Գրաբար

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար:

 Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 – Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր – գնում էր

յերկինս – երկնքում

հարին – խփեցին

զնա – նրան

նետիւ – նետով

արար – արեց

հայեցաւ – նայեց

ետես – տեսավ

իւր – իր

ասէ – ասում է

զի – որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

2.Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:

Փետուրն իր, պատճառն էր իր սպանության։

3.Առակն աշխարհաբար դարձրու:

Արծիվ եւ նետ

Արծիվը գնում էր երկնքով, և խփեցին նրան նետով: Եվ նա զարմացավ, թէ ո՞վ այս արեց:

Նայեց և տեսավ նետը իր փետուրից է և ասաց.

 – Վա՛յ ինձ, որ ես եմ իմ սպանման պատճառը:

4.Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:

չէ

5.Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):

Ջրի կաթիլը

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինիդրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:

— Կարո՞ղ եսկռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռվածվխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ացցսաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Առաջադրանքներ

Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

  • Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Հայաստանը`աշխարհակալ տերություն

Հարցեր


• Ինչո՞ւ Տիգրան  արքայազնը որպես պատանդ  ուղարկվեց  Պարթևստան։
• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Աղբյուրներ
Հայոց  պատմության  դասագիր, էջ 85-87
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

• Ինչու՞ Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը։

Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում ճակատամարտ, հայերը պարտվում են։ Պարթևները պահանջում են պատանդ տալ արքայազնին։ Քանի որ արքա Արտավազդ 1-ինը չուներ զավակ, պատանդ են տալիս նրա եղբոր որդուն՝ Տիգրանին։

• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Ք․ ա․ 94 թվականին Տիգրան 2-րդը պարտության մատնեց Ծոփքի արքա Արտաշես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

• Ինչու՞ Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը։

Տիգրան Մեծին  չհաջողվեց  իր թագավորությանը  միացնել Փոքր Հայքը, քանի որ Փոքր Հայքը ք․ա․112 թվականին միացվեց Պոնտոսին։
• Ներկայացրեք հայ-պոնտական հարաբերությունները։

Պոնտոսը և Մեծ Հայքը դաշնակիցներ էին։ Պոնտոսի թագավոր Միհրդատ IV-ը իր ծրագրերը կապում էր Արևմուտքի հետ։ Իսկ Տիգրան II-ը ցանկանում էր ընդլայնել Պոնտոսի տարածքը դեպի Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքները։ Պոնտոսի և Հայաստանի շահերը համընկնում էին։ Նրանց պետք էր հզոր թիկունք, որ պայքարեին Հռոմի և Պարթևստանի դեմ։ Ք․ա 94 թվականի Պոնտոսը և Մեծ Հայքը դաշինք են կնքում։ Տիգրան II-ը ամուսնանում է Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայի հետ։
• Ներկայացրեք  հայ-պարթևական  պատերազմի արդյունքները։

Ք․ա․ 87 թվականին Տիգրան II-ը արշավեց Պարթևստանի դեմ։ Արդյունքում պարթևական արքունիքը զիջեց Մեծ Հայքին Տիգրան II-ի կողմից գրաված տարածքները և շնորհեց նրան «արքայից արքա» տիտղոսը։

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 88-90

Տիգրան Բ Մեծ

Տեսաֆիլմ

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

 Ծերակույտը կառավարման մարմին էր, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենա փառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում

էին պետական կառավարման գերագույն մարմինը:


• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը:

Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը: Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը:

1. Հասարակական ի՞նչ դասերի էր բա ժան ված Սպարտան: Ի՞նչ իրա վունքներ

ուներ դրան ցից յուրաքանչյուրը:

սպարտիատներ և հելոտներ

Սպարտիատները դորիացիներ էին որոնք ունեին հող բայց չէին մշակում այն քանի որ նրանք զինորներ էին

Հելոտներ այն մարդիկ էին որոնք ունեզուրկ էին:Ունեին փոքր տնտեսություն չունեին իրավունքներ և հարկ էին վճարում սպարտիատներին բնամթերքի տեսքով:

Մայիս ամսվա պատմության հաշվետվություն

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

Հայաստանը`աշխարհակալ տերություն

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։

Տիգրանակերտում հռոմեացիները հաղթեցին, իսկ Արածանիի ճակատամարտում հաղթեցին հայերը։


• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։

Հայերը դուրս շպրտեցին Լուկուլոսի զորքերը հայաստանիցն Ք․Ա 69թ․ գարնանը։


• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։

Տիգրան Մեծը գնացել էր զիջումների, քանի որ Հայաստանի դաշնակից Պոնտոսը ոչնչացվել էր, և Հայաստանը մնացել էր մենակ իր թշնամիների՝ Հռոմի և Պարթևաստանի դեմ։ 

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 102-104

Այլ աղբյուրներ


Տեսաֆիլմ  1
https://youtu.be/2eIJowPYhOs
տեսաֆիլմ 2
https://youtu.be/Aog0Bm6orOU

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:+որովհետև մարդու իրը ջարդվել է բայց նա մտածեց և հնարք հորինեց։

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Մայրենի 17․05

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։ 

երբ դու մեկին սիրում ես ու դնում նրա առաջ արգելանքներ դա հարցեր է առաջացնում դու առդյոք դու նրան սիրում ես նրան։

2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։ 

շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ

Մայրենի 17․05

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերը անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված  հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ արկղերը տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարկուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ։ (հաջողություն): Վագներն իր ըներկների (ընկեր) հետ Ֆլորիդայի ափի (ափ) մոտ խորտակված իսպանական նավ (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքությամբ (արժեք) գանձեր է (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թիվ (թիվ) են կազմում այնպիսի որոնողները (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնումների (որոնում) ծախսերը (ծախս) փակել:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչներ:

ԿԱՐԴԱԼ ԲԱՅԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
  •  բարոյախոսը -Բարոյականության սկզբունքները քարոզող: 
  • կենսաակերպ-ապրելակերպ
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
  • Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

Ես եկա այն եզրակացությանը որ մարդկան երբ ստիպում ես գիրք կարդա նա չի ուզում բայց երբ նա հասկանում դրա կամ ուրիշ իրի կարեորությունը նա ժամանակ արդեն չի ունենա։

  • Բացատրի՛ր վենագիրը: 
  • Իմ կարծիքով վերնագիրը ասում է որ դու պետք է կարդաս հաճույքով ոչ թե ստիպելով։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы