Կանաչ դաշտը

Երրորդ մաս
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

Ցախավելի գաղտնիքը

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար: 

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:


Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

 Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել. 

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում, 

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Հեղինակ՝ Ղազարոս Աղայան

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր թագավորին:

բարի

համեստ

արդար

խելացի

2.Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը:

որ բացի պարտադիր չէ միշտ ուժ գործադրել

3.Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

որ մեծամասնությունը ագահ են

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

6. Ո՞ր առակին է նման այս զրույցը: 

Մաթեմատիկա 04․04

Դասարանական առաջադրանքներ՝ 1027; 1037; 1038; 1041

  1. Ի՞նչ հայտարար ունի այն տասնորդական կոտորակը, որը կարդացվում է հետևյալ կերպ՝
    ա) քսանհինգ ամբողջ քսանհինգ հարյուրերորդական,100
    բ) զրո ամբողջ երեք հարյուր ութսունչորս հազարերորդական,1000
    գ) յոթ ամբողջ մեկ տասհազարերորդական։10000

  1. Համապատասխանաբար ժամը 5-ին և ժամը 7-ին քաղաքից
    դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝ 70 կմ/ժ։ Կոորդինատային հարթության վրա գծե՛ք մեքենաների շարժման գրաֆիկները և նշե՛ք
    այն կետը, որը համապատասխանում է երկրորդ մեքենայի՝
    առաջինին հասնելու պահին։
  1. Գծագրում, որի մասշտաբը 3 ։ 5 է, հատվածի երկարությունը 6 սմ
    է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ հատվածը այն գծագրում, որի
    մասշտաբը 7 ։ 2 է։

3:5=3/5

3/5×6=18/5

18/5:7/2=18/5×2/7=36/35=1 1/35

Մաթեմատիկա 03․04

Դասարանական առաջադրանքներ՝ 1022-ա,գ; 1024; 1026-ա,գ,ե;1033; 1035; 1036-ա,,g

  1. Գրելով տասնորդական կոտորակը դիրքային գրառումով՝ գտե՛ք
    նրա կոտորակային մասը.
    ա)83/100=0
  1. գ) 998/1000=0

  1. Ի՞նչ թվանշան է գրված 364, 50791 կոտորակի`
    ա) հարյուրյակների կարգում=3
    բ) տասնորդականների կարգում=6
    գ) տասհազարերորդականների կարգում=0,0364
    դ) տասնյակների կարգում=6

  1. Թվանշաններով գրե՛ք կոտորակը.
    ա) զրո ամբողջ մեկ հարյուրերորդական,

1/100=0,01

գ) երեսուներկու ամբողջ տասնութ տասհազարերորդական,

32 18/10000=32,00018

ե) մինուս հարյուր ութսունյոթ ամբողջ երեք հարյուր իննսուն
հազարերորդական։

-187 390/1000=-187,0380

  1. Մարդու քայլի երկարությունը 3/4մ է։ Որքա՞ն է այն ճանապարհի
    երկարությունը, որն անցնելու համար նա պիտի անի միլիոն
    քայլ

1մ=100սմ

100×3/4=75

75×1000000=75000000սմ

75000000:100=750000 մ

  1. Մարմինը կազմված է 3 սմ երկարությամբ կող ունեցող
    խորանարդներից (տե՛ս նկ. 104)։ Գտե՛ք նրա ծավալը։
  1. Լուծե՛ք հավասարումը.
    ա) -4 1/5x+1/5=17/25-x,
  1. գ)-3/8+3x=-2 5/8+x/2,

Մայրենի

Մաս առաջին 

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…

Մաս երկրորդ 
* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Մաթեմատիկա 13․03

Դասարանական առաջադրանքներ՝ 941;  942-ա; 943-ա; 944; 951-ա,գ; 954-ա,գ

  1. x-ի ո՞ր արժեքի դեպքում 8 ⋅ x + 5 արտահայտությունը կունենա 29
    արժեքը։

8xX+5=29

8x=29-5

8x=24

x=3

  1. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.
    ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30
    կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար
    տուփի մեջ։

x+30=95

x=95-30

x=65

  1. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.
    ա) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝
    26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը

x+26+10=57

x=57-10-26

x=21

  1. Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ,
    իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու
    համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։
    Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։

ab=

Մաթեմատիկա 10․03

Դասարանական առաջադրանքներ՝ 925-ա,գ,ե;  926-ա,գ,ե; 935-ա; 936-ա,գ

925.Լուծե՛ք հավասարումը.

ա)6-x=8 1/2

x=6-8 1/2

x=-2 1/2

գ)9/11-x=2 5/22

x=9/11-2 5/22

x=-31/22

ե)2x(x-1/2)=4

2x-1=4

2x=-1-4

2x=-5

x=5/2

x=2 1/2

  1. Լուծե՛ք հավասարումը.
    ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x,

2x+6=6-x

2x+x=6-6

3x=0

x=0

  1. գ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8,

21-7x+4x+8=8

-7x+4x=21+8-8

-3x=21

3x=-21

x=7

  1. ե) 3 ⋅ (4 – x) = 2x + 1,

12-3x=2x+1

-3-2x=12-1

-5x=11

5x=-11

x=-11/5

x=-2 1/5

  1. Գտե՛ք (a + b) – c արտահայտության արժեքը, եթե՝
    ա)a=-5 1/3,b=2 3/5,c=3 1/4

(-5 1/3+2 3/5)-(+3 1/4)=

-5 1/3+2 3/5=-2 11/15

5 1/3-2 3/5=3 5-9/15=2 11/15

-2 11/15-(+3 1/4)=-5 59/60

2 11/15+3 1/4=5 44+15/60=5 59/60

  1. Գտե՛ք արտահայտության ամենամեծ արժեքը.
    ա) 3 – |x|,

3-|x|=0

x=3-0

x=3

գ) –3 ⋅ |x|,

-3⋅|x|=-3

-3⋅x=-3

x=-3+3

x=0

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատլեռներուկապույտլճեր:
Երկինքներ, որպեսերազներհոգու:
Երկինքներ, որպեսմանկականաչեր:
Մենակէիես: Ինձհետէիրդու:
Երբլսումէիմրմունջըլճի
Ունայումէիթափանցիկհեռուն —
Զարթնումէրիմմեջքոսուրբանուրջի
Կորուստըայնհին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչումէր, կանչումձյունոտլեռներում
Մեկըկարոտիիրիկնամուտին:
Իսկգիշերնիջնում, ծածկումէրհեռուն
Խառնելովհոգիսաստղայինմութին …

1. Դուրս գրի՛ր մակդիրները:

2.  Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:

3. Բացատրի՛ր բառերը՝ մրմունջ, անուրջ, անհուն:

4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս ։ 

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы