Գանձակ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:Բայց հայրիկն ինձ չէր լսում:— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Այս պատմվացքը սովորացնում է հետև էլ թանկ իրերի մասին։Այս տղան շատ լավ է ցույց տալիս թե ինչպես ուժեղ կարողե լինել խաղալիքի և մարդու կապը։

Շփման կարևորությունը

Մարդկանց հետ շփվելը շատ հեշտ է, բայց եթե դու չես կարողանում սկսել խոսակցությունը, նույնպես չես կարողանա ուրիշների հետ խոսել, եթե դու մարդկանց հետ չշփվես, դու ծանոթների շղթա չես ունենա պետք եկող պահին, եթե դու նույնիսկ խաղային խոսակցության մեջ չես կարողանա շրջապատ գտնել, կսկսես քո մեջ խորանալ ու մինչև քո մահը կմնաս միայնակ ծերուկ, իսկ եթե դու բոլորի հետ շփվես շրջապատ ունենաս, որոնց հետ կարող ես քննարկել ինչ-որ բան, դու կկարողանաս այդ հարցը լուծել, իսկ երբ դու դառնաս ծերուկ, քո շրջապատը քո հետ կմնա մինչև քո մահը ու լացելով քեզ հաջող կտան։

Մաթեմատիկա 12․04

Լրացուցիչ առաջադրանքներ՝1071-բ,դ,զ; 1072-բ,դ,զ;1074-բ,դ,զ; 1085-բ,դ; 1086-բ,դ

Կատարե՛ք գումարում.

բ) 0,921 + 4,8=4,1721

դ) 0,0032 + 1119,69=1119,6932

զ) 0,002 + 0,00017=0,00217

Կատարե՛ք գումարում

բ) (–8,75) + (–1,25)=-10

դ) (–4,38) + (–2,04)=-6,42

զ) (–18,203) + (–0,411)=-18,614

Կատարե՛ք գործողությունները.

բ) 1 + 15,07=16,07

դ) 20 + 4,097=24,097

զ) 5,0001 + 18=23,0001

Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

բ) 83,204=832,04

դ) 0,008=0,08

Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

բ) 0,005=0,00005

դ) 1534,1=15,341

Մաթեմատիկա 12․04

Դասարանական առաջադրանքներ՝ 1071-ա,գ,ե; 1072-ա,գ,ե; 1074-ա,գ,ե; 1085-ա,գ; 1086-ա,գ; 1087

  1. Կատարե՛ք գումարում.
    ա) 3,82 + 41,705=44,1525
  2. գ) 8,903 + 152,9=160,1803
  3. ե) 5,51 + 6,36=11,87

  1. Կատարե՛ք գումարում.
    ա)(–1,2) + (–3,4)=-4,6
  2. գ) (–0,37) + (–6,23)=,-6,51
  3. ե) (–1,001) + (–2,456)=-3,457
  1. Կատարե՛ք գործողությունները.
    ա) 2 + 0,38=2,38
  2. գ) 100 + 0,096=1,096
  3. ե) 0,836 + 10=10,836

  1. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.
    ա) 7,02×10=70,2

գ) 20×10=200

  1. Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.
    ա) 32,11×100=0,3211
  2. գ) 2,32×100=0,232

1087.Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

103,000002

Մայրենի քերականություն

Դասարանական աշխատանք

Գործնական քերականություն

1. Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, և դրա պատճառը նրա օրգանիզմն է։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, եթե օդ չունի։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, րովհետև կմահանա

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, թեև ակվալանգով է։

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, իսկ ձուկը կարող է։

2.  Ընդգծի՛ր այն բառերը, որոնք կապում են նախադասությունները:

Եթե ձկները ոչ մի ձայն չլսեին, հնարավոր չէր լինի նրանց խաբել տարբեր թրխկոց-կճրտոցներով:

Գիշերները ձկները սովորաբար դուրս են գալիս իրենց ապաստարաններից, որպեսզի որս անեն:

Ձկներին կարելի է ապաստարանում պահել, եթե դա լուսավորվի արհեստական լույսով:

Լույսի աղբյուրները դանդաղ տեղաշարժում են, որ ձկներր մի հարմար տեղում կուտակվեն:

Լույսով հրապուրելով՝ ձկներին կուտակում են մի տեղ, որպեսզի հետո հեշտությամբ որսան:

Նրանք լամպերը հաջորդաբար մարում են, որ ձկների վտառը շարժվի դեպի ցանցը:

3.  Պարզի՛ր, թե ընդգծված բառերից ո՛րն է բարդ նախադասության մեջ մտնող նախադասություններ կապում, ո՛րը՝ բառեր:

Մի երիտասարդ ծխախոտատուփի նման մի առարկա մոտեցնում էր դեմքին՝ աչքերին ու բերանին: Դա երևի տեսահեռախոս է, եթե մարդը միաժամանակ կարողանում է նայել և խոսել: Հավանաբար, նա մեր դեմքերին զարմանքի կամ հիացմունքի արտահայտություն է տեսնում և շտապ մոտենում է մեզ: Արագ-արագ է խոսում, որ հասցնի պատասխանել մեր բոլոր հարցերին: Փողոցներում մեքենա չկա, բայց քաղաքի վրայով սրընթաց թռչում են ինչ-որ թեթև առարկաներ՝ անձնական ինքնաթիռները:

4.    Պատասխանի՛ր տրված հարցերին:

Ո՞րն է կապերի և շաղկապների նմանությունը: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Նրանք նման են իրար որ մի բան են կպցնում,իսկ նրանց տարբերությունը որ կապը բառերն է կպցնում իսկ շաղկապը նախադասություները։

Մայրենի

1.   Նախադասությունը լրացրո՛ւ:

Եվ, բայց, որպեսզի բառերը կոչվում են շաղկապներ, քանի որ …:

Կետերը փոխարինի՛ր ինչ-որ կամ ինչ որ բառերով: Դրանցից ո՞րն է շաղկապ:

Երազում տեսնում էր այն, ինչ որ ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար, ինչ որ կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա ինչ-որ ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն ինչ որ տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի ինչ-որ ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: ինչ որ այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես ինչ-որ նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ ինչ որ նվիրական ու թանկ էր իր համար: ինչ ոչ փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես: ինչ-որ եղել է, ոչինչ, մոռացի՛ր:

2..   Նախադասություններից դուրս հանի՛ր ընդգծված բառերը: Դրանք ի՞նչ ընդհանրություն ունեն:

Վա՛հ, ի՛նչ զարմանալի բաներ ես պատմում:

Ուխա՜յ, սիրտս հովացավ, ի՜նչ լավ ջուր էր:

Բա՜, որ ասում էի՝ կգտնե՜մ, ջա՜ն, ջա՜ն:

Հե՜յ, ո՞վ ես, ի՞նչ ես ուգում:

Դե՛, առաջ չգաս, թե չէ վատ կլինի:

վահ,ուխայ,բա,հեյ,դե,

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը:

Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

վայ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

շրըխկ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

պահո, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վաշ-վիշ:

դըռռ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

պահո, սա արդեն նորություն է:

վայ, ոսկի եմ գտել:Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ փիշտ, ուզում եմ փախչել այստեղից:

Մաթեմատիկա 05․04

Դասարանական առաջադրանքներ՝ 1047-ա,գ,ե; ; 1048-ա,գ,ե; ; 1049-ա,գ,ե; 1058; 1059-ա,գ

  1. Կատարե՛ք բազմապատկում.
    ա) 65,103 ⋅ 10, =651,03
  1. գ) 7,393 ⋅ 10000=73930
  2. ե) –59,32 ⋅ 10=-593,2
  1. Ճի՞շտ է, որ`
    ա) 75,30 = 75,3 ճիշտ է
  2. գ) 96 = 96,0 ճիշտ է
  3. ե) 40,3 = 40,300 ճիշտ է

  1. Կատարե՛ք բաժանում.
    ա) 35,707 ։ 10=3,5707
  2. գ) 1,765 ։ 1000=0,01765
  3. ե) 673,1 ։ 1000=0,6731

  1. Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8
    թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր
    կարող են գրվել այդ երկրում։

2,8

22,28,82,88

222,228,282,288,888,822,882,828:

  1. Կատարե՛ք գործողությունները.
    ա) (228 ։ 19 + 910) ⋅ (728 ։ 182 + 85)=

228:19=12

12+910=922

728:182=4

4+85=89

922×89=82058

գ) (522 ։ 18 + 2440) ⋅ (3444 ։ 12 + 78),

522:18=29

29+2440=2469

3444:12=287

287+78=365

2469+365=2834

Մարտ ամսվա հաշվետվություն

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ. Ե.Չարենց

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Առյուծի մահը

Մաս առաջին 

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы