Գործնական քերականություն

1. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:
Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:
Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակշռությունը խախտում ես:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:
Բեռը, որը երկրի ձգողության ազդեցության տակ է գտնվում, կախենք թելից:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց 
սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք իրենց 
սխալները երբեմն շատ ուշ են գիտակցում:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Կենդանաբանները հավաքեցին աղվեսներին, որոնք խփվել էին որսի ժամանակ:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:
Հետախույզը, որը ուղղություն էր վերցրել դեպի մորուտը, կտրուկ թեքվեց դեպի լանջը:

2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր  Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:

Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեն: Օրնակ, նրանցից շատերը կարծում են, որ կաթը ֆաբրիկայում է պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր ցուցադրվեն և օրվա մեջ երեք անգամ կազմակերպեն նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում չունեին: Օրինակ, նրանցից շատերը կարծում էին, որ կաթը ֆաբրիկայում էր պատրաստվում:

Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր  ցուցադրվեին և օրվա մեջ երեք անգամ  կազմակերպեին նրանց կիթը:

3.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ էր եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանել էր` Ալեքսանդր Դյուման: Ասել էր, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» էր կարդացել , հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Դստրիկս,

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

 Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջեալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

 Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

 Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…

 Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերը… և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

 Ավելի լավ է խոսենք քո մասին:

 Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, : Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

 Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

 Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

 Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկ սասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկոն քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

 Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

 Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

 Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

 Փորձիր և դու:

 Համբուրում եմ քեզ:

                                   Չարլի:

Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք


Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում
պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել ֆրանսիացի մեծ
խոհարարներին շարքերը, ինչը բավական չափազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է
իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու
կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են:
Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար:

Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝
երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և
հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և
մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ
Գրվածքի աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի:
«Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի
ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային,
Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում
էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին
պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և
հույսերով լի տարվան:
Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:
Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ,
բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար
տարվա վերջին օրը ուրբաթ էր, և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես
համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր
հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:
Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր
գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին
հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր
իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր
չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես
թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:
Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և
նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ
աստվածային հյուրերին:
Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան:
Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական
ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկերը: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և
հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը
փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամված ճերմակ մորուսին: Եկեք
չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային
էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝
Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու
սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց այլ մնաց ոտքերիս մոտ պառկած:
Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:
Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի
գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը, որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:
-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում
աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:
-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:
Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

— Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-
բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի՝ «աճեք և բազմացեք» ,
նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է
արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման
մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ
աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն
իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները
միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ
խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ
երեխաներն եք:
Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց
իմ առաջարկը:
-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես
պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ
ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ
կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց
արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի
հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են
ամենահաջողակները: Դրանից հետո դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ
դարձել ես բոլորովին այլ մարդ:
Ես ուզում էի, որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն, անվանեք նրան
ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց,
թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն
այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և
գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ
պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք,
երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց
ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում:
Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ
ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով:
Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը
հագեցնելու:
Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.
-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան
չունենք: Գնացինք:
Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամ
որթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երե
խաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկ
ության և հույսի փոքր կրակը:
Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկ
անելով առաջ գնացին՝չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազաթոռներին: Շամպայնի առաջին
գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ:
Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ
ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին
զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում:
Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն
մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին,
կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ ննջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ
անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց
տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը
վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:
Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական,
հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ
պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես
հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ
երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի
պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման
երջանիկ:

Հեղինակ՝ Շառլ Ազնավուր

 Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ: 

Ինչո՞ւ էր անսահման երջանիկ, ինչն էր պատճառը: 

Գործնական քերականություն

1. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ա խմբի բայերի վերջավորությունը ել է, իսկ Բ խմբինը ալ:

2. Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:

Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ:

Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ:

Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել:

Դ-. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել:

3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:

4. Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ-հեռացել է, մոտենալ-մոտեցել է, դալկանալ-դալկացել է, ամրանալ-ամրացել է, գտնել-գտել է, տեսնել-տեսել է, թռնել-թռել է, փախչել-փախել է, հասցնել-հասցրել է, մեծացնել-մեծացրել է:

Ծերունին և ծովը

Առաջին մաս 

Ծերունին իր նավակով, բոլորովին մենակ, ձուկ էր որսում Գոլֆսթրիմում։ Ութսունչո րս օր էր, ինչ նա ծով էր դուրս գալիս ու ո՛չ մի ձուկ չէր բռնում։ Սկզբում՝ քառասուն օր, նրա հետ էր լինում մի տղա։ Բայց որովհետև ամեն օր վերադառնում էր առանց որսի, տղայի ծնողներն էլ ասացին նրան, որ ծերուկը հիմա արդեն անկասկած salao է, այսինքն՝ «ամենաձախորդ մարդը», և հրամայեցին ծով դուրս գալ մի ուրիշ նավակով, որը իսկապես երեք լավ ձուկ բերեց հենց առաջին շաբաթը։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում, և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու պարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Առագաստը ամբողջովին կարկատված էր պարկերի կտորտանքով և փաթաթված վիճակում թվում էր ջախջախված գնդի դրոշ։

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։

Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։

— Սանտյա՜գո,— ասաց տղան նրան, երբ երկուսով վեր էին բարձրանում ծովափից, որտեղ ցցից կապված էր նավակը,— հիմա ես նորից կարող եմ քեզ հետ ծով դուրս գալ։ Մենք արդեն մի քիչ փող ենք վաստակել։

Ծերունին ձկնորսություն էր սովորեցնում տղային, և տղան էլ սիրում էր նրան։

— Ո՛չ,— ասաց ծերուկը,— դու բախտավոր նավակ ես ընկել, այդտեղ էլ կաց։

— Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես մի անգամ, ութսունյոթ օր շարունակ գնում էիր ծով ու ոչինչ չէիր բռնում, բայց հետո էլ երեք շաբաթ իրար ետևից մի֊մի խոշոր ձուկ էինք բերում…

— Հիշում եմ,— ասաց ծերունին,— ես գիտեմ, որ դու հեռացար ինձնից ոչ թե նրա համար, որ չէիր հավատում։

— Հայրս ստիպեց, իսկ ես դեռ տղա եմ և պետք է հնազանդվեմ։

— Գիտեմ,— ասաց ծերունին,— հապա ինչպե՞ս։

— Նա այնքան էլ չի հավատում։

— Այո՛,— ասաց ծերունին։— Իսկ մենք հավատում ենք, այնպես չէ՞։

— Իհարկե։ Ուզո՞ւմ ես քեզ գարեջուր հրամցնեմ Տեռասում, իսկ հետո պարանները կտանենք տուն։

— Ինչո՜ւ չէ,— ասաց ծերունին,— քանի որ ձկնորսն է հրամցնում ձկնորսին…

Նրանք նստեցին Տեռասում, ձկնորսներից շատերը ծիծաղում էին ծերունու վրա, բայց նա չէր նեղանում նրանցից։ Ավելի տարիքոտ ձկնորսները տխրությամբ էին նայում նրան, սակայն ցույց չէին տալիս և բարեկիրթ զրուցում էին հոսանքի մասին կամ թե ինչ խորությամբ էին գցել կարթը, ինչպես է եղանակը, և ինչ էին տեսել ծովում։ Նրանք, ում բախտն այդ օրը բանել էր, արդեն վերադարձել էին որսից, մաքրել էին իրենց մառլինների փորոտիքը և երկու տախտակի լայնքով դարսած ու ամեն մի տախտակի ծայրից երկու֊երկու բռնած՝ ձուկը փոխադրում էին պահեստ, որտեղից սառնարան֊վագոնով պետք է տանեին Հավանայի շուկան։ Այն ձկնորսները, որոնց բռնածը շնաձուկ էր, իրենց որսը հանձնել էին ծովածոցի մյուս կողմը գտնվող շնաձկների մշակման գործարանին. այդտեղ դրանց մարմինները կախել էին ճախարակավոր կեռերից, հանել լյարդը, կտրել լողաթևերը, քերթել կաշին ու միսը բարակ շերտերով կտրատել՝ աղ դնելու համար։

Երբ քամին փչում էր արևելքից, բերում էր շնաձկների գործարանի գարշահոտը, բայց այսօր համարյա թե հոտ չէր զգացվում, որովհետև փչում էր հյուսիսային քամին, հետո դա էլ դադարեց, այնպես որ Տեռասում արև կար ու հաճելի էր։

— Սանտյա՛գո…— ասաց տղան։

— Հը՞,— արձագանքեց ծերունին։ Նա նայում էր գարեջրով լի իր բաժակին ու հիշում վաղուց անցած֊գնացած օրերը։

— Թույլ կտա՞ս վաղվա համար սարդին բռնեմ քեզ։

— Չարժե՛, ավելի լավ է բեյսբոլ խաղաս։ Ես դեռ ինքս կարող եմ թիավարել, Ռոջելիոն էլ ուռկան կգցի։

— Չէ՜, ավելի լավ է ես անեմ։ Եթե ես չեմ կարող քեզ հետ ձուկ որսալ, թող գոնե մի որևէ բանով օգնեմ քեզ։

— Բայց չէ՞ որ գարեջուր հրամցրիր,— ասաց ծերունին։— Դու արդեն հասած տղամարդ ես։

— Քանի՞ տարեկան էի ես, երբ դու առաջին անգամ ծով տարար ինձ։

— Հինգ, ու քիչ մնաց խեղդվեիր, երբ ես բոլորովին ողջ ձուկ քաշեցի նավակ, ու մազ մնաց, որ նա ամեն ինչ փշուր֊փշուր աներ, հիշո՞ւմ ես։

— Հիշում եմ, թե ինչպես էր նա պոչը խփում ու վերջը նստարանը ջարդեց, դու էլ մահակով շրախկ֊շրախկ ծեծում էիր նրան։ Հիշում եմ, որ դու ինձ շպրտեցիր նավացռուկը, որտեղ թաց պարանների կույտն էր. նավակն ամբողջովին ցնցվում էր, իսկ քո մահակը շրխկում, ասես ծառ էին կոտրում, և ամեն կողմից արյան քաղցրավուն հոտ էր գալիս։

— Իսկապես հիշո՞ւմ ես այդ ամենը, թե՞ ես եմ հետո պատմել քեզ։

— Հիշում եմ ամեն ինչ առաջին իսկ օրից, երբ դու ինձ տարար ծով։

Ծերունին նայեց տղային արևից բորբոքված, վստահող ու սիրազեղ աչքերով։

— Եթե դու իմ տղան լինեիր, ես քեզ անպայման հետս կտանեի ծով. բայց դու հայր ու մայր ունես և բախտավոր նավակ ես ընկել։

— Այնուամենայնիվ, ես գնամ սարդին բռնեմ։ Ես գիտեմ, թե որտեղ կարելի է չորս հատ մանր ձկնիկ գտնել խայծի համար։

— Այսօրվա իմ տարածները դեռ չեն փչացել. դրել եմ աղի տուփի մեջ։

— Ես քեզ համար չորս հատ թարմը կճարեմ։

— Մի հատ,— առարկեց ծերունին։— Առանց այդ էլ նա ոչ հույսն էր կտրում, ոչ ապագայի հավատը, բայց այսօր դրանք ամրանում էին նրա սրտում, ասես ծովից թարմ քամի էր փչել։

— Երկու հատ,— ասաց տղան։

— Լավ, երկու հատ,— համաձայնեց ծերունին։— Իսկ դու պատահաբար հո չե՞ս թռցրել դրանք։

— Կթռցնեի, եթե կարիք լիներ։ Բայց սրանք փողով եմ գնել։

— Շնորհակալ եմ,— ասաց ծերունին։ Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։

— Եթե հոսանքը չփոխվի, վաղը լավ օր կլինի,— ասաց ծերունին։

— Դու որտե՞ղ ես կարթերդ գցելու։

— Ինչքան կարելի է՝ ափից հեռու, ու կվերադառնամ, երբ քամին փոխվի։ Կգնամ մութնուլուսին։

— Իմ վարպետին էլ համոզեմ՝ ինչքան կարելի է ափից հեռու գնանք։ Թե շատ մեծ ձուկ ընկնի ձեռքդ, կօգնենք քեզ։

— Քոնը չի սիրում ափից շատ հեռանալ։

— Այո՛,— ասաց տղան։— Բայց ես արդեն կգտնեմ այնպիսի բան, որ նա չի կարող տեսնել, ա՛յ, ասենք՝ ծովորորներ։ Այդ ժամանակ հնարավոր կլինի համոզել նրան, որ ավելի հեռու գնանք՝ ոսկեգույն թյունիկ բռնելու։

— Մի՞թե այդքան վատ են տեսնում նրա աչքերը։

— Համարյա բոլորովին կուրացել է։

— Զարմանալի է։ Չէ՞ որ նա երբեք կրիա բռնելու չի գնացել։ Ամենից ավելի դրանցից են կուրանում։

— Բայց դու քանի՜ տարի գնացել ես Մժեղների ափ կրիա որսալու, այնինչ քո աչքերը շատ լավ են։

— Ես արտասովոր ծերունի եմ։

— Իսկ ուժդ կպատի՞, թե շատ մեծ ձուկ ընկնի ձեռքդ։

— Կարծում եմ կպատի։ Կարևորը հմտությունն է։

— Ե՛կ պարանները տանենք տուն, իսկ հետո կվերցնեմ ուռկանը ու կգնամ սարդին բռնելու։

Նրանք թոկասարքը հանեցին նավակից։ Ծերունին ուսին դրած տանում էր կայմը, իսկ տղան՝ պիրկ հյուսված թխագույն կարթաթելի կծիկների արկղը, կարթաձողը և կոթավոր հարպունը։ Խայծի արկղը մնաց նավախելում, հետն էլ այն մահակը, որով շշմեցնում են խոշոր ձկան, երբ ջրի երես են քաշում։ Հազիվ թե որևէ մեկը մտածեր կողոպտել ծերունուն, բայց ավելի լավ էր առագաստն ու ծանր պարանները տանել տուն, որպեսզի ցողից չխոնավանան։ Ու թեև ծերունին վստահ էր, որ տեղացիներից ոչ մեկը աչք չի տնկի իր ունեցվածքին, բայց և այնպես գերադասում էր փորձանքից հեռու պահել կարթաձողը, ասենք և հարպունը։

Նրանք ճանապարհով բարձրացան ծերունու խրճիթը ու մտան լայն բացված դռնից ներս։ Ծերունին կայմն ու վրան փաթաթված առագաստը հենեց պատին, տղան էլ պարանները դարսեց դրա մոտ։ Կայմը գրեթե նույնքան երկար էր, որքան խրճիթը, որ շինված էր այդ վայրում guano կոչվող արքայական արմավենու տերևներից։ Խրճիթում կար մի մահճակալ, սեղան ու աթոռ, իսկ հողե հատակին՝ թոնրանման մի փոս, փայտածուխով կերակուր եփելու համար։ Մամլած, թելիկավոր տերևներից շինված թխագույն պատերը զարդարված էին Քրիստոսի Սրտի ու Կոբրենի աստվածածնի յուղատիպ գունավոր նկարներով, որ հանգուցյալ կնոջից էին մնացել։ Առաջ պատից կախված էր նաև նրա կնոջ գունավոր լուսանկարը, բայց հետո ծերունին պահեց դա, որովհետև շատ էր թախծում դրան նայելիս։ Հիմա լուսանկարը դրված էր դարակի անկյունում, մաքուր շապկի տակ։

— Ի՞նչ ունես ընթրելու,— հարցրեց տղան։

— Մի աման դեղին բրինձ՝ ձկնով։ Ուզո՞ւմ ես։

— Ո՛չ, ես տանը կուտեմ։ Օջախը վառե՞մ։

— Պետք չէ, ինքս կվառեմ, քիչ հետո։ Գուցե և բրինձն ուտեմ հենց այնպես՝ սառը։

— Կարո՞ղ եմ ուռկանը վերցնել։

— Իհարկե։

Վաղուց արդեն ոչ մի ուռկան չկար. տղան հիշում էր, թե երբ ծախեցին դա։ Սակայն երկուսն էլ ամեն օր ձևացնում էին, թե իբր ծերունին ուռկան ունի։ Չկար նաև մի աման բրինձն ու ձուկը, և տղան այդ էլ գիտեր։

— Ութսունհինգը երջանիկ թիվ է,— ասաց ծերունին։— Բա որ վաղը հազար ֆունտանոց մի ձուկ բռնե՞մ։

— Ես ուռկանը վերցնեմ ու գնամ սարդին բռնելու։ Մինչև իմ գալը նստիր շեմքին. այստեղ արև է։

— Շատ լավ, մոտս երեկվա թերթ կա, կկարդամ բեյսբոլի մասին։

Տղան չգիտեր, թե իսկապես թերթ ունի՞, թե՞ դա էլ հնարել է։ Սակայն ծերունին իսկապես մի թերթ հանեց մահճակալի տակից։

— Պերիկոն տվեց, գինու խանութում,— բացատրեց ծերունին։

— Ես միայն սարդին կբռնեմ ու կվերադառնամ։ Իմն էլ, քոնն էլ սառույց կդնեմ, առավոտյան կբաժանենք։ Երբ վերադառնամ, բեյսբոլի մասին կպատմես։

— «Յանկիները» չեն կարող պարտվել։

— Վայ թե Կլիվլենդի «Հնդկացիները» հաղթեն նրանց։

— Մի՛ վախեցիր, որդյա՛կ։ Հիշի՛ր մեծն Դի Մաջիոյին։

— Ես ոչ միայն «Հնդկացիներից» եմ վախենում, այլև Դետրոյտի «Վագրերից»։

— Շուտով, մեկ էլ տեսար, դու կսկսես վախենալ նաև Ցինցինատիի «Կարմրամորթներից» ու Չիկագոյի «Սպիտակ գուլպաներից»։

— Թերթը կարդա, որ երբ վերադառնամ, պատմես ինձ։

— Ի՞նչ ես կարծում, վիճակախաղի մի տոմս չառնե՞նք ութսունհինգ համարի, չէ՞ որ վաղը ութսունհինգերորդ օրն է։

— Ինչո՞ւ չառնենք,— ասաց տղան։— Գուցե և լավ է համար ութսունյոթն առնենք։ Չէ՞ որ անցած անգամ ութսունյոթ օր էր։

— Երկու անգամ ոչ մի բան չի կրկնվում։ Իսկ դու կարո՞ղ ես ճարել ութսունհինգ համարի մի տոմս։

— Կպատվիրեմ։

— Ոչ կրկնակ տոմս։ Երկու դոլար հիսուն ցենտանոց տոմս։ Որտեղի՞ց պարտք վերցնենք։

— Դատա՛րկ բան է. ես միշտ էլ կարող եմ երկու դոլար հիսուն ցենտ պարտք վերցնել։

— Ես էլ երևի կարողանայի։ Միայն թե աշխատում եմ պարտք չանել։ Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

— Տե՛ս, ծերո՛ւկ, չմրսես։ Չմոռանաս, որ հիմա սեպտեմբեր է։

— Սեպտեմբերին խոշոր ձուկն է գալիս։ Մայիսին ամեն մարդ էլ կարող է ձուկ բռնել։

— Դե՛, ես գնացի սարդին որսալու,— ասաց տղան։

Երբ տղան վերադարձավ, արևն արդեն մայր էր մտել, իսկ ծերունին աթոռին նստած՝ քնել էր։ Տղան մահճակալից վերցրեց զինվորական հին վերմակը և դրանով ծածկեց աթոռի թիկնակն ու ծերունու ուսերը։ Զարմանալի էին այդ ուսերը՝ հզոր, չնայած ծերությանը, ուժեղ էր նաև վիզը, և հիմա, երբ ծերունին քնած էր գլուխը կրծքին հակած, կնճիռներն այնքան նկատելի չէին։ Նրա վերնաշապիկը նույնպես ամբողջովին կարկատած էր, ինչպես առագաստը, իսկ կարկատանները տարբեր երանգի էին, որովհետև արևից հավասարաչափ չէին խունացել։ Բայց և այնպես ծերունու դեմքը խիստ ծեր էր, և այժմ, աչքերը փակ, քնած վիճակում, թվում էր բոլորովին անկենդան։ Թերթը նրա ծնկների վրա էր, արմունկով էլ սեղմած, որպեսզի քամին չտանի։ Ոտքերը բոբիկ էին։

Տղան չարթնացրեց նրան ու գնաց, իսկ երբ նորից եկավ, ծերունին դեռ քնած էր։

— Զարթնի՛ր,— ձայն տվեց տղան ու ձեռքը դրեց նրա ծնկին։

Ծերուկն աչքերը բացեց և մի քանի ակնթարթ վերադառնում էր ինչ֊որ հեռավոր տեղից։ Հետո նա ժպտաց։

— Ի՞նչ ես բերել։

— Ընթրիք։ Հիմա միասին կուտենք։

— Ասենք՝ ես այնքան էլ քաղցած չեմ։

— Արի ուտենք։ Սոված փորով չի կարելի ձուկ որսալ։

— Պատահել է, որ ես որսացել եմ,— ասաց ծերունին վեր կենալով ու թերթը ծալելով։ Հետո սկսեց վերմակը ծալել։

— Վերմակը մի՛ հանիր,— ասաց տղան։— Քանի ես ողջ եմ, չեմ թողնի, որ քաղցած գնաս ձուկ բռնելու։

— Որ այդպես է, լավ նայիր քեզ ու ինչքան կարող ես շատ ապրիր,— ասաց ծերունին։— Իսկ ի՞նչ պիտի ուտենք։

— Սև բակլա բրնձով, տապակած բանան ու տավարի խաշած միս։

Տղան Տեռասի փոքրիկ ճաշարանից ուտելիքը բերել էր մետաղե սկուտեղներով։ Պատառաքաղները, դանակներն ու գդալները դրել էր գրպանը. ամեն մի ճաշասարք առանձին փաթաթած էր թղթե անձեռոցիկով։

— Այս ամենը ո՞վ տվեց քեզ։

— Մարտինը՝ ճաշարանի տերը։

— Պետք է շնորհակալություն հայտնել նրան։

— Ես հայտնեցի,— ասաց տղան,— միամիտ կաց։

— Խոշոր ձկան ամենամսոտ մասը կտամ նրան,—ասաց ծերունին։— Առաջին անգամը չէ, որ օգնում է մեզ։

— Ճիշտ է, առաջին անգամը չէ։

— Որ այդպես է, միայն մսոտ մասը քիչ է։ Նա շատ լավություն է արել մեզ։

— Այսօր գարեջուր էլ տվեց։

— Ես ամենից շատ կոնսերվացված գարեջուրն եմ սիրում։

— Գիտեմ։ Բայց այսօր շշով գարեջուր տվեց. շշերը կվերադարձնեմ։

— Լավ, շնորհակալ եմ քեզանից,— ասաց ծերունին։— Չսկսե՞նք ուտել։

— Ես քեզ վաղուց եմ առաջարկում սկսել,— քնքշագին կշտամբեց նրան տղան։— Ա՛յ, սպասում եմ, որ սեղան նստես, ու ամաններն էլ չեմ բաց անում, որպեսզի կերակուրը չսառի։

— Ուտենք։ Բայց ես պետք է լվացվեի։

«Որտե՞ղ կարող էիր լվացվել»,— մտածեց տղան։ Ծորակը երկու թաղամաս այն կողմն է։ «Անհրաժեշտ է ջրի պաշար ապահովել նրա համար, նաև օճառ ու մի լավ երեսսրբիչ։ Ինչպե՞ս մինչև հիմա չեմ մտածել այս մասին։ Նա կարիք ունի նոր վերնաշապիկի, ձմեռային բաճկոնակի, որևէ ոտնամանի ու էլի մի վերմակի»։

— Համեղ միս է,— գովեց ծերունին։

— Բեյսբոլի մասին պատմիր,— խնդրեց տղան։

— Ամերիկյան լիգայում տանում են «Յանկիները», ինչպես ասում էի,— գոհունակությամբ սկսեց ծերունին։

— Այո, բայց այսօր նրանց տարել են։

— Այդ ոչինչ չի նշանակում, քանի որ մեծն Դի Մաջիոյի ուժն էլ, մարզումն էլ նորից տեղն են։

— Հո մենակ նա՞ չի թիմում։

— Ճիշտ է։ Բայց նա է որոշում խաղի բախտը։ Երկրորդ լիգայում, որտեղ Բրուկլինցիներն են ու Ֆիլադելֆիացիները, շահելու հավանականություն ունեն միայն Բրուկլինցիները։ Ի դեպ, դու հիշո՞ւմ ես՝ ինչպես էր խփում Դիկ Սայզլերը։ Ի՜նչ հարվածներ էր հասցնում նա, երբ խաղում էր այնտեղ՝ հին զբոսայգում։

— Նրանից լավը չի՛ կարող լինել։ Բոլորից էլ հեռու նա է խփում։

— Հիշո՞ւմ ես, որ նա գալիս էր Տեռաս։ Ես ուզում էի հրավիրել նրան միասին ձուկ որսալու, բայց քաշվում էի։ Խնդրեցի քեզ, որ դու հրավիրես, բայց դու էլ ամաչեցիր։

— Հիշում եմ։ Հիմար բան էր, որ ամաչեցի։ Բա որ հանկարծ համաձայներ։ Ա՛յ, մինչև մահ հիշելու բան կունենայինք։

— Ա՛յ, մեծն Դի Մաջիոյին մեզ հետ տանեինք ծով,— ասաց ծերունին։— Ասում են՝ նրա հայրը ձկնորս էր։ Ի՞նչ իմանաս, գուցե նա էլ մի ժամանակ աղքատ է եղել, ինչպես մենք, և գուցե չգարշեր։

— Մեծն Սայզլերի հայրը երբեք աղքատ չի եղել, նա խաղում էր իսկական թիմերում, երբ իմ տարիքին էր։

— Երբ ես քո հասակին էի, առագաստանավի մանչուկ էի, ու նավարկում էինք Աֆրիկայի շուրջը։ Երեկոյան ժամերին տեսնում էի, թե ինչպես են առյուծները դուրս գալիս ծովափ։

— Պատմել ես ինձ։

— Ինչի՞ մասին զրուցենք՝ Աֆրիկայի՞, թե՞ բեյսբոլի։

— Ավելի լավ է՝ բեյսբոլի։ Պատմիր մեծն Ջոն Մակ֊Գրոուի մասին։

— Այն ժամանակները նա երբեմն Տեռաս էր գալիս։ Բայց որ խմում էր, է՛լ հետը վարվել չէր լինում։ Իսկ նրա խելքը ոչ միայն բեյսբոլին էր, այլև ձիերին։ Գրպաններում շարունակ պահում էր ձիարշավների ծրագրերը ու հեռախոսով ասում էր ձիերի անունները։

— Նա երևելի մարզիչ էր,— ասաց տղան։— Հայրս ասում է, որ նա աշխարհի ամենաերևելի մարզիչն էր։

— Որովհետև մյուսներից ավելի հաճախ էր տեսնում նրան։ Եթե Դյուռոշեն ամեն տարի այստեղ գար, քո հայրը նրան կհամարեր աշխարհի ամենաերևելի մարզիչը։

— Իսկ քո կարծիքով ամենամեծ մարզիչն ո՞վ է՝ Լյո՞ւկը, թե՞ Մայկ Գոնսալեսը։

— Իմ կարծիքով նրանք իրար արժեն։

— Իսկ աշխարհի ամենալավ ձկնորսը դու ես։

— Ո՛չ, ես ավելի լավ ձկնորսների եմ ճանաչել։

— Qué va! (Ի՜նչ ես ասում — իսպ.),— ասաց տղան։— Աշխարհում լավ ձկնորսներ շատ կան, կան և պարզապես հիանալի ձկնորսներ։ Բայց քեզպեսը ոչ մի տեղ չկա։

— Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ այդպես ես կարծում։ Հույս ունեմ, որ չափազանց մեծ ձուկ չի ընկնի կարթիս վրա, թե չէ կհիասթափվես ինձնից։

— Աշխարհում այդպիսի ձուկ չկա, եթե իսկապես քո նախկին ուժը մնացել է։

— Գուցե և ավելի քիչ ուժ ունեմ, քան թե կարծում եմ։ Բայց հմտություն ունեմ և բավական էլ դիմացկուն եմ։

— Դու հիմա պառկիր ու քնիր, որպեսզի մինչև առավոտ ուժդ տեղը գա։ Ես էլ ամանները ետ տանեմ։

— Լավ, բարի գիշեր։ Առավոտյան քեզ կարթնացնեմ։

— Դու ինձ համար ասես զարթուցիչ ժամացույց լինես,— ասաց տղան։

— Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։

— Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ երիտասարդները պինդ ու երկար են քնում։

— Ես այդ հիշում եմ,— ասաց ծերունին։— Ես քեզ կարթնացնեմ։

— Չգիտեմ ինչու չեմ սիրում, երբ այն մյուսն է ինձ արթնացնում։ Կարծես թե ես նրանից պակաս եմ։

— Հասկանում եմ։

— Բարի գիշեր, ծերո՛ւկ։

Տղան գնաց։ Նրանք կերել էին առանց լույս վառելու, և հիմա ծերունին շալվարը հանեց ու մթնում էլ պառկեց։ Նա փաթաթեց շալվարը՝ բարձի փոխարեն զլխի տակ դնելու համար և փաթեթի մեջ դրեց նաև թերթը։ Ապա ծածկվեց վերմակով ու պառկեց հին թերթերի վրա, որոնցով ծածկել էր մահճակալի մերկ զսպանակները։

Քունը շուտ տարավ, և երազում նա տեսավ իր պատանեկության Աֆրիկան, նրա երկար, ոսկեթույր ափերն ու կուրացուցիչ սպիտակ ծանծաղուտները, այնքան սպիտակ, որ նայելիս աչքերը ցավում էին, բարձր ապառաժները և հսկայական թուխ լեռները։ Հիմա նորից ամեն գիշեր նա կանգնում էր այդ ափերի դիմաց, քնի մեջ լսում, թե ինչպես է մռնչում ափնակոծությանը, և տեսնում, թե ինչպես են ալիքները ճեղքում բնիկների նավակները։ Քնի մեջ նորից էր շնչում նավի կամրջակից հառնող խեժի ու խծուծի հոտը, շնչում առավոտյան քամուց բերվող Աֆրիկայի բույրը։

Սովորաբար, երբ նա առնում էր այդ հոտը, զարթնում էր, հագնվում ու գնում տղային արթնացնելու։ Բայց այսօր ափի հոտը շատ շուտով հասավ նրան, ու նա հասկացավ, որ քնի մեջ է զգում դա, ուստի և շարունակեց քնել, որպեսզի տեսնի Կանարյան կղզիների ծովից, խորշից ու նավահանգստից հառնող ժայռերի ճերմակ կատարները։

Հիմա այլևս երազում նա ո՛չ փոթորիկներ էր տեսնում, ո՛չ կանայք, ո՛չ մեծ իրադարձություններ, ո՛չ վիթխարի ձկներ, ո՛չ տուրուդմբոց, ո՛չ ուժի մրցություններ, ո՛չ էլ իր կնոջը։ Նա տեսնում էր միայն հեռավոր երկրներ ու ծովափին մոտեցող առյուծներ։ Կատվի ձագերի նման խաղ էին անում նրանք երեկոյան մթնշաղում, և նա սիրում էր նրանց այնպես, ինչպես այս տղային։ Բայց տղային երբեք չէր տեսնում երազում։ Ծերունին հանկարծ զարթնեց, բաց դռնից նայեց լուսնին, գլխատակից հանեց շալվարն ու հագավ։ Դուրս գալով խրճիթից՝ նա միզեց և բարձրացավ ճանապարհն ի վեր՝ տղային արթնացնելու։ Վաղորդյան զովությունից մարմինն սկսեց դողալ։ Բայց նա գիտեր, որ դողը կանցնի, և շուտով ինքը կսկսի թիավարել ու բոլորովին կտաքանա։

Տղայի ապրած տան դուռը բաց էր, և ծերունին բոկոտն ու անլսելի ներս մտավ։ Տղան քնած էր առաջին սենյակի թախտին, և ծերունին ամսավերջի լուսնի լույսով կարող էր նշմարել նրան։ Նա թեթևակի բռնեց նրա ոտքը ու պահեց այնքան, մինչև որ տղան արթնացավ ու շրջվելով մեջքի վրա՝ նայեց նրան։ Ծերունին գլխով արեց, և տղան մահճակալի մոտի աթոռի վրայից վերցնելով իր շալվարը՝ նստած վիճակում սկսեց հագնել։

Ծերունին դուրս եկավ տնից, և տղան հետևեց նրան։ Նա դեռևս չէր կարողանում սթափվել, ուստի ծերունին, գրկելով նրա ուսերը, ասաց.

— Ներիր։

— Qué va!— պատասխանեց տղան։— Այսպես է մեր՝ տղամարդկանց ճակատագիրը։

Նրանք զառիվայրի ճանապարհով գնացին դեպի ծերունու խրճիթը, և ամբողջ ճանապարհին խավարում պատահում էին իրենց նավակների կայմերը շալակած բոբիկ մարդկանց։

Մտնելով խրճիթ՝ տղան վերցրեց կարթաթելերի կծիկներով զամբյուղը, հարպունն ու կարթաձողը, իսկ ծերունին շալակն առավ առագաստով փաթաթված կայմը։

— Սուրճ ուզո՞ւմ ես,— հարցրեց տղան։

— Նախ պարանները դարսենք նավակում, հետո սուրճ խմենք։

Նրանք խտացած կաթի տուփերով մատուցված սուրճ խմեցին այն խորտկարանում, որ ձկնորսներին էր սպասարկում և շատ շուտ էր բացվում։

— Լա՞վ ես քնել, ծերո՛ւկ,— հարցրեց տղան։ Նա արդեն համարյա բոլորովին սթափվել էր, թեև դեռ դժվարությամբ էր հրաժեշտ տալիս քնին։

— Շատ լավ, Մանոլի՛ն։ Այսօր ես հավատում եմ, որ բախտս կբանի։

— Ես էլ,— ասաց տղան։— Հիմա գնամ մեր սարդինները և քո խայծի ձկնիկները բերեմ։ Իմ վարպետը ինքն է պարանները տանում։ Չի սիրում, երբ ուրիշներն են տանում իր պարագաները։

— Իսկ մենք այդպես չէինք անում։ Ես պարանները շալակդ էի տալիս համարյա թե հինգ տարեկան հասակիցդ։

— Գիտեմ,— ասաց տղան։— Սպասիր, հիմա կգամ։ Էլի սուրճ խմիր։ Այստեղ ապառիկ են տալիս մեզ։

Եվ բոբիկ ոտքերը մարջանի խութերի վրա ճլմփացնելով՝ դիմեց դեպի սառնարանը, որտեղ պահվում էին կենդանի խայծերը։

Ծերունին դանդաղ խմում էր սուրճը։ Նա գիտեր, որ պետք է կարգին սուրճ խմել, որովհետև այդ օրը այլևս ոչինչ չի ուտելու։ Վաղուց արդեն ձանձրացել էր նա ուտելու պրոցեսից և երբեք նախաճաշիկ չէր տանում իր հետ ծով գնալիս։ Նավակի ցռուկում պահած ջրի շիշը միակ բանն էր, որ պետք կգար մինչև երեկո։

Տղան վերադարձավ ու բերեց սարդինները և լրագրի մեջ փաթաթած կենդանի ձկնիկները։ Ձկնորսներն արահետով իջան դեպի ջուրը՝ զգալով, թե ինչպես է ոտքերի տակ շաղ գալիս մանր խիճը։ Նրանք մի փոքր բարձրացրին նավակը և հրեցին ջրի մեջ։

— Հաջողություն եմ ցանկանում քեզ, ծերո՛ւկ։

— Նմանապես և քեզ։

Առաջադրանքներ 

1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով: 

2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը: 

3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ 

4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։

Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

Հայոց լեզու

1. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:


 Կալիֆոռնիացի 40-քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99-ինսուն ինը օր 13-տասնը երեք ժամ 13-տասնը երեք րոպեում,6-վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ… (կետ), ստանալ 600 (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 (ռնգեղջյուր) (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած 900 (ծովափիղ) էլ (թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ (նախագահ) (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ):

3.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:

Օրինակ`

Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
 Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է    քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:


Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
 Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
 Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:

Հանրահաշիվ 18,11

Դասարանական առաջադրանքներ՝  70-ա,գ,ե,է; 71-ա,գ,ե,է;72-ա,գ,ե,է;73-ա,գ,ե

x2=36

x=+-√36=-6,+6

x2=21

x=-√21,√21

2x2=8

x2=4

x=-√4,√4=-2,2

x2=5+11

x2=16

x=-4,4

x(x+5)=0

x+5=0

x=-5

x2+2x-7x=0

x(x+2-7)=0

x+2-7=0

x=7-2

x=5

x(x-8)=0

x-8=0

x=8

x2+8x=2x

x(x+8-2)=0

x+8-2=0

x=2-8

x=-6

x2-5x=

Հավասարաչափ շարժում շրջանագծով

1.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:

2.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: բերել օրինակներ։

Մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջագծին տարված շոշափողին: Օրինակ՝ մեքենայի՝ տեղապտույտ տվող անիվի տակից  թռչող ցեխի մասնիկները։

3.Ինչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:

4.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախականություն են անվնաում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։

Միավոր՝ 1վ-1

5.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

Համեմատելով այս երկու բանաձևերը՝ կարելի է տեսնել, որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը հակադարձ մեծություններ են

n=1/T, T=1/n

6.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։

v=2πR/T

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы