Ճամբորդության դեպի Դիլիջան

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

երկարաթև գիշերազգեստ տաք հագուստ

ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ

ուսապարկ ջուր՝ անհատական շշով, թերմոսով

հագուստ 3 օրվա համար

կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ

Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ Ջուր 1լ /ճանապարհի համար/ հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար

Անհատական ճամփորդական սպասքԱղբի տոպրակ, ձեռնոց

Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր լապտեր

հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/Օր

առաջինկանգառ Սևանի ափինՀամագործակցություն Մոնթ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ/Համատեղ բասկետբոլ/քայլարշավ Ջուխտակերեկոն Դիլիջանումօրվա ամփոփում,քննարկումներ, հրապարակումներՕր

երկրորդքայլարշավ ՋուխտակՂափամայի պատրաստութոյուներեկոյան զբոսանք Դիլիջանում,օրվա ամփոում, քննարկումներ, հրապարակումներՕր

երրորդայցելություն Գոշավանք՝ ուսումնասիրությունքայլարշավ

Առաջին կիսամյակի բոլոր հաշվետվություները

Պարի հաշվետվություն

Պարի հաշվետվություն

Երգի հաշվետվություն

Երգի հաշվետվություն

Ֆիզկուլտուռաի հաշվետվություն

Ֆիսկուլտուռաի հաշվետվություն

Պատմության հաշվետվություն

Պատմության կիսամյակի հաշվետվություն

Բնագիտություն հաշվետվություն

Բնագիտության հաշվետվություն

Ընտրության հաշվետվության

Ընտրություն հաշվետվություն

Անգլերենի հաշվետվություն

Անգլերեն կիսամյակի հաշվետվություն

Մայրենի հաշվետվություն

Մայրենի հաշվետվություն

Մաթեմատիկայի հաշվետվություն

Մաթեմատիկա կիսամյակի հաշվետվություն

Ռուսերենի հաշվետվություն

Ռուսերենի կիսամյակի հաշվետվություն

Պարի հաշվետվություն

Ես չեմ սիրում պարել որովհետև իմ մոտ հարթաթատություն կա և ես շատ արագ եմ հոքնում բայց ես հիշում եմ ռազմական պարեր ենք անցել և պար անունով <<քերծ>>

Երգի հաշվետվություն

Ես շատ չեմ սիրում երգ դասը ու շատ չեմ մասնակցում բայց մի դաս հիշում եմ <<Believer>>-ը մեկ մեկ մուլտֆիլմ ենք նայում երբեմն գնում ենքհամերգի կռցեր դպրոցում։

Ֆիսկուլտուռաի հաշվետվություն

ես գնում եմ սեղանի թենիսի ես գիդեմ ոնց թրցնել գնդակը, մեծամասնությամբ երբ դասատուն խաղ է անում հեռթով խփում ենք գնդակով դասատուն հետ էր քցում այդպես ով չկարողացավ հետ գցել գնդակը նա պարտվում եր ես մեծամասնությամբ մնումեմ 5-երորդ տեղը միքանի անգամ ես 2-տեղն եմ գրավել։

Պատմության կիսամյակի հաշվետվություն

Մենք անցել ենք <<Համահայկական առաջին թագավորության անկումը>>,

<<Պատմություն։ Դաս և առաջադրանքներ>>, <<Վանի աշխարհակալ տերությունը>>, <<ՀԻՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ>>

Ամփոփելով 2022-ը

Ես սկսեցի ավելի ուշադրություն դարձնել ֆուտբոլին, ես սկսեցի ավելի լուրջ դասելին վերաբերվել, սկսեցի համակարգչով անիմացիաներ անել, մենք ընտանիքով տուն առանք սեփական, ես այս տարվա ձմեռ պապից անլար ականջակալ եմ ուզում իսկ իմ ծնունդին որը հունվարի 12-ին ա ես ուզել եմ Ճապոնական կանֆետներ։

Ստեփան Զորյան | Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծաոը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы