Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրեն

վառվռուն,մատաղ։

Մայրենի դասարանաջ 07.11

Դասարանական աշխատանք

1. Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները: Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ-անգեղեցիկ, հաճելի-անհաճելի, մարդկային-անմարդկային, գիտուն-անգիտուն, դուրեկան-անդուրեկան, ուշադիր-անուշադիր, արժանի-անարժանի, թևավորանթևավոր, ախորժելի-անախորժելի, գունեղ-անգունեղ, բնական-անբնական, խելոք-անխելոք, կարևոր-Անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, գերակշռել-անգերակշռել, խոսուն-անխոսուն, կարևոր-անկարևոր:

2. Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք-չարիք:Ջրի բերածը ջուրը լցրեց-հավաքեց:Տերովին տերն է պահել, անտերովին-տերովին գայլն է կերել:Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց առանց առանցմիտք-միտք:Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակին-երեսին է:

Մաթեմատիկա դասարանական 04․11

Դասարանական առաջադրանքներ՝ 334; 336; 338; 345; 347

  1. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։
    Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճա-
    խականությունները։

15-7=8

  1. 334-րդ խնդրի պայմաններում ինչի՞ են հավասար A (ընկել է
    «զինանիշ») և B (ընկել է «թիվ») պատահույթների տեղի ունենալու
    հարաբերական հաճախականությունները

7/15 զինանշան

8/15 թիվ

  1. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
    տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
    վերցված թերթիկի համարը կլինի 99։

99/150

  1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի, որո՞նք են
    անհնար, և որո՞նք են պատահական։
    ա) Կատուն 5 ձագ է ունեցել։
  2. Հավաստի
    բ) Կատուն 1000 ձագ է ունեցել։
  3. անհնար
    գ) Կատուն ծնել է փիսիկ։
  4. հավաստի
    դ) Հաջորդ կիրակի անձրև կգա։
  5. պատահական
    ե) Գնացքը տեղ կհասնի ըստ չվացուցակի։
  6. պատահական
    զ) Տոնի օրը խանութը կվաճառի 15 տորթ։
  7. պատահական
    է) Թենիս խաղացողներից մեկը կհաղթի մյուսին։
  8. հավաստ

120 թվի քանի՞ տոկոսն է 150 թիվը։ 150 թվի քանի՞ տոկոսն է 120 թիվը։

120=100%

150=?%

100×150/120=125%

150=100%

120=?%

120×100/150=80%

Մայրենի

Կարդա՛ Վիլյամ սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունը։

Հետաքրքիր, կարևոր միտք արտահայտող հատվածներն առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր։ Ներկայացրո՛ւ քո սիրելի հերոսին

Գյումրի պատում

մենք գնացին Գյումրի մենք շորերը դասավորեցինք սենյակներում և գնացինք հաց ուտելու, կերանք նորից գնացինք սենյակներով հետո գիշերը գնացինք չայելու, երկրորդ օրը գնացինք Գյումրիում քայլելու հաց կերանք և նորից քնեցինք, երրորդ օրը մենք ժամը 13:00 դուրս ելանք և ժամը 17:00 հասանք։

Մաթեմատիկա

1.Ուղղանկյան պարագիծը 84 սմ է:Ուղղանկյան երկարությունը հավասար է 35 սմ-ի:Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

2.Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, անագից և նիկելից, որոնք վերցված են 5:2:1 հարաբերությամբ:Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 448 կգ համաձուլվածք:

3.Գտիր անհայտը: d:7/8=2/11:14/114.

4.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

5.5 պոմպ 3 ժամում քաշեցին 1800մ3 ջուր:Հաշվիր, թե որքա՞ն ջուր կքաշեն 5 այդպիսի պոմպերը 4 ժամում:

6.360 կգ հումքից ստացվում է 24 կգ ձեթ:Քանի՞ կգ հումքից կստացվի 12 կգ ձեթ:

7.Այգում սոճիներ տնկեցին:Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: Գտիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 32-ը:

8.Քարտեզի վրա տեղանքի 20 կմ-ն համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է:Որոշիր քարտեզի մասշտաբը:

9.Քաղաքի 1 :500 մասշտաբով քարտեզի վրա տեղադրված է քառակուսու ձև ունեցող պուրակը: Քառակուսու մակերեսը քարտեզի վրա 1 սմ² է:Գտիր պուրակի իրական մակերեսը:

10.Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 2 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BM հատվածը՝ 5 և 8 ծայրակետերով:______________ P _________________D___________________________ B____________________Mֆ.pngՈրոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BM հատվածին համաչափ PD հատվածի ծայրակետերի կոորդինատները:

Մաթեմատիկա 18,10

Դասարանական առաջադրանքներ՝ 236; 240; 244; 248; 253

  1. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
    (տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
    մեկ ուրիշ ուղղի նկատմամբ

ա․այո

բ․ոչ

գ․ոչ

240․Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

ա․ոչ

բ․ոչ

գ․այո

դ․ոչ

ե․այո․

զ․այո

244․Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին:

4

  1. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ
    10 %­ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի հա մե­
    մատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը

5600×10/100=560

5600+560=6160

6160×10/100=616

6160-616=5544

5600>5544

  1. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված
    գումարը բազմապատկենք 4­ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ
    թիվը։

80:4=20

20-15=5

Մայրենի 14․10

Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ

Երաժշտությանը գալիս էր Սանթա Կլարա պողոտայի վրա գտնվող Մաքոլիների բնակարանից։ Բեսը և միսիս Մաքոլին նվագում էին «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը։ Նրանք զինվոր Մարկուսի համար էին նվագում, որտեղ էլ որ նա գտնվելիս լիներ այժմ, որովհետև դա նրա ամենասիրելի երգն էր։ Հարևան տնից եկավ Մերի Արենան, կանգնեց Բեսի կողքին և սկսեց երգել։ Նա նույնպես երգեց Մարկուսի համար, որը նրա ամբողջ աշխարհն էր։ Փոքրիկ Յուլիսիսը լսում էր ու նայում։ Ինչ-որ բան, ինչ֊որ տեղ խորհրդավոր էր թվում նրան և, չնայած քունը տանում էր, նա ուզում էր հասկանալ… Ի վերջո հաղթահարեց քունը և հարցրեց.

— Մարկուսն ո՞ւր է։

Միսիս Մաքոլին նայեց տղային։

— Դու պետք է հասկանաս…— սկսեց նա, ապա լռեց։

Յուլիսիսը փորձեց հասկանալ, բայց չգիտեր, թե ինչը պետք է հասկանար։

— Ի՞նչը հասկանամ,— հարցրեց նա։

— Մարկուսը,— ասաց միսիս Մաքոլին,— Իթաքայից հեռու է գնացել։

— Ինչո՞ւ,— հարցրեց Յուլիսիսը։

— Մարկուսը բանակում է,— ասաց միսիս Մաքոլին։

— Ե՞րբ է տուն գալու,— հարցրեց փոքրիկ տղան։

— Երբ պատերազմն ավարտվի,— ասաց միսիս Մաքոլին։

— Վա՞ղը։

— Չէ, վաղը չէ։

— Ե՞րբ։

— Չգիտենք, սպասում ենք։

— Իսկ որտե՞ղ է հայրիկը,— ասաց Յուլիսիսը,— եթե սպասենք, նա՞ էլ Մարկուսի պես տուն կդառնա։

— Ոչ,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա չի դառնա տուն այդպես։ Նա չի քայլի, փողոցի սանդուղքով չի բարձրանա, չի մտնի տուն։

Այսքանը շատ էր փոքրիկ տղայի համար, և որովհետև միայն մի բառ կար, որով հույս ուներ հասնել ճշմարտության կամ էլ հանգստություն ձեռք բերել, նա արտասանեց այդ բառը.

— Ինչո՞ւ։

Միսիս Մաքոլին դարձավ Բեսին և Մերիին.

— Նույնիսկ մեծերի համար հեշտ չէ մահը հասկանալը,— ասաց նա,— ուր մնաց թե երեխան հասկանա, բայց ամեն մի կյանք մի օր պիտի ավարտվի։

Նա նայեց Յուլիսիսին։

— Այդ օրը քո հոր համար եկավ երկու տարի առաջ։

Նա նորից նայեց Բեսին և Մերիին։

— Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

Երեխան այդ մասին մի պահ խորհեց, հետո հիշեց առավոտյան տեսածը.

— Խլուրդներն ի՞նչ են,— հարցրեց նա։

Մայրը պատրաստ էր նման հարցի։ Նա գիտեր, որ տղան աչքեր ունի, ավելին՝ տեսողություն, սեր և ծարավի է ամեն ինչ իմանալու։

— Գետնի տակի խլուրդները,— պատասխանեց մայրը,— երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։

Փոքրիկ տղան ընդունեց այս նորությունը։

— Այդ դեպքում որտե՞ղ է Հոմերը,— ասաց նա։

— Քո Հոմեր եղբայրը աշխատում է,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա երեկ գործ ճարեց դասերից հետո աշխատելու համար։ Նա տուն կգա կեսգիշերին, երբ դու արդեն քնքած կլինես։

Տղան դա չկարողացավ հասկանալ։ Ի՞նչ է աշխատանքը։ Ինչո՞ւ է եղբայրը աշխատում։ Ի՞նչ հաճույք է մարդ ստանում աշխատելուց։

— Հոմերն ինչո՞ւ է աշխատում,— հարցրեց նա։

Աղջիկները համբերությամբ սպասում էին, իսկ միսիս Մաքոլին պատասխանում էր.

— Քո Հոմեր եղբայրը աշխատում է, որովհետև քո Մարկուս եղբայրը բանակում է։ Որովհետև մենք պետք է փող ունենանք, որ կարողանանք մթերք և հագուստ գնել, տան վարձ վճարել և օգնել ուրիշներին, ովքեր մեզնից ավելի կարիքավոր են։

— Ո՞ւմ,— հարցրեց Յուլիսիսը։

— Որևէ մեկին,— ասաց միսիս Մաքոլին,— աղքատին, օրինակ։

— Ո՞վ է աղքատը,— հարցրեց տղան։

— Բոլորը,— պատասխանեց միսիս Մաքոլին՝ ինքն իրեն ժպտալով։

Յուլիսիսը ուզում էր արթուն մնալ, բայց էլ չկարողացավ։

— Հիշեցեք,— ասաց մայրը բոլորին,— ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։

Միսիս Մաքոլին դարձավ տղայի քրոջը՝ Բեսին։

— Նրան անկողին դիր։

Բեսը և Մերին տղային ննջարան տարան։ Երբ նրանք գնացել էին, մայրը ոտնաձայն լսեց և շրջվեց, նրան թվաց, թե այնտեղ, դռան մոտ, տեսավ Մաթյու Մաքոլիին, որ կարծես մեռած չլիներ։

— Քնել էի,— ասաց ամուսինը,— քունս շատ էր տանում, Քեթի, ներիր ինձ, խնդրում եմ։

Ամուսինը ծիծաղեց ճիշտ Յուլիսիսի նման։ Իսկ հետո վերադարձավ Բեսը և ասաց.

— Հենց ուզում էին անկողին դնել՝ ծիծաղեց։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Առաջադրանքներ 

1. Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. պողոտա, խորհրդավոր, սանդուղք, կասկածել, աղքատ, օգնել, գողանալ:

2. Համաձայնիր այս մտքերի հետ կամ հերքիր (մի համաձայնիր) դրանք՝ հիմնավորելով կարծիքդ:

ա) Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։

բ) … բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

գ) … երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։

դ) Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։

Engllish 12.10

One day a man went to see his doctor and said to him, ‘I’ve swallowed a horse,
doctor, and I feel very ill.’
The doctor thought for a few seconds and then said, ‘All right, Mr. Lloyd, I’ll
help you. Please lie down on this bed.’
The doctor’s nurse gave the man an injection, the man went to sleep, and the
doctor went out quickly to look for a horse in the town.
After half an hour he found one, borrowed it and took it into his office, so
when Mr. Lloyd woke up, it was there in front of him.
‘Here’s the horse, Mr. Lloyd,’ the doctor said. ‘I’ve taken it out of your
stomach, and it won’t give you any more trouble now.’
At first Mr. Lloyd was happy, but then he looked at the horse again and said,
‘But, doctor, my horse was white, and this one’s brown!’

A. Answer these questions.

  1. Did the doctor think, ‘This man has really swallowed a horse’?
  2. Why did the nurse give the man an injection?
  3. What did the doctor do when he went out?
  4. What did Mr. Lloyd see when he woke up?
  5. Why was Mr. Lloyd not happy when he looked at the horse
    more carefully?
    B. Which words in the story on page 12 mean:
  6. sick 3. visit 5. discovered
  7. pleased 4. fast
    ?. Put the number of the correct sentence under the correct picture.
  8. The nurse gave Mr. Lloyd an injection.
  9. The doctor went out into the street.
  10. Mr. Lloyd said, ‘I feel very ill.’
  11. Mr. Lloyd woke up.
  12. Mr. Lloyd came into the doctor’s office.
  13. Mr. Lloyd went to sleep.

Մաթեմատիկա 11.10

Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազելէ մինչև 1200։Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։

1500=100%

1200=?%

1200*100/1500=80

100-80=20%

Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ է մեծ, եթե առաջին թվի 6 %-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի8 %-ը՝ 16-ի։

18=6%

x=100%

18*100/6=300

16=8%

x=100%

16*100/8=200

300>200

300-200=100

Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56տարեկան է, նրա տեղակալը52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը:

56+52+60+27+25=220

220:5=44

Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ: Քանի՞տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում:

8*16=128

496-128=368

368:8=46

A և B կետերի հեռավորությունը 540 կմ է: A-ից B գնացող գնացքը,ընթանալով 60 կմ/ժ արագությամբ, A-ից դուրս գալուց 7 ժամ անց`ժամը 21.50-ին, հասավ ճանապարհին գտնվող C կայարանը: Այդնույն ժամին C հասավ մի գանցք, որը B-ից դուրս էր եկել 18.50-ին:Ինչքա՞ն էր երկրորդ գնացքի արագությունը:

60*7=420

540-420

21:50

18:50=2

120-2=40կմ/ժ

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы