Լուծույթներ

Տնային

Սովորել.

Լուծույթներ թեման

1.Տրված են NaNO3, Cu (OH)2 , FeSO4, H3PO4, բանաձևերով նյութերի հավասար զանգվածներով նմուշներ(1գ):

Որոշիր ա) որի նյութաքանակն է առավել մեծ բ) որի նյութաքանակն է առավել փոքր.

գ) որոնց նյութաքանակներն են հավասար:

ա․ NaNO3

բ․ FeSO4

գ․ Cu(OH)2, H3PO4

2.

Նյութի քիմիական բանաձևՆյութի զանգված (գ)Նյութի քանակ (մոլ)
SO3160.2
HNO31.50.5
Ca(OH)222.20.3
Na2SO456.80.4

Գործնական քերականություն

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

Հորս աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Միշտ հիշում է մոր խոսքը:

Շատրվանի ջուրը բարձրացել էր ձնհալից:

Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:

Երևանի փողոցները լայն էին և ուղիղ:

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Օվկիանոսի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:

Սիրով կարդում էր Թումանայանի բանաստեղծությունները:

Ամռան երեկոն շատ խաղաղ էր:

Մթերքի խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:

Տնորենի հրամանները շատ արագ էին կատարվում:

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:Նոբելի՝ կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)–Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: Վիկտոր Համբարձումյանը դարձավ՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում։ Քիմիկոսներն էին ելք փնտրում՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող այդ երկրների բնակչությանն օգնելու:

Փիսոները

Ես միշտ ասում էի,
որ մեր  հին մարագը պիտի քանդվի,
նախ քանի որ
տանիքն ու առաստաղը փտած են,
կողքի է ծռված խղճուկ,
և ձմռան ձյունը տարեցտարի ավելի  է նրան խեղճացնում՝
անվերջ վերցնում է իր վրա ու սպասում՝
այս ձմեռը կհանի՞, թե՞ ոչ․․․

Համ էլ նա մեզ այլևս պետք չէ,
լցվել է հազար ու մի  անպետք աղբով,
և քամուց բացի այնտեղ ոչ ոք չի զվարճանում։
Բայց  մարագի համար նորից գարուններ էին բացվում, 
նորից լցվում էր անպետք իրերով՝
շպրտելու իրերով, որ ձեռքդ չի գնում՝ գցես։
Այս չորս ձագերին մեր մարագում օտար կատու է ծնել,
մայրս առաջինը տեսավ.
դուրս էր բերել ճարպիկը ու չորացնում էր արևի տակ։
Օ՜, ինչ անկեղծ զարմացանք։
Կատուներ ունենալ
երբեք չենք երազել,
հանկարծ  մեղքի  զգացում ունեցանք
այդ հին մարագի հանդեպ,
զգացինք մեզ բեդովլաթ ժառանգներ,
և կյանքի կարգը՝ անփոփոխ․
իրականության վերաճելուց առաջ
մեր առջև կանգնում է փոխաբերությունը՝
եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
Մենք կատուներ սիրող մարդիկ չէինք,
բայց մեկ է խոստովանեցինք,
որ սիրուն փիսիկներ են։
Շարում էր մայրը չալպտուրիկներին
և հեռվից զրից էր անում մեզ հետ․
-Սրանք էլ են Աստծո զավակներ, բա ի՞նչ անեմ,
գիտեք, թե ուրա՞խ էի սրանց ծնվելուց,
գիտեք հե՞շտ է թռցնել-թաքցնելը, էսքան բերան կերակրելը,
համ էլ էնպիսի հարևաններ ունեք, որ
ամեն կորած բանի համար ինձ են մեղադրում,
երեք անգամ կրակեց վրաս Բերիկենց հարբեցողը․․․
Բայց տեսեք՝ ինչ սիրուն փիսոներ են,
էս երեքը՝ սև-սպիտակները, ինձ են նմանվել,
իսկ չորրորդը՝ կրակագույնը՝ հորը։
Էդպես գիտեին գնչուները
նեղությունից խաղ սարքել․
Աստծո հույսին մնալը, գողությունն ու խաբեությունը
արվեստի էին վերածել․․․
Համ գողանում էին, համ աչքերիդ մեջ էին նայում,
ինչ-որ ուժերով տան դռան մոտ էին քեզ հասցնում,
ամբողջ բակով մեկ որ ցրվում էին 
ու մի բան էին գտնում, տալիս քեզ՝
դժվար գտնվող բաներից,
քեզ, որ  ամեն ինչ հիմարություն էիր համարում,
բայց մեկ է դեռ էդքան հևիհև չէիր շնչել,
էյդքան շատ բաների պահակ չես կանգնել
և նույնիսկ  չես ճաշակել չնչին կորստի համը:
Իսկ ձագերը մեծանում էին,  ամրանում էին ծնկները,
Անձրևից և քամուց կա՛մ մարագում էին թաքնվում,
Կա՛մ ազնվամորու ստվերում:
Եթե ​​ կողքով անցնեիր, ու մարագի  դիմաց լինեին,
գետի կուլ տված ալիքի պես ներս էին վազում,
թե չէ նրանց կանգնելու տեղը  բակի ծայրին էր։
Նրանց  բռնել կամ սատկացնել
երբեք մեր մտքով չի անցել
չկարողացանք որևէ մեկի հետ ուղարկել գետի մյուս կողմ,
որ այնտեղ թողնեին, ու չգտնեին տան ճանապարհը։
Էդպես մնացին, աննկատ,
մեր աչքերն էլ ոչ միայն սովորեցին նրանց գոյությանը,
այլ հաճախ փնտրում էին նրանց նույնիսկ
բակի վերջում աճող ազնվամորու թփերում,
երբ մի քիչ  դուրս էին հանում հետաքրքրասեր գլուխները։
Քիչ-քիչ համարձակությունը ավելացավ, ու քայլ առ քայլ,
Թիզ առ թիզ սկսեցին բակին տիրանալ։
Իսկ նրանց մայրը՝
միշտ մի կտոր բան ճարելու համար թափառող ու ման եկող,
ընդմիշտ ինչ-որ տեղում մնաց,
և հողը չորս փիսիկի որբությունից էլ ծանրացավ։
Բուսակեր էին մեծանում մեր փիսիկները։
Էդ կասկածը մտավ մեջս,
քանի որ մայրս հավերի ուտելիքը
մարագի դռան մոտ էր թողնում՝
երբեմն կարծես մոռանալով,
կամ ուղղակի ծուլանում էր վերադառնալ,
անզգուշաբար ձեռքը թափահարում ու ասում՝ դե լավ, ջհանդամը։
Հետո ես էլ տեսա փիսկիներից մեկին, որ հացթուխի պես
կախվել էր խորը կաթսայի մեջ
և թեփախառը կանաչեղեն էր ուտում։
Ժամանակի հետ փիսոները ավելի էին գեղեցկանում,
ավելի մեծ տեղ էին գրավում և՛ բակում, և՛ մեր կյանքում, 
նրանց մեջ էլ կար և ավելի վախկոտը, և ավելի համարձակը.
և մինջինը՝ մինչև պատշգամբ հասնող,
և նրանք էլ էին  ցանկանում արտահայտել իրենց զգացմունքները.
երբ մեզնից մեկը (ուրիշներից գաղտնի)
մի լավ թիքա էր տալիս։
Էդ ժամանակ կհասկանայիք, թե ինչ է մարդու համար ուտելը․
կշտացած գլուխկոնծի էին տալիս
ու ծնկներն ուժ առած՝ թառում ծառի ճյուղերին։
Ամառն ու աշունն էսպես անցան,
և փիսոներն արդեն պտտվում էին պատշգամբի դռան մոտ,
բայց քանի որ նրանք  ապօրինի ծնունդներ էին,
և մայրս էլ ինքն իրեն հազիվ էր տեր կանգնում,
և եթե նա մեկ անգամ տուն թողներ, թեկուզ տաքանալու,
պրծում չէր ունենա,
ուրեմն թող ուրիշների պես ապրեն՝
վայրի կատուների, գայլերի,
նրանք մեզ են պատկանում էնքան, որքան աշխարհին…
Ես անգամ մեկ բառ չէի կարողանում գտնել 
փիսոներին պարզերես անելու համար.
ճիշտ է, կատվին չես  կարող արգելել
խալխի մարագում ձագ հանել,
բայց չես կարող նաև  հրամայել մարդուն
ավելորդ հոգսեր շալակն առնել:
Բայց նաև 
երբ մարդը միայնակ է կռիվ տալիս կյանքի և մենակության դեմ,
գնահատել էլ պետք է կարողանալ․
ի՞նչ կապ ունի՝ կատու, շուն, թե բուխարու կրակ։
Ձմեռվա կեսին, եսիմ երբ կարողացա գյուղ գնալ․
երբ բարձրացա պատշգամբ և սկսեցի ձյունը թափել ուսերիցս,
և իմ հաստ ներբաններով կոշիկները խփեցի հատակին,
երբ գլուխս բարձրացրի և նայեցի քրտնած պատուհաններին,
ամեն ինչ հասկացա։
Երբ ձմեռեց, և մայրս վերջնականապես ինձնից հույսը կտրեց,
երբ ձմռան երկար գիշերներին սկսեց դիմադրել գործելով,
բացեց դուռը փիսոների առջև և տուն թողեց…
Եվ հիմա նրանք բոլորը նայում են ինձ էդ պատուհանից՝
մանվածքի խայտաբղետ գնդիկների պես շարված,
Ներդաշնակ և մի բարձի ծերացած ծերուկների պես։

Հեղինակ՝ Բեսիկ Խարանաուլի

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Առաջադրանքներ՝

  • Բացատրի՛ր միտքը՝ եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
  • Ինչպիսին էին փիսոները։ 

սև սպիտակ էին նրանցից մեկը նարնջագույն ըստ պատմվածքի նրանք սաղ գեղեցիկ էինЖ

  • Ինչով էր պայմանավորված փիսոներին ներս թողնելը։ 

 Կատուներն իրենք իրենց ոտքով են եկել մտել քո այգին ապա իմաստ չկա նրանց դուրս հանել։

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործության մեջի գլխավորը ասելիքը կարծում եմ կայանում է նրանում, որ դու պետք է ինքդ քո մասին հոգ տանես ուրիշների վրա հույս չդնես։

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության  Երկրորդ երգը։ 

  1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

կորնթաթ-թեք

Կոկել-Հարդարել

դյուցազնական-հերոսական

  1. Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

Հայկանուշը գեղեցիկ խելացի և անկախ աղջիկ է նա ուժեղ է ոչ միայն ֆիզիկապես այլև բնավորությամբ։ Մեծացել էլ առանց ծնողների և եղել էր ինքնավստահ։

  1. Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։ 

Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.

  1. Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։ 

Հայկանուշը Տորքից պահանջում որպեսզի նա բերի քսան հսկա աժդահա և կռվի նրանց հետ, որպես ապացույց իր սիրո ուժիը։

Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա։
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կբերես

Առաջնորդություն

Հասարակագիտություն 8 դաս․, էջ՝ 113

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից

Գարեգին Նժդեհը

Նրա ռազմական և գաղափարական առաջնորդությունը, ազգի նկատմամբ նվիրվածությունը, ինչպես նաև նրա գաղափարախոսությունը

  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Խարիզմա ու ազդեցիկություն, խիզախություն և համեստություն։

Գործնական քերականություն

Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

 Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝  սրտաբուխ ու մտերիմ :


 Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:             

Դեմքին թառել էր մի գգվող ժպիտ՝  նման գարնան երեկոյի:

 Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք էին ներշնչում:

Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ հողաբույր ու պատած կոշտուկներով:


Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ նման անտառային հավերժահարսի :


Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:


 Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

Գազանիկը ուներ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր՝ նման մարդու ձեռքերին:

2. Տրվսւծ ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

 որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:

Խուճապահար թռչունի նման մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:

Մի աղջիկ՝ նման խուճապահար թռչունի, մոտեցավ հավաքվածներին:

Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին ՝ նման խուճապահար թռչունի: 


Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:

Վերջալույսի շողերով օծված լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:

Լեռն՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:

 Առասպելական մի նահապետ էր կարծես լեռն՝ վերջալույսի շողերով օծված:


Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

Զանգը ՝ Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:

Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: 

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Բացվել է գարունը, ջրերը պղտորվել,
Սար ու ձոր կանաչել, ծաղկով զարդարվել.
Ծիծեռը գտել է իր բույնը հերվան,
Շինում է, կարկատում, դնում նոր ձվան.
Պաղ օձը տաքցել է, թողել է իր բույն,
Սոխակը մնում է վարդի բացվելուն.
Գուգարաց աշխարհը նոր կյանք է առել,
Լոքի ու Լալվարի ձյուները հալվել.
Գետակը Բողնիքի վաղ արշալույսին
Հորդացած վշշում է փրփուրն երեսին.
Անտառում Ուփրեթը՝ ամրոցն Արամյան,
Զուգվել է, զարդարվել նոր հարսի նման.
Բուրգերից խնդության արցունք է հոսում,
Կարծես թէ սիրարժան հյուրի է սպասում:
Ամրոցի տիրուհին` չքնաղ ՀԱՅԿԱՆՈՒՇ,
Դեռ փափուկ անկողնում քնած է մուշ-մուշ.
Տեսնում է երազում մի մարդ աժդահա,
Մի գերան ուսին դրած` գալիս է ահա.
Գալիս է աժդահան ընկնում ոտքերը,
Ասում է` «Հայկանուշ, դո՛ւ ես իմ սերը.
Կա՛մ ինձ այս գերանով զարկիր, սպանիր,
Եվ կա՛մ իմ խնդիրքս լսիր , ընդունիր»:
Վեր կացավ տիրուհին փափուկ անկողնից.
Ինչպես մի նոր արև ծովի խորքերից.
Ոսկեմազ ծամերը՝ ճաճանչի նման՝
Ծածկեցին մինչև ոտք հասակն աննման.
Երեք-չորս նաժիշտներ մոտեցան կուսին,
Տոն օրվա հագուստով նրան զուգեցին:
Նոր տեսած երազը գրավել է նրան,
Մտքիցը չի ընկնում ահռելի հսկան.
«Մենք շուտով, ասում է, մեկ հյուր կունենանք.
Պետք է նրա առջև դուռը չբանանք.
Ես տեսա երազում մի մարդ ահարկու,
Եկել էր ոտքս ընկել՝ իբրև փեսացու»…
– «Այդ հսկան, թե կուզես իմանալ ճիշտը,
Ասում է ժպտալով նրա նաժիշտը, –
Երեկվա գուսանի երգի հերոսն է,
Պասքամյան աժդահա Անգեղյան Տորքն է:
Պարխարյան լեռներում՝ երգչի ասելով՝
Կենում է մի հովիվ քաջ Տորք անունով.
Նա մի շատ հաղթանդամ հսկա է զորեղ,
Բայց սիրտը բարի է, թեև դեմքն ահեղ.
(Թող մարդս կոշտ լինի անհարթ սարի պես,
Բայց սիրտը չլինի անշունչ քարի պես).
Նրան շատ սիրում են թե մարդ, թե գազան,
Առյուծ և վագրեր են հոտին պահապան,
Նա խոմ քո ցեղիցդ է, քեզ մոտ ազգակից,
Մի պապի թոռներ եք և մեկ արյունից.
Գուսանի ներբողը ազդել վրադ,
Երազում տեսել ես ազգակից հսկադ»:
– «Դուք պատրաստ մնացեք, ինչ էլ որ լինի,
Թող վրաս ունենամ իմ թուրն հավլունի.
Ամրոցի դռները ամուր փակեցեք,
Լվացեք գլխներդ, մաքուր հագնվեցեք.
Ես գիտեմ, երազս պիտի կատարվի,
Մենք հյուրին կընդունենք, եթե ներս մտնի:
Թե փակած դռնովը ներս գալ կարենա,
Այդ նշան կլինի, որ քաջ Տորքն է նա»:
Իրավ որ քաջ Տորքն էր երազի հսկան,
Ե՛կ գնանք, ընթերցող, և բերենք նրան:

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ

Ա


Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:
Տգեղ էր դեմքը և այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ:

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական,
Առյուծ ու վագր նրան տեսնելիս՝
Սովոր շան նման մոտն էին գալիս.
Կարծում էին, թէ նա էլ է գազան,
Եվ նա է իրենց զորավոր արքան,
Փաթաթվում էին քաջի ոտներին
Եվ կաղկանձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բավական
Եվ հոտի վրան կարգում պահապան:
Ինքն այնուհետև գնում էր անտառ,
Որ սնունդ գտնե իր ուժի համար:
Նա պոկոտում էր մեծ ծառեր հատ- հատ
Ու շինում նրանցից մի մեծ ցանկապատ.
Անտառի շուրջը պարիսպ էր դառնում.
Մեջը վայրենիք կաշկանդված մնում.
Եվ նա բռնում էր, բռնոտում այսպես,
Եղնիկ, եղջերու և այլ ինչ ասես:
Քսան, երեսուն էրե շալակած,
Գնում էր հոտը հոգնած ու քրտնած.
Առյուծն ու վագրը դեմն էին գալիս,
Քաջի ոտքն ընկնում ու բարև տալիս,
Եվ խնդրում էին դյուցազն Տորքին,
Մասնակից անել համեղ ընթրիքին:

Նա չէր շատակեր Շարայի նման.
Սիրում էր կաթը և մածուն ու թան.
Եվ չէր բարկացկոտ, այլ հեզ ու խոնարհ,
Բայց Տերն ազատեր, թէ որ բարկանար…

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Հերվան – հեռավոր տեղ, հեռու վայր

Աժդահա – հսկա

Ճաճանչ – արևի կամ լույսի շող

Ահարկու – սարսափ ներշնչող

2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։ 

Տորք Անգեղը հսկա, սարսափ մարդ էր որը մեծ գերանն ուսին դրած գալիս է երազում ինչը ցույց է տալիս նրա հսկայական ուժը իսկ նրա դեմքը լուրջ և վախենալու է: Բայց չնայած արտաքինից ու տեսքից նրա սիրտը բարի է։

3. Տորքի կարծիքով ո՞րն է ճշմարիտ խելքը։ 

Ըստ Տորքի ճշմարիտ խելքը ոչ միայն ուժն է այլ բարի սիրտ ունենալն է։

4. Ներկայացրո՛ւ հսկաների ապրելակերպը և սովորությունները։ 

Հսկաները օրինակ Տորքան Գեղը ապրում են մարդկանցից հեռու հիմնականում բնությունում: Նրանք հիմնականում հովիվ էն և զբաղվում են կենդանիների խնամքով։

Թարգմանություն Sons of The Forest խաղի մասին

Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։

Խաղի ընթացք

Sons of The Forest խաղը ստեղծվել է սարսափ ժանրով, մեզ հետ լինելու է Ai թմակից, որը կատարելու է մեր հրամանները, խաղում կարող են գտնվել մինչ 8 խաղացող։

Սյուժե

Այս խաղը The Forest խաղի շարոունակությունն է, որը սկսվում է The Forest խաղը ավարտելուց մի քանի տարի հետո։ Խաղացողը սկսում է խաղը որպես լրագրող, որին ուղարկել են կղզի օպերատիվ աշխատողների հետ Puff կոռպորացիայի կողմից, որ գտնեն կորած միլիարդատերին իր ընտանքի հետ։ Երբ նրանք հասան կղզի, ուղղաթիռով վթարի ենթարկվեցին և մնացին երկուսով կղզում, որտեղ ապրում են մարդակերներ և մուտանտներ։ Խաղացողը մնում է միայն մեկ օպերատիվ աշխատողի հետ, որի անունն Կելվին է, բայց վթարի պատճառով նա դարձավ խուլ և համր։ Այդ պատճառով մենք կարող ենք իրեն նոթատետրով հրամաններ տալ, որոնք նա կանի։ Մի քանի օր ապրելուց հետո կղզում լրագրողը հանդիպում է միլիարդատիրոջ աղջկան, որի անունը Վիրջինիա է։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы