Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-Ձորը եզերող լեռան լանջ:
անփույթ-փնթի
կածան-Ոտքի նեղ ճանապարհ։
որոճալ-Կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ:
հորովել-

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:
  2. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Գեղեցիկ, ամառային, տխրոտ։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ 
    ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…-ձորում մեղմ քամի է։
    բ. Հորովելներ են ոլորվում դաշտին…-երգը տարածվում է ամբողջ դաշտով։
  2. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

<<երեկո>>

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օրեր, մայրամուտներ, հորթեր, կածաններ, լեզուներ, ճակատներ, թփեր, պոչեր, ականջներ, արցունքներ, առուներ, շրթունքներ, ակունքներ, ճանճեր, մորթեր, ծդաշտեր:

Գողացած հեծանիվը

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Առաջին մաս

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։
* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը֊ ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

դալար-Կանաչով պատված

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում): 

Արատեսյան եռօրյա ճամփորդություն․ հաշվետվություն

ժամը 9։20 մենք եկեղեցուց շարժվեցինք դեպի Արատես, ճանապարին մենք կանգնեցինք Արենիի Թռչունների քարանձավում։Այնտեղ տեսանք կարասներ, որտեղ գինի էին պահում ։ Քարանձավից դուրս գալուց հետո ժամը 1։30 հասանք Արատես, իրերը սենյակներով դասավորելուց հետո մենք հաց կերանք, որից հետո գնացինք փայտեր հավաքենք, որ խարույկ վառեինք, խարույկից հետո մենք գնացինք քնելու։ Առավոտյան մենք մարզանք արեցինք, որից հետո մենք ճաշեցինք, որից հետո սեղանի խաղեր խաղացինք, դրանից հետո մենք գնացինք երկրագործությամբ զբաղվեցինք և մեղվապահությամբ ։Գիշհերը մենք նորից խարույկ վառեցինք, հետ գնալու ծանապարին մենք այցելեցինք Հրեաների գերեզմանները։

Լաբ․աշխատանք լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․ փորձել ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցությոան դեպքում լծուկը կմնա հավասարկշիռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․լաբոարատոր լծակ, ամրակալան բեռների հավաքածու, չափաքանոն ,ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը

Լծակը ամրացրեցինք ամրակլանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրցված առանցքի շուրջը։

Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռոեցի հորիզոնական դիրքում։Այնուհետև պտտման առանցքից որոշակի հեռավորթյամբ լծակի աջ բազուկից կախեցի `L1 երկ ծանրոց։Ձախ բազուկի վր ագտա այն տեղը որտեղից կախելով մեկ ծանրոց լծակը հավասարակշռվեց։ Անուհետև ձախ բազուկի վրա ավելացրեցի երկրորդ ծանրոցը և գտա այն տեղը որտեղ հավասարկշռվեց լծակը։Հետո ավելացլեցի ձախ կիղմին եերրորդ ծանրոցը և գտա այն տեղը որտեղ լծակը գտնվեց հավասարկշռության մեջ։

Յուրաքանչյաուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերակցութաւոնը բազուկների հարաբերակցութւյունը գրանցեցի ներքևի աղյուսակում։

Փորձի համարըուժ F1
Ն
Բազուկ
L1
մ
Ուժ F2
Ն
Բազուկ
L2
մ
f1/F2L2/L1
1.0.5 ն0.11մ1 ն0.22մ22
2.1 ն0.8 մ1 ն0.8 մ11
3.1.5 ն0.55 մ1 ն0.8 մ1.51․5

Եզրակացություն, լծակի հավասարակշրության պայմանի հավասարակշռվեց ուժի և բազուկի հարաբերությունները հավասար են։

լծակի կանոն

Լծակը կմնա հավասարկշռութայն մեջ եթե նրա վրա ազդող ուջերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուջերի բազուկներին։

Բանաձևը

F1/F2=L2/L1

F1 t F2 -լծակի վրա աազդող ուծերի մոդելներ են L1 t L2 ուժերի բազուկներ։

Գործնական քերականություն

1. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ  բայի օգնությամբ:

Օրինակ`  զանգել-զանգել տալ:
Հանձնել-հանձնել տալ, պատժել-պատժել տալ, ասել-ասել տալ, աղմկել-աղմկել տալ, պատասխանել-պատասխանել տալ, զրուցել-զրուցել տալ, հայտնել-հայտնել տալ, աղալ-աղալ տալ, բանալ-բանալ տալ, տանել-տանել տալ:

2. Տրված բայերը  հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ-իմացնել, իմանալ տալ
բարկանալ-բարկացնել, բարկանալ տալ
տեսնել-տեսցնել, տեսնել տալ
զգալ-զգացնել, զգալ տալ

3. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից:
Իմանալ տվեց,  որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան:

Հասկացրեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռացրեց այդ կողմերից:
Իմացրեց,  որ շուտով գալու է:
Զգալ տվեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշանալ տվեց, որ քաղաքից հեռու չգնան:

4. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս  գրիր և ուղղի՛ր:

Վախենալ տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանալ տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթել տալ, խնդրել տալ:

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանում են իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)

Անցի՛ր անտառապատ բլուրը, գտի՛ր աղետի հետքերը:( հրաման)


Շոգենավն անցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից զգացվեր լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)


Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլիներ(ենթադրաբար,պայմանով կատարելի)


Դու պետք է հետևես նրանց և պետք է պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

  Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:


  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Այս տեքստի բառերը գրված են սահմանական եղանակաով

 Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես  պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:


  Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Այս տեքստը գրված է ենթադրական եղանակով։

3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:սահմանական
Բ. Գնաս,գնայիր։ըղձական եղանակ
Գ. Կգնաս, կգնայիր:Ենթադրական եղանակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:հարկադրական եղանակ
Ե. Գնա՛, մի՛ գնա:հրամայական եղանակ

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
 Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Նախագիծ 05,04

Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից․  ռուսերեն նյութեր, անգլերեն նյութեր

The Wolf in Sheep’s Clothing

A certain Wolf could not get enough to eat because of the watchfulness of the Shepherds. But one night he found a sheep skin that had been cast aside and forgotten. The next day, dressed in the skin, the Wolf strolled into the pasture with the Sheep. Soon a little Lamb was following him about and was quickly led away to slaughter.

That evening the Wolf entered the fold with the flock. But it happened that the Shepherd took a fancy for mutton broth that very evening, and, picking up a knife, went to the fold. There the first he laid hands on and killed was the Wolf.

The evil doer often comes to harm through his own deceit.

Գայլ ոչխարի շորով

Ինչ որ Գայլ այծերի հովիտի պատճառով չէր կարող կշտանալ: Բայց մի գիշեր նա գտավ ոչխարի կաշի, որը մի կողմ էր նետվել և մոռացվել։ Հաջորդ օրը, կաշի հագած, Գայլը ոչխարների հետ քայլեց արոտավայր: Շուտով մի փոքրիկ Գառ եկավ նրա հետևից և արագ տարավ մորթելու:

Այդ երեկո Գայլը հոտի հետ մտավ հոտ։ Բայց պատահեց, որ Հովիվը հենց այդ երեկո ոչխարի մսի կարիք ուներ, վերցնելով դանակը, գնաց դեպի հոտը։ Այնտեղ առաջինը, ում վրա նա ձեռքը դրեց և սպանեց, Գայլն էր:

Քիմիա 05,04

Հիշի՛ր

ՊՀ-ը  կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:1−3 պարբերությունները կոչվում են փոքր, 4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A)  և երկրորդական  (B): 

Հարցեր.

  1. Կալիումը (K) փափուկ մետաղ է, որը կարելի է կտրել դանակով:

ա) Ներկայացրո՛ւ մետաղներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն:

պինդ։

բ) Պարբերական համակարգի ո՞ր խմբին է պատկանում K տարրը:

Կալցիումը գտնվում է մետաղական խմբում։

2.

Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը’ Be, Sr, Zn, Mg, Ca:

Zn

3.Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.

II խումբ

Գլխավոր ենթախումբ

1. Be’ բերիլիում

2.Mg մագնեզիում

3.Ca կալցիում

4.Sr ստրոնիցիում

5.Ba բարիում

6.Ra ռադիում

Երկրորդական ենթախումբ

1. Zn’ ցինկ

2.Cd կադմիում

3.Hg սնդիկ

4.Cn կոպերնիցիում

Հաշվե՛ք, նյութի՝ C3H8 հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

C3H8=12×3+1×8=44

C3H8=3×12/44×100=

C3H8=8×1/44×100=

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы