Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Պաոլո Կոելիո

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հարց– Քո կարծիքով ի՞նչ է հրաշքը;Իմ կարծիքով հրաշքը դա իմ ծնողներն են,նրանք օգնում են ինձ հավատալ իմ ուժերին:Հրաշքը բնությունն է, որը մաքրում է օդը և հարստացնում թթվածնով:Հրաշքը իմ փոքրիկ քույրիկն է ով ամեն օր խանգարում է ինձ պատրաստել իմ դասերը,բայց միևնույնն է ես նրան շատ եմ սիրում:

Մաթեմատիկա 16.12

Խնդիր 1

Վաճառողը 3 Օրում վաճառեց 624 տոնածառի խաղալիք; I օրը վաճառեց 217 խաղալիք, II օրը՝ 25-ով պակաս;

Քանի՞ տոնածառի խաղալիք վաճառեց նա III օրը;

Լուծում

  1. Օրը վաճարեց 217
  2. Օրը  25- ով պակաս
  3. Վաճառողը   3  օրում

  624-217=841

   841-25=816

Խնդիր

Վաճառողը  I օրը վաճառեց 217 խաղալիք, II օրը՝ 33-ով ավել; III օրը 2 անգամ ավել քան II օրը;

Լուծում

  1. օրը վաճառեց 217
  2. օրը՝ 33-ով ավել
  3. օրը 2 անգամ ավել քան II օրը;

217+33=250

250×2=500

Խնդիր 3

Վաճառողը 3 Օրում վաճառեց 821 տոնածառի խաղալիք; I օրը վաճառեց 301 խաղալիք, II օրը՝ 25-ով ավել;

Քանի՞ տոնածառի խաղալիք վաճառեց նա III օրը;

Լուծում

  1. I օրը վաճառեց 301 խաղալիք
  2. օրը՝ 25-ով ավել
  3. Վաճառողը 3 Օրում վաճառեց 821

821+301=1112

1112-25=1087

Խնդիր 4

Օգտվելով գնացուցակում բերված տվյալներից՝ հաշվի՛ր, թե որքան պետք է վճարի Նոյը ամանորյա գնումների համար; Եթե նա գնել է 6 շղթա, 10 խաղալիք, 2 լույս, 1 աստ

Շղթա100 դրամ
Խաղալիք50 դրամ
Լույսեր300 դրամ
Աստղ550 դրամ

100×6+10×50+2×300+550=1350

Խնդիր 5

Օգտվելով գնացուցակում բերված տվյալներից՝ հաշվի՛ր, թե որքան պետք է վճարի մայրիկը ամանորյա գնումների համար; Եթե նա գնել է 2 կգ նարիջ, 3 կգ խնձոր, 1 հատ տորթ, 2 շիշ  շոմպայն;

Նարինջ 1 կգ՝ 650 դրամ
խնձոր1 կգ՝ 500 դրամ
Տորթ1 հատ՝ 2500 դրամ
Շոմպայն1 հատ՝ 1100 դրամ

2×650+3×500+2500+2×1100=7200

Մաթեմատիկա 10.12.2019

  1. Գուլպա գործելու համար տատիկն օգտագործեց 28 մ սպիտակ, 31 մ կարմիր, ինչպես նաև կանաչ թելեր; Հաշվի՛ր, թե քանի մետր կանաչ թել է օգտագործել տատիկը՝ իմանալով, որ նա ընդհամենը օգտագործել է 94 մ թել;
Продолжить чтение «Մաթեմատիկա 10.12.2019»

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Продолжить чтение «Եղևնին»

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքնե

Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն է նրանց անկողին:

Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Կարծես թե սպիտակ բանբակ լինի շատ սառը և ջրոտ:

  • Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյուն գալիս է ձմեռը ձյուն շատ փափուկ է և միքիչ ջրոտ և սառը:

  • Պատմի՛ր ծաղիկների մասին:
  • Նրանք շատ բուրավետ են և շատ անուշ հոտ ունեն:
  • Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար
  • Ձյունի արկածները

Մաթեմատիկա 05.12

1. Սեդան, Արամը և Մարին միասին ունեն 800 դրամ, Որքա՞ն դրամ ունի Սեդան, եթե Արամն ու Մարին միասին ունեն 540 դրամ;

Լուծում

800-540=260

Պատ.՛ 260 դրամ

Продолжить чтение «Մաթեմատիկա 05.12»
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы