Գործնական քերականություն

1. Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:

Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:

Տողադարձը կատարվել է ըստ բառակազմության։

2.  Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ: փրփուր,երփներանգ

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա: շանբուտ,ճանփա։

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

3. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարք վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վրկերի բարձր պահելու համար: (վարկ, վարք)

Քիմիա 15,09

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

պլատիկ ափսեներ

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:

մարմին

  1. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:

մարմին։ջերմաչափ,մոմ,մատանի,դանակ,փայտ։

նյութ։ջուր,պարաֆին,պղինձ,պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,երկաթ։

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա)…….. լար բ) ………. պատառաքաղ գ) ………… գնդակ դ) …….. բաժակ ե) ………. քանոն զ) ……….. սեղան

Քիմիա 15,09

 1.Թվարկի՛ր բնության մեջ հանդիպող քեզ հայտնի 3 նյութ: 

Նավթ, ջուր, երկաթ:

 2.Թվարկի՛ր տանը, դպրոցում, տրանսպորտում, հանդիպող 3 նյութ: 

Երկաթ, պլաստմաս, ապակի:

 3• Թվարկի՛ր այդ նյութերի որոշ ֆիզիկական հատկություններ(համ, հոտ, գույն, ագրեգատային վիճակ, լուծելիություն)  

Նավթ-հոտ, համ, գույն, հեղուկ:

4. Քո թվարկած նյութերից ընտրի՛ր մեկը, որը հանդիպում է բնության մեջ և կարող է ստեղծվել նաև մարդու ձեռքով: Համեմատի՛ր դրանք օրգանիզմի վրա թողած իրենց ազդեցությամբ:

նաֆթ-բենզին և դեպքեր են եղել բենզինի պատճառով այրվել եմ լիքը ծառեր։

Մանրամասներ Սարոյանի կյանքից 14.09

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույնտեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: 

Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:

Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. ,,Ինչո՞վ ես զբաղված,,: ,,Խաղում էի, մայրի՛կ,,,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին” : Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Վիլյամ Սարոյանը իր գրող դառնալու ճանապարհին շատ փորձություններով է անցել. եղել է բատրակ, սևագործ բանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եւ այդ ամենի հետ մեկտեղ նա գրել է: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ բերեց նրան: Մեկ տարի անց նրա” Խիզախ պատանին մարզաձողի վրա” վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող:

Կարող ենք ենթադրել, որ Սարոյանի անկախության ձգտումը բերեց նրան, որ 1942 թվականին նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա” Մարդկային կատակերգությունը” էկրանավորվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող: 

Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին, ապա 1960, 1975-ին այսեղ նշել իր 70-ամյակը: Հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին` լրագրողներ, երկրպագուներ, հրատարակիչներ: Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը, կնոջ հետ վերադառնալով տուն, բացահայտեց մի բան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց:

Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.” Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես” : Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված ’’Զեղչ’’: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`” Հայերին մուտքն արգելվում է” : Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները արդեն քնում էին. հանկարծ Քերոլը արտասանեց.

 -Ես հրեա եմ : 

Վիլյամը անմիջապես ցատկեց մահճակալից: 

-Ինչպեթե, ճիշտ հասկացա քեզ,ուզում ես ասել, որ դու հրեաես: Դե վե՛րջ տուր, քեզանից ի՞նչ հրեա: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել:

 Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնվեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարբերություն Սարոյանի, հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ բերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Նրանք մեկնեցին տոնելու երկրորդ հարսանիքը: Մի քանի օր անց նրանց միացան Չապլինը` կնոջ հետ` իրենց զբոսանավով: 

Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերը ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք բաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր:” Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, — պատմում էր Արամ Սարոյանը, — և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. — Շնորհակալ եմ, Արա՛մ: -Ես եմ շնորհակալ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, — թույլ ձայնով շշնջաց հայրս” : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:

Աղբյուրը

1. Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր անհասկանալի բառերը։ 

2. Բնութագրի՛ր Սարոյանին՝ տեքստից մեջբերումներ և եզրակացություններ անելով։ 

3. Ներկայացրո՛ւ, թե Սարոյանի որ ստեղծագորոծություններում /քո ընթերցածներից/ ես նկատում հայկականությունը ։ 

Դաշնամուր 13,09

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • այո որովետև դաշնամուրին նվագելուց կարծում եմ վոր խանությունմ այլ մարդիկ էլ կայն:
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
  • Որովհետև Բենը չիմենալով ոչմի ուսումնասիրությումներ դաշնամուրի մասին բայց կարողանում է լավ նվագել :
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
  • Իմ կարծիքով որ մարդու ուզելը ինչվոր մի բան սովորելլ կարող է իրան շատերի հասցնել: 
  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
  • Նա հայտնաբերեց իր մոտ սեր դաշնամուրի հանդեպ:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Երբ ինքը հրաշալի նվագում եր բայց անվանում վոր դա երաժշտություն չէ:
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:
  • ոչ

Հայոց լեզու 13,09

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժգոհ լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռմպոտ

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ովգևորվել է ու կպչում գործի:

2.   Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավոր՛, անիրականանալի է քո հրամանն կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ողի կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախերես, երկրով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

լույսն ընկնում է. լեռ ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան իրիկուն դռանը նստած խոսում էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

Պատմություն աեպտեմբերի 11-17

Դասարանական

Ինչո՞ւ ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունը մեզ հնարավորություն է տալիս իմանալ մեր պետության մասին։ Որ հետո հին ժամանակների սխալները չկրկնենք։

Ի՞նչ է պատմությունը:

Պատմությունը առարկա է որ թույլ է տալիս ուսումնասիրել մեր պետության պատմությունը։

Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը:

Աշխատողներից որոնք ուսումնասիրում են պատմությունը և այլն։

Ի՞նչ է ժամանակագրությունը:

Երբ աշխատողները որոնք ուսումնասիրում են հին տեղեր և հայտնաբերում ժամանակագրություներ որով պատմիչներն ուսումնասիրում է իմանում պատմությունը

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы