ՇՇՈՒԿԻՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Հեղինակ՝ Տերյան

Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:

Երկու մարդ որոնք իրար սիրում են բայց ինչ որ բանի պատճառով չեն կարող լինել միասին։
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:

տխուր։
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:

բարդիներն- Բարձր ու սլացիկ 

տրտմությամբ-ինչ որ տխրություն Է պատճառում

անրջում-երազուն
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:


5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/  տողերը:

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:

2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:

5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 

6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:

Գործնական քերականություն

1. Նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ի՞նչ հարցի է պատասխանում և փորձի՛ր բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:

Ա. Գոյական-ով-ովքեր-ինչ-ինչեր, ածական-ինչպիսի, թվական-քանակ կամ թիվ, դերանուն-վորքան ում ով, բայ-ինչ անել լինել, մակբայ-ինչպես:
Բ. Կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Ա շարք՝ նյութական խոսքի մասեր։

Բ շարք՝ ոչ նյութական։

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր այնպիսի բառերով, որոնք ընդգծված առարկաներին (ենթականերին) ինչ-որ հատկանիշ վերագրեն:

Պարզվեց, որ գաղտագողի մոտեցող մարդը հիվանդ է:
Քաղաքում պտտվող լուրերը գժեր էին:
Եվրասիա մայրցամաքը ամենամեծն է:       ՛
Խորհրդավոր այցելուները շատ են:
Այդ մրցույթի մասնակիցները քիչ են:
Մեր դպրոցը շրջանում առաջինն է:
Մեր արձակուրդը սկսվում է:
Աշունը դեղին է սարքել դաշտերը, այգիներն ու անտառները:

3. Բառակապակցություններ կազմի՛ր` Ա խմբի մակբայներն ավելացնելով Բ խմբի ածականներին ու բայերին:

Ա. Շատ, փոքր-ինչ, համարյա, հազիվ, արագ:
Բ. Դեղին, հանգիստ, մեծ, հուզվել, հանգստանալ, լաց լինել:

4. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով: Փորձի՛ր բացատրել, թե տարբեր խոսքի մասերի պատկանող այդ բառերն ինչո´վ են իրար նման:
Տանտեր, լրագրողներ, զրույց, ես, բոլորը, խոսել, պատմել:
Մեր տիեզերական այցելուն կարծես թե արդեն ընտելացել էր. բայց դեռ… խուսափում էր:

Գործնական քերականություն

1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող-մանրանկարիչ, թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական, միտք հղանալը-մտահտածում, արդյունք ունեցող-արդյունավետ, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար  կշիռ  ունենալը-հավասարակշիռ, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

2. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ-մատի չափ, կիսագունդ-կես գունդ, անհարթ-հարթություն չունեցող, անտեսանելի-անհարնին տեսնել, ինքնաշարժ-ինքն իրեն շարժող, սկզբնական-ինչ-որ բանի սկիզբ, արեմտաեվրոպական-Եվրոպայի արևմուտքը, աստղադիտարան-աստղերը դիտելու տեղ, համաշխարհային-աշխարհին պատկանող, հավասարաչափ-հավասար չափ ունեցող:

3. Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև:

գոյական-մասին, թութակ, հովիվ, կացին,
ածական-դեղին, երկար, դանդաղ, արագ
թվական-հարյուր իննսուներեք, երրորդ
դերանուն-դու, բոլորը
բայ-մտերմանալ, ընկերանալ, կրկնել
մակբայ-անշուշտ, դանդաղ, կամաց-կամաց, հավանաբար, արագ
կապ-վրա
շաղկապ-թե, թե, որպեսզի, որովհետև, կարծես, բացի
ձայնարկություն-վա՜յ, ա՜խ, է՜
վերաբերական-

Գրականություն

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` ա յս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Ներածություն։Անհավասարաչափ շարժում։Միջին արագություն։

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմնի նկատմամբ։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Ավտոմեքենայի շարժումը

Ճոճանակի շարժումը

Գնդակի թռիչքը

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Որի նկատմամբ դիտարկվում և չափվում է այլ մարմնի շարժումը։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Նյութական կետը մարմին է, որի չափերը տվյալ պարագայում կարող ենք անտեսել։

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

Մարմինը կարելի է համարել նյութական կետ, երբ դրա չափերն աննշան են տվյալ խնդրի պայմաններում:

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։

Շարժման հետագիծը մարմնի այն ճանապարհն է, որը նա անցնում է ժամանակի ընթացքում իր շարժման ընթացքում։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Մարմնի անցած ճանապարհը դա այն ճանապարհն է, որը անցել է նշված մարմինը։

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ։

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t 

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vt

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Կինեմատիկա մեխանիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է մարմինների շարժումը առանց նրանց շարժման պատճառների դիտարկման։

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Անհավասարաչափ շարժման միջին արագությունը (Vm) սահմանվում է որպես մարմնի անցած ճանապարհի (S) և դրա համար անցած ժամանակի (Δt) հարաբերակցություն։

16․Գրել միջին արագության բանաձևը։

Vm = S/t

Գործնական քերականություն

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:Անցավ, կարող, գրի:

Ամառը անցավ , ես անցավ եմ։

Ես կարող եմ , շոր կարող ։

Ես գրի եմ առնում , ես գրում եմ։

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել-մտածել, լեզուն փակ պահել-չխոսալ, հինգ մատի պես գիտենալ-իմանալ, թևերը ծալած նստել-ոչ ինչ չանել, էժան պրծնել-հեշտ, արցունքները կուլ տալ-իր մեջ պահել:

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Կարդում ենք արևմտահայերեն․ Վահան Թեքեան

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։ 

Փափագ-ցանկություն

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

Անշեջ-չմարող,ծավի-ծովագույն։

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։

ըլլար-,ան-նա,զայն-ձայն։

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Թեքեյանի բանաստեղծություններից կարդա՛ քո ընտրությամբ։ 

Արքիմեդյան ուժ

Քննարկվող հարցեր․

1․Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը

Հեղուկում արքիմեդյան ուժի հիմնական պատճառը կատարավում է այն ժամանակ, երբ մենք հեղուկի մեջ գցում կամ մտցնում ենք մարմին․

2․Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը

Արքիմեդյան ուժը կախված է՝ հեղուկի խտությունից ρ, մարմնի ծավալից v

3․Ձևակերպել Արքիմեդի օրենքը

Հեղուկն իր մեջ ընղկմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին․

FԱ=ρ.v.g

4․Ո՞ր դեպքում է մարմինը՝ա․խորասուզվում հեղուկում,բ․լողում նրա ներսում․գ․լողում նրա մակերևույթին։

ա․ մարմնի խորասուզվում է հեղուկի մեջ երբ մարմնի խտությունը ավելի մեծ է հեղուկի խտությունից․ Օրինակ՝ եթե ալյումինե մարմինը գցեն ջրի մեջ մարմինը կիջնի ներքև(Ալյումինի խտություն=2700, ջրի խտություն=1000 2700>1000)

բ․ մարմինը կլողա հեղուկի ներսում երբ մարմնի ու հեղուկի խտությունները հավասար են

գ․ Մարմինը կլողա հեղուկի մակերևույթին երբ մարմնի խտությունը ավելի փոքր է հեղուկի խտությունից․

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы