուրիշ ձևի մեկնաբանել, որովհետև համ անունը համ գործողություները, որը կատարում է հերոսը միքիչ ուրիշ իմաստին է բերում, որ պետք է ծեծել աղքատներին։ Կան լիքու ուրիշ պահեր, որոնք կպատասխանեին նույն իմաստին որը ցույց է տված այս ստեղծագործությունում։

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Ես իրան հետ կպատասղանեի նույն ձևի իրան հարվածելով։

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Իմ կարծիքով ստեղծագործության իմաստը շատ վատ է ցույց տված։ Դրա պատճառով ես կգրեմ, որ ստեղծագործության իմաստը նրանում էր, որ տնից դուրս ելնել և աղքատներին ծեծել։

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Մի՛ նեղացրեք մարդուն

Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Ըստ տեքստի, պետք չի մարդկանց նեղացնել, քանի որ ապագայում նա կարող է դառնալ հայտնի և կարևոր մարդ, բայց եթե նրան նեղացնեք նա չի դառնա հայտնի և կարևոր մարդ։ Դու չգիտես, քո դիմացինը ապագայում ով է լինելու, դրա համար պետք չի ինչ-որ մեկին նեղացնել։

Հոկտեմբերի 1-8-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (XIX ԴԱՐ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ) էջ 7-11-ը պատմել, եզրույթները սովորել , դասի ընթացքում հանդիպող բոլոր հարցերին գրավոր պատասխանել

1. Ինչո՞ւ է կարևոր պատերազմները դասակարգել արդարացի և անարդարացի տեսակների: Քո կարծիքով այսօր ինչպիսի՞ պատերազմներ են ընթանում աշխարհում:
Պատերազմները դասակարգել արդարացի և անարդարացի՝ կարևոր է, քանի որ դա օգնում է հասկանալու, թե որ կողմն է գործում ինքնապաշտպանական և բարոյական հիմքերով, իսկ ով է պատերազմում շահի, իշխանության կամ նվաճման համար։

2*. Ո՞ր դեպքում կարող է պատերազմը համարվել արդարացի: Հնարավո՞ր է արդյոք, որ պատերազմող երկու կողմերի համար էլ այն լինի միատեսակ:
Պատերազմը կարող է համարվել արդարացի, երբ պետությունը ձգտում է վերադարձնել իր պատմական տարածքները, անկախանալ կամ դուրս գալ ինչ-որ երկրի ազդեցության տակից։

Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչո՞ւ էին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում հումքի և սպառման շուկաները դարձել պատերազմների գլխավոր պատճառ:

Արդյունաբերական հեղափոխության ժամանակ երկրները հումք և շուկաներ էին որոնում։ Դրանց պակասը և մրցակցությունը հանգեցրին պատերազմների։

2*. Վերհիշի՛ր Վիեննայի համաժողովի որոշումները Եվրոպայի պետությունների և ժողովուրդների վերաբերյալ։

3. Փորձի՛ր պարզաբանել՝ Հաագայում կայացած երկու միջազգային համաժողովներում ընդունած որոշումները ինչպե՞ս կարող էին նպաստել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

Հաագայի երկու համաժողովները նպատակ ունեին կանխել պատերազմները և ապահովել խաղաղություն։ Դրանք առաջարկեցին վեճերը լուծել բանակցությամբ կամ միջազգային արբիտրաժով, այլ ոչ թե պատերազմի միջոցով։ Սա կարող էր օգնել պետություններին խնդիրները կարգավորել առանց ուժի կիրառման։

4. Ինչո՞ւ խախտվեց Վիեննայի համակարգի «ուժերի հավասարակշռությունը»։
Նշե՛ք առնվազն երկու պատճառ։

Մեծ տերությունների միջև մրցակցության սրում – Պետությունները սկսեցին պայքարել նոր տարածքներ, հումքային աղբյուրներ և ազդեցության գոտիներ ձեռք բերելու համար,
Գերմանիայի և Իտալիայի միավորումը – Այս նոր, հզոր պետությունների առաջացումը փոխեց եվրոպական տերությունների հարաբերակցությունը և խախտեց մինչ այդ հաստատված քաղաքական հավասարակշռությունը։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Ներկայացրե՛ք Եռյակ դաշինքի և Անտանտի ձևավորման պատճառները։ Ի՞նչ կոնկրետ քաղաքական և ռազմավարական շահերի վրա էին հիմնված այդ դաշինքները։

19-րդ դարի վերջում եվրոպական պետությունների միջև սրվեց քաղաքական և ռազմավարական մրցակցությունը։ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ձևավորեցին Եռյակ դաշինքը՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց շահերն ու ուժեղացնել դիրքերը Եվրոպայում։ Դաշնակից պետությունները ցանկանում էին մեկտեղել ռազմական ուժերը՝ հնարավոր արտաքին հարձակումների դեպքում միմյանց աջակցելու համար։ Դրան ի պատասխան՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Անգլիան ձևավորեցին Անտանտը՝ Գերմանիայի ուժեղացմանը հակազդելու և գաղութային մրցակցության մեջ իրար պաշտպանելու նպատակով։ Երկու դաշինքներն էլ կառուցված էին ռազմական և քաղաքական շահերի շուրջ՝ ապահովելու ազդեցություն, հզորություն և տարածքային անվտանգություն։
2.* Ինչո՞ւ փոխվեց Վիեննայի համաժողովի արդյունքում ձևավորված ուժերի հավասարակշռությունը Առաջին համաշխարհային պատերազմի շեմին։ Քո կարծիքով ո՞րն էր
գլխավոր պատճառը

Վիեննայի համաժողովը նպատակ ուներ ստեղծել կայունություն Եվրոպայում և կանխել նոր պատերազմներ՝ հիմնվելով ուժերի հավասարակշռության վրա։ Սակայն 19-րդ դարի վերջին այդ համակարգը սկսեց քանդվել։ Իմ կարծիքով գլխավոր պատճառը Գերմանիայի միավորումն ու արագ զարգացումն էր։ Գերմանիան կարճ ժամանակում դարձավ տնտեսական և ռազմական գերպետություն, ինչն անհանգստացրեց մյուս տերություններին։ Այդ աճը խաթարեց հին հավասարակշռությունը, և Եվրոպան բաժանվեց հակադիր դաշինքների՝ խթանելով լարվածություն ու մրցակցություն, որն էլ հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։
3. Ինչպե՞ս էր իմպերիալիզմի գաղափարախոսությունը ազդել տերությունների արտաքին քաղաքականության վրա։

Այս գաղափարախոսությունն ուղղակիորեն ազդեց տերությունների արտաքին քաղաքականության վրա՝ դարձնելով այն ագրեսիվ, մրցակցային և երբեմն բռնի։ Պետությունները սկսեցին պայքարել նոր գաղութների, շուկաների և հումքային աղբյուրների համար, ինչը խորացրեց հակասությունները։ Իմպերիալիզմը արտաքին քաղաքականությունը վերածեց ազդեցության գոտիներ նվաճելու պայքարի՝ անտեսելով փոքր ազգերի իրավունքներն ու ինքնիշխանությունը։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Ինչպե՞ս ես գնահատում խաղաղապաշտների դիրքորոշումն այն մասին, որ բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն։

Խաղաղապաշտների դիրքորոշումը բոլոր պատերազմների դադարեցման մասին, շատ լավ գաղափար է։ Նրանք համոզված են, որ կյանքը, ազատությունն ու անվտանգությունը ամենակարևոր արժեքներն են, որոնք պատերազմները խախտում են։ Ես գնահատում եմ այս դիրքորոշումը, քանի որ պատերազմները բերում են միայն զոհեր և ատելություն։ Սակայն իրական աշխարհում որոշ դեպքերում խաղաղությունը դժվար է պահպանել առանց պաշտպանական քայլերի։ Այնուամենայնիվ, խաղաղության հասնելու ձգտումը պետք է միշտ լինի կարևոր։
2. Ո՞րն է խաղաղության պահպանման ամենաարդյունավետ միջոցը։


3. Արտահայտի՛ր քո վերաբերմունքը խաղաղության և պատերազմի հիմնախնդիրների վերաբերյալ։

Իմ կարծիքով խաղաղությունն ամենակարևոր արժեքներից մեկն է, որի բացակայությունը մեծ վնաս է հասցնում ժողովրդին։ Պատերազմը երբեք չի կարող լինել վերջնական լուծում՝ այն թողնում է ցավ, կորստի հիշողություններ և ավերումներ։ Խաղաղությունը պետք է լինի մարդկության ընդհանուր նպատակը։ Պետք է սովորենք տարբերությունը ուժի և իրավունքի միջև ու ձգտենք լուծել խնդիրները խոսքի ու ըմբռնման միջոցով։ Յուրաքանչյուր մարդ պետք է զգա պատասխանատվություն խաղաղության պահպանման հարցում՝ սկսելով ինքն իրենից։

Classwork

Learn the Phrasal verbs on page 12

1.Alex didn’t give up smoking.

2.She took up a volleyball.

3.We are going to eat out this Friday.

4.Please, can you turn down the TV? I am trying to concentrate.

5.He carries on his career,

6.Join in, we are going to party!

7.He got sent off because he did a dirty tackle.

8.I can’t hear anything, turn up the radio.

1.I am bored with playing games.

2.Vahan is crazy about Lily.

3.Are you good at maths?

4.They are not interested in sports.

5.She keens on having a good career.

6.Arno Babajanyan is popular with his music.

7.I don’t feel like I want to do something.

8.Is he listening to music?

9.He will take part in party.

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

29.09-03.10.2025

Գոյական

  1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովելքամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  1. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպաաղաղակ, զավակ, ծնունդնվագարտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։ 

  1. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։ 

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախինբժիշկ, բազե, գավիթ։ 

  1. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։ 

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։

  1. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։ 

Կրիա-կրիաներ, թիվ-թվեր, վկա-վկաներ, սպի-սպիեր, ջիղ-ջիղեր, գաթա-գաթաներ, զորամաս-զորամասեր, սրունք-սրունքներ, ջահակիր-ջահակիրներ, կոճղ-կոճղեր, կայսր-կայսրեր, մարդ-մարդիկ, վիպագիր-վիպագիրներ։ 

  1. Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։ 

Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում+։ 

Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։ 

Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։ 

Քիչանց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։ 

/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։ 

  1. Հոլովեք տրված բառերը՝
  2. Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝
    աշուն-աշնան, այսօր-այսօրվա, կեսգիշեր-կեսգիշերվա, երեկո-երեկոյի, ուրբաթ-ուրբաթի, տարի-տարվա, ամիս-ամսվա, օր-օրվա, երեկ-երեկվա, րոպե-րոպեյի, երբ-երբվա, մահ-մահվան, ժամ-ժամվա, գարուն-գարնան, դար-դարի, մարդ-մարդու, մեծություն-մեծության, ամառ-ամառվա, ձու-ձվի, ընկեր-ընկերոջ, լեռ-լեռան, բեռ-բեռի, ձյուն-ձյան։ 
  3. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։ 

Այգի բացվելը-այգեբաց

բարին կամեցող-բարեկամ

բլուրների շարք-բլրաշար

գարու հաց-գարեհաց

գլուխների քանակը-գլխաքանակ

դաձնուց հյուսված պսակ-դափնեպսակ

երգիչների խումբ-երգչախումբ

երթևեկության ուղի-երթուղի

զենք կրող-զինակար

զույգերով պար-զուգապար

ընծայելու մասին գիր-ընծայագիր

ձեթի ճրագ-ձիթաճրագ

ժամանակ անցկացնելը-ժամանց

դեմքի նկար-դիմանկար

ետին խորշ-ետնախորշ

երգերի շարք-երգաշար

ողբ ասողը-ողբասաց

չմուշկներով վազելը-չմշկավազք

պատվեր տվողը-պատվիրատու

ոսկուց ձուլված դրամ-ոսկեդրամ

լեռն անցնելու տեղը-լեռնանցք

լուր բերողը-լրաբեր

ծաղիկներ վաճառողը-ծաղկավաճառ

ոտքի թաթը-ոտնաթաթ

պահակային զորք-պահակազորք

իրեր պահելու սենյակ-պահասենյակ

պատիժը կրելու խուց-պատժախուց

Անհատական ուսումնական պլան

Առաջին ուսումնական շրջան

Ընտրության գործունեություն

4 ժամ կավագործություն և 2 ժամ <<շտկողական>> հայոց լեզու

Ֆիզկուլտուրա ընտրություն

Սեղանի թենիս

կենսաբանության խումբ

Անուշ Ասատրյան

Ֆիզիկաի խումբ

Նունե Թեմուրյան

Քիմիաի խումբ

Վարսենիկ Գրիգորյան

Լրացուցիչ պարապմունք

Մաթեմատիկա, թումո և մարզասրահ

Classwork

2.Often Helen eats fast food for lunch.

3.In the evening Helen usually meets her friends for coffee.

4.Once a week Helen watches a film at the cinema

5. Helen rarely goes to gym

6.Helen haves a driving lesson twice a week

1.Is writing

2.are losing

3.is having

4.is staying

5. am not lying

6.always uses

7.are having

8.are you playing

1.Do top musicians studying for many years?

2. What’s going on? I hope you are not touching my things!

3.It’s a small business, so each person does lots of different jobs.

4.Is Christine listening to the radio, or is that the Tv I can hear.

5.I usually buy a special ticket each week for the bus because it’s cheaper.

6.Our washing machine starts when press this button.

Destination B1 page 10(a,c), 11(d)

1.I got to the post office just before it closed and sent the letter.

2.We invited Stephanie to the party, but she didn’t come.

3.Jack lost his job because he made too many mistakes.

4.Everyone knew that it was Bill’s fault, but nobody said anything.

5.Karen took the keys from the kitchen table and ran out the door.

6.I was bored, so Mum gave me some money to go shopping.

7.Do you remember the time we went to India on holiday?

8.It started raining, but luckily I had an umbrella in my bag.

1.Ted was playing his guitar at half past seven.

2.At midnight, I was sleeping, but Jane was listening to music.

3.Luke was standing outside the bank when suddenly two robbers ran past him.

4.I know Doug was working late at the office because I saw him when I left.

5.Were you having a shower when the earthquake happened?

6.Penny was running to catch the bus when she slipped and fell.

7.When you saw Eugene, was he going home?

8.At midnight? Erm … we were watching a DVD, I think.

1.When we were in Canada, we went skiing almost every day.

2.About four years ago, I decided to become a chef.

3.Georgia was having a shower when someone knocked at the door.

4.Holly and I ran from the house to the taxi because it was raining heavily.

5.Two men were arguing outside, so I went to see what was happening.

6.Daniel called you at one o’clock yesterday, but you were here with me.

7.We were eating breakfast when a letter came through the letter box.

8.As I walked past the window, I saw that Paula was making a cake.

9.I was dreaming about my favourite band when the alarm clock went off.

10.While I was practising the trumpet late last night, a neighbour came to complain.

New English File Pre-intermediate ex. 1,2 page10, ex. 4,6 page 11

c.

  1. Who was Ambrose Bierce?
    He was a 19th-century American author and journalist.
  2. What are the normal definitions of ‘dentist’?
    A person whose job is to treat people’s teeth.
  3. Where can you find modern versions of The Devil’s Dictionary?
    You can find them on many websites on the Internet.

d.

bank – a place where people keep their money.

a boring person – someone who is not interesting.

the brain – the organ inside your head that controls thought, memory, feelings.

a star – a famous person, usually in films, music, or sport.

a friend – someone you know well and like.

a secret – something you don’t tell other people.

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ:

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 

Հատկացուցիչ։

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ

9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված:

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

Վշտով։

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

Լացուկոծ

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

Սարսափով։

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 
Մարդիկ։

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

Չվշտանալ։

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
Ստորոգյալ

Անհրաժեշտ հղումներ՝

Մտածումի շիթեր

Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
    Այս մտքում ասվում է, որ պետք է ջանալ միշտ կատարելագործվել և դառանալ ավելի լավը քան դու երեկ էիր։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
    Ըստ մտքի մարդ պետք է ձգտի կատարելագործվել, զոհաբերել և վստահել ուրիշներին, բայց իմաստությունը չպետք է վերածել նրան, որ կասկածել ամեն ինչին և ամեն մեկին, ապա և քո կյանքը կդժբախտեցնես ուրիշներիննը հետնել։
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
    Այս միտքը ասում է, որ պետք չէ տեսնել սահմաններ։ Միշտ ավելիին պետք է ձգտես, չպետք է կանգնես մեկ տեղում։ Բայց ավելիին ձգտելը և ագահությունը նույն բանը չէ։ Ագահությունը այն է, որ չես բավարարվում քո ունեցածով, իսկ ավելիին ձգտելը այն է, որ դու շնորհակալ ես քո ունեցածով, բայց ավելին ես ուզում։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Այս միտքը ասում է, որ պետք է շփվել խելացի մարդկանց հետ, որպեսզի ներշնչվես նրանցից և սովորես։ Իսկ անխելք մարդկանցից պետք չէ ինչ-որ բան սովորել կամ ներշնչվես։

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Այս մտքում ասվում է, որ մարդու մեծ քայլերը և հաջողությունները ձևավորվում են փոքր քայլերից։ Ամեն օր փոքր քայլ անելով, դու կհասնես մեծ բանի, քանի որ վերջում այդ քայլերը իրար միացնելով կստացվի մեծ բան։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы