Մայրենի

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

Մաթեմատիկա

853. Հաշվե՛ք

ա) 255:17+0:146+782:34=38

255:17=15

782:34=23

0:146=0

15+23=38

բ) 342:19+891:27-29:1=22

342:19=18

891:27=33

29:1=29

18+33-29=22

գ) 858:22-324:12+94=82

858:22=39

324:12=27

94+27=121

121-39=82

դ) 3551:67-2236:43-1:1=2

3551:67=53

2236:43=52

1:1=1

52-1=51

53-51=2

ե) 5994:74+10010:182-87=47

5994:74=81

10010:182=55

81+55-87=49

զ) 5952:93+20808:18-109=1111

5952:93=64

20808:18=1156

1156-109=1047

64+1047=1111

855. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք անհրաժեշտ թվերը, որպեսզի ստացվեն հավասարություններ.

ա) 1 սմ = 10 մմ

բ)  90 մմ = 9 սմ

գ) 200 սմ = 2 մ

դ) 1100000 սմ =11 կմ

ե) 1 ժ = 3600 վ

զ) 7200 վ = 120 ր

է) 120 ր = 2 ժ

ը) 2 օր  = 48 ժ

թ)  43 տ  = 43000000 գ

ժ) 53 կգ  = 53000 գ

ժա) 2 կգ  = 2000 գ

ժբ)  2000 կգ  = 2 տ

858. Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը, եթե լայնությունը 12 սմ է և երկարությունից 7 սմ-ով փոքր է:

Լուծում

  1. 12+7=19 սմ երկարություն
  2. (19×2)+(12×2)=62 P
  3. 19×12=228 C

Պատ.՝ 62 P և 228 C

860. Երկու հողակտորի ընդանուր մակերեսը 500 հա է: Եթե երկրորդ հողակտորի մակերեսը մեծացնենք 20 հա-ով, ապա երկու հողակտորները միևնույն մակերեսը կունենան: Որքա՞ն է ամեն մի հողակտորի մակերեսը:

Լուծում

  1. 500+20=520
  2. 520:2=260
  3. 260-20=240

Պատ.՝ 260 և 240

Մաթեմատիկա

806

տրված են երկու շրջագծեր որոնց շառավիղներն են 5սմ և 3սմ : գտեք OA հատվածի երկարությունը:

5-3=2

808

ուսուցիչը դասարան բերեց 57 տետր և հավասար բաժանեց աշակերտներին:քաբի աշակերտ կար դասարանում և քանի տետր ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

803.Աստղանիշի փոխարեն տեղադրեք թվաբանական գործողությունների նշաններից մեկ(+,-, . ,:)որպեսզի ստացվի հավասարություն:

ա.5+2=49:7

բ.30-25=20:4

գ.6+7=24-11

809.Հերթագայող մեծ և փոքր ուլոնքներից ուլունքաշարում կա 50 ուլունք:Ուլունքաշարի թելը կտրվել է,և թափված ուլունքներիծ 9-ը կորել էն,ընդ որում կորածների մեջ փոքրերի քանակը երկու անգամ ավելի է,քան մեծերինը:Քանի՞ մեծ և քանի՞ փոքր ունունք է մնացել:

Պատ.՛մեծի-3,փոքրերի-6

Մայրենի 24.11

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան-ե, երազ-ե, եկեղեցի-ե, ելակ-ե, երգ-ե, երկինք-ե, երդում-ե, եզակի-ե, երակ-ե:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերըորոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային-է, գերազանց-է, դերասան-է, բերանբաց-է, մեղավոր-է, տարեկան-է, ջրաներկ-է, Նարե-է, ծովեզրւ-է, տասներեք-ե, քառասուներկու-ե, մեներգ-ե, համերգ-ե, ապերջանիկ-ե, աներևակայելի-ե, աներևույթ-ե:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար-օ, օ թյակ-օ, օ թևան-օ, օ րական-օ, օ ղակաձև-օ, օ տար-օ, օ րենք-ո, օ րինակ-օ, ով-ո, ովքեր-ո:

122. Կարդա´բառերը և պարզի´րթե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:

123. Կարդա´տրված բառերը և պարզի´րթե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի-ե, ամենաերգեցիկ-ե, ամենաերջանիկ-ե, ինքնաեռ-է, ամենաերկար-ե:
Բ. Հորեղբայր-ե, աներես-ե, անեփ-ե, խուռներամ-է,ապերախտ-է, անեղծ-է, շքերթ-է:

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛րթե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի-ո, ամենաորակյա-ո, արջաորս-ո. նրբաոճ-ո,եռաոստ-ո:

Բ.Անողնաշար-օ, քեռորդի-օ, Արագածոտն-օ, փղոսկր-ո, անորոշ-օ, երկոտանի-ո, չորքոտանի-ո:

Մաթեմատիկա ընտրություն 23.11

. Անահիտը, Բաբկենը, Գայանեն, Դավիթն ու Երվանդը գցեցին երկուական զառ:
Նրանցից յուրաքանչյուրը գումարեց իր գցած զառերի վրայի կետերի թվերը (տե՛ս
նկարը): Ո՞ւմ գումարն է ամենամեծը:
(A) Անահիտ (B) Բաբկեն (C) Գայանե (D) Դավիթ (E+) Երվանդ

Այսօր փոքրիկ Կենգան 7 շաբաթական և 2 օրական է: Քանի՞ օրից նա կլինի 8
շաբաթական:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E+) 5

(A+) 24 (B) 28 (C) 36 (D) 56 (E) 80

Ի՞նչ է տեսնում Պիպոն, երբ իրեն նայում է հայելում:
(A+) (B) (C) (D) (E)

Արմինեն մի քանի խնձոր բաժանեց իր և իր 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրը
ստացավ կես խնձոր: Քանի՞ խնձոր բաժանեց Արմինեն:
(A) 2 ու կես (B+) 3 (C) 4 (D) 5 (E) 6

Գևորգն ու նրա հայրը գնացին կրկես: Նրանց նստատեղերի
համարներն են 71 և 72: Նրանք ո՞ր կողմ պետք է գնան:
(A) (B) (C) (D+) (E)

Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում: Ի՞նչ տեսք
ունի թաքնված մասը:
(A+) եռանկյուն (B) քառակուսի (C) վեցանկյուն
(D) շրջան (E) ուղղանկյուն

Պատասխանի տարբերակներից ո՞րն է ճիշտ նկարագրում նկարը:
(A) Շրջանների քանակը հավասար է քառակուսիների քանակին:
(B) Շրջանների քանակը փոքր է եռանկյունների քանակից:
(C+) Շրջանների քանակը երկու անգամ մեծ է եռանկյունների քանակից:
(D) Քառակուսիների քանակը մեծ է եռանկյունների քանակից:
(E) Եռանկյունների քանակը երկուսով մեծ է շրջանների քանակից:

Հինգ երեխա ունի թղթե քառակուսի, եռանկյուն և շրջան: Երեխաներից
յուրաքանչյուրը տեղադրում է դրանք իրար վրա, ինչպես ցույց է տրված նկարում:
Քանի՞ երեխա է եռանկյունը տեղադրել անմիջապես քառակուսու վրա:
(A) 0 (B) 1 (C+) 2 (D) 3 (E) 4

Տիգրանն ուզում է քառակուսու դատարկ վանդակներում 1-ից 9
թվանշաններից երկուսը գրել այնպես, որ բոլոր չորս թվերի գումարը
հավասար լինի 20-ի (տե՛ս նկարը): Քանի՞ եղանակով նա կարող է դա
անել:
(A) 5 (B) 6 (C+) 7 (D) 8 (E) 9

. Զավենն ունի երկու քարտ: Նա քարտերի երկու երեսներին թվեր է գրել: Առաջին
քարտի վրա գրված թվերի գումարը հավասար է երկրորդ քարտի
վրա գրված թվերի գումարին: Չորս թվերի գումարը 32 է:
Պատասխանի տարբերակներում բերված թվերի զույգերից ո՞րը
կարող է գրված լինել քարտերի չերևացող երեսներին:
(A) 6 և 3 (B) 7 և 0 (C) 8 և 1 (D) 9 և 2 (E+) 11 և 4

Պատասխանի տարբերակներում բերված սալիկներից ո՞րը պետք է
տեղադրել նկարի պատկերի մեջտեղում այնպես, որ միմյանց հպվեն
միայն նույն գույնի գծերը:
(A) (B+) (C) (D) (E)

2016 տարեթվի թվանշանների գումարը 9 է: 2016-ից հետո ո՞ր տարեթվի
թվանշանների գումարը նորից կլինի 9:
(A) 2007 (B+) 2025 (C) 2034 (D+) 2108 (E) 2134

Նկարում բերված հինգ մարմիններից ո՞ր երեքը
կարելի է միացնել այնպես, որ ստացվի քառակուսի:
(A) X, Y և Z (B) V, U և Y (C) V, Z և Y
(D+) V, X և Y (E) U, X և Y

Լևոնը սկսեց թվեր գրել աղյուսակի վանդակներում (տե՛ս նկարը): Նա
որոշեց, որ յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում 1, 2 և 3
թվերից յուրաքանչյուրը գրելու է միայն մեկ անգամ: Որքա՞ն կլինի այն
թվերի գումարը, որոնք Լևոնը կգրի A և B վանդակներում:
(A) 2 (B) 3 (C+) 4 (D) 5 (E) 6

Հովհաննեսն ունի 11 քառակուսիներից կազմված ժապավեն: Նա դրամներ է
տեղադրում ժապավենի ութ հարևան քառակուսիներում այնպես, որ դրամների
միջև դատարկ քառակուսիներ չմնան: Ժապավենի վրա
ամենաշատը քանի՞ քառակուսիում հաստատ դրամ կլինի,
եթե Հովհաննեսը դրանք ժապավենի վրա դասավորի
ցանկացած ձևով՝ խնդրում բերված պայմանի համաձայն:
(A) 1 (B+) 3 (C) 4 (D) 5 (E) 6

Շրջելով քարտը դրա աջ կողմից՝ կտեսնենք նկարում բերված
պատկերը: Ի՞նչ կտեսնենք, եթե քարտը շրջենք դրա վերևի կողմից:
(A) (B) (C) (D) (E+)

Լուսինեն, Լիլիթն ու Լալան եռվորյակներ են (երեք քույրեր, որոնք ծնվել են նույն
օրը): Նրանց քույր Նունեն երեք տարով մեծ է նրանցից: Բերված թվերից ո՞րը կարող
է լինել չորս քույրերի տարիքների գումարը:
(A) 25 (B) 27 (C) 29 (D+) 30 (E) 60

Կարինեն ցանկանում է սեղանին տեղադրել հինգ թաս այնպես, որ ամեն հաջորդ
թասի քաշը ավել լինի նախորդի քաշից: Նա արդեն տեղադրել է Q, R, S և T թասերը
ճիշտ կարգով (տե՛ս նկարը):
T թասը ամենածանրն է:
Կարինեն որտե՞ղ պետք է
տեղադրի Z թասը:
(A) Q թասի ձախ կողմում (B+) Q և R թասերի միջև (C) R և S թասերի միջև
(D) S և T թասերի միջև (E) T թասի աջ կողմում

Իմ շների թաթերի քանակը 18-ով մեծ է նրանց քթերի քանակից: Քանի՞ շուն ունեմ
ես:
(A) 4 (B) 5 (C+) 6 (D) 8 (E) 9

Կախարդական այգում աճում են կախարդական ծառեր:
Յուրաքանչյուր ծառի վրա կան 6 տանձ ու 3 խնձոր կամ 8
տանձ ու 4 խնձոր: Այգում կա 25 խնձոր: Քանի՞ տանձ կա
այգում:
(A) 35 (B) 40 (C) 45 (D+) 50 (E) 56

Նարեկը գումարեց յոթ թիվ և ստացավ 2016: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը
փոխարինեց 102-ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Նարեկը
արդյունքում:
(A+) 1815 (B) 1914 (C+) 1917 (D) 2115 (E) 2118

Մեսրոպը լեգոյի 27 բաղադրիչ մասնիկներից չորսու է կառուցել (տե՛ս նկարը): Նա
բաժանում է չորսուն այնպես, որ ստացված մասերից մեկի երկարությունը երկու
անգամ մեծ է լինում մյուսի երկարությունից: Մեսրոպը նույն եղանակով բաժանում
է ստացված նոր չորսուներից մեկը: Նա նույն եղանակով շարունակում է բաժանել
բոլոր ստացված մասերը: Պատասխանում բերված մասերից ո՞րը Մեսրոպը չի
կարող ստանալ նման բաժանումների ընթացքում:
(A) (B) (C) (D) (E+)

. Հինգ ճնճղուկ նստած են ճյուղի վրա, ինչպես ցույց է տրված նկարում:
Յուրաքանչյուր ճնճղուկ ծլվլում է այնքան անգամ, որքան ճնճղուկ տեսնում է:
Օրինակ՝ Աննան ծլվլում է չորս անգամ: Այնուհետև ճնճղուկներից մեկը շրջվում է և
նայում հակառակ ուղղությամբ: Կրկին յուրաքանչյուր ճնճղուկ ծլվլում է այնքան
անգամ, որքան ճնճղուկ տեսնում է: Այս անգամ ծլվլոցների ընդհանուր քանակը մեծ
է առաջին անգամվա ծլվլոցների քանակից: Ո՞ր ճնճղուկն էր շրջվել և նայում
հակառակ ուղղությամբ:
(A) Աննա (B+) Բելա (C) Գոռ (D) Դավիթ (E) Եվա

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ալմաստ- ադամանդ

գլոր-գլորվելով

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

թափառական

համանիշ շրջիկ

հականիշ նստակյաց

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

  1. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

արագածն ունի չորս գագաթ

  1. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
  2. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  3. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Պոմպեյ քաղաքը

Помпей – Уикипедия

Հնէաբանները Վեզուվի քարացած լավայի տակ հայտնաբերել են մարդկանց դիեր (ֆոտո)  | Armlur – Լուրեր Հայաստանից

Պոմպեյը եղել է Հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկը։ Երբ 79 թվականին ժայթքեց Վեզուվի հրաբուխը, լավան մեծ արագությամբ ծածկեց քաղաքը և հիմնավորապես «կանգնեցրեց» ժամանակն այդտեղ։ Այսօր պեղված վայրը իրենից ներկայացնում է իր նմանը չունեցող Հին Հռոմի առօրյա պատկերը։ Ոչ վաղ անցյալում կատարված պեղումները ցույց տվեցին, որ մ. թ. ա. 1-ին հազարամյակում ժամանակակից Նոլա քաղաքի մոտակայքում գոյություն է ունեցել բնակավայր և մ. թ. ա. 7-րդ դարում մոտեցել է գետաբերանին[2]։ Պոմպեոսի նոր բնակավայրը հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում, օսկերի կողմից։ Նրանց անվանումն ավելի շուտ ծագում է օսկերեն ― pumpe (հինգ)-ից և հայտնի է քաղաքի հիմնադրման պահից, ինչը վկայում է, որ Պոմպեոսը հինգ բնակավայրերի միաձուլման արդյունք էր։ 5 ընտրական տեղամասերի բաժանումը պահպանվում էր նաև հռոմեական ժամանակներում։ Մեկ այլ տարբերակով անվանումն առաջացել է հունական pompe (հաղթական երթ)-ից. ըստ Հերակլեսի կողմից Պոմպեոս և Հերկուլանում քաղաքների հիմնադրման լեգենդի, ով, հաղթելով հսկա Հերիոնին, հանդիսավոր երթով անցնում էր քաղաքով։

Դասարանական մաթեմ 19.11

619

գտեք ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

ա.(320.40)=2x2x2x5=40

320 2

160 2

80 2

40 2

20 2

10 2

5 5

1

40 2

20 2

10 2

5 5

1

բ.(233,79)=1

79 79

1

233 233

1

գ.(278.279)=1

278 2

139 139

1

279 3

93 3

31 31

1

դ.(484.44)=2x2x11=44

44 2

22 2

11 11

1

484 2

242 2

121 11

11 11

1

ե.(84,96)=2x2x3=12

84 2

42 2

21 3

7 7

1

96 2

48 2

24 2

12 2

6 2

3 3

1

զ.(100.175)=5×5=25

175 5

35 5

7 7

1

100 2

50 2

25 5

5 5

1

629

Գտեք ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

ա.[6.12]=2x2x3=12

12 2

6 2

3 3

1

6 2

3 3

1

բ.[40.8]=2x2x2x5=40

40 2

20 2

10 2

5 5

1

8 2

4 2

2 2

1

գ.[51.17]=3×17=51

51 3

17 17

1

17 17

1

դ.[48.42]=2x2x2x2x3x7=336

42 2

21 3

7 7

1

48 2

24 2

12 2

6 2

3 3

1

ե.[34.2]=2×17=34

34 2

17 17

2 2

1

զ.[16.48]=2x2x2x2x3=48

48 2

24 2

12 2

6 2

3 3

1

16 2

8 2

4 2

2 2

1

Երգի հրաբույրը Ա․ Իսահակյան 19.11

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին… Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Դյութական-հմայիչ, սքանչելի, դյութիչ,
  2. Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
    Այս աշխարհում շատ ծաղիկներ կային, խշխշան աղբյուրներ, բայց անսիրտ մարդիկ էին ապրում, բացի որբ տղայից։ Տղան այդ աշխարհը փոխեց, հիմա այնտեղ շատ բարի մարդիկ են։
  3. Բնութագրի՛ր տղային:
    Տղան քաջ էր, և խելացի։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы